Category: Infocom

  • Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց…

    🇫🇷 Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
    📌 Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: |armenpress.am|
  • Երևանում այսօր կմեկնարկի Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը: ՀՀ նախագահի նստավայ…

    🇦🇲🇪🇺 Երևանում այսօր կմեկնարկի Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը:
    🔸 ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման արարողությունը:
    🔸 Այժմ տեղի է ունենում վերջիններիս և Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը։
    Տեսանյութը՝ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

  • 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանը,…

    ✉️🇫🇷 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանը, առավոտյան նամակ է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ անհետ կորածների ծնողների անունից։
    💬 «Նամակում մենք խնդրում ենք, որ ինքը բանակցի Ալիևի հետ, որ տեղեկություններ ստացվեն, թե որտեղ են մեր անհայտ կորած որդիները, որ բարձրաձայնի հարցը»,- «Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թովմասյանը։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի…

    🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով, Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը` Ֆրանսիայի Պատվո լեգիոն-Մեծ խաչ շքանշանով:
    📌 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էման…

    🇦🇲🇫🇷 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
    📌 Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին և խորացնելու երկկողմ փոխգործակցությունը, մասնավորապես պաշտպանության, ենթակառուցվածքների զարգացման, ԱԲ, բարձր տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառներում՝ դրանք դիտարկելով որպես երկարաժամկետ գործընկերության առանցքային ուղղություններ։
    🗣 Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հետևողական դիրքորոշումը՝ ուղղված խաղաղության օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև բոլոր պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը՝ առանց նախապայմանների, փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա։
    [ՀՀ նախագահի աշխատակազմ]

  • Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքըԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխ…

    ‼️ Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքը

    🇦🇪Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները քիչ առաջ հայտարարել են, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողացել է չեզոքացնել Իրանից արձակված երեք հրթիռները, հաղորդում է Reuters գործակալությունը։
    🔸Դրան զուգահեռ իրանական հարվածային ԱԹՍ-ն քիչ առաջ թիրախավորել է ԱՄԷ տարածքում գտնվող Ֆուջեյրա քաղաքի նավթային համալիրը։
    📣 «Հարվածի հետևանքով Հնդկաստանի երեք քաղաքացի հոսպիտալացվել է», — հաղորդում են տեղական իշխանությունները։ |azatutyun.am|

  • Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Այցի ը…

    🇮🇹✈️ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
    📌 Այցի ընթացքում Մելոնին կբանակցի նախագահ Իլհամ Ալիևի, մի շարք այլ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ |azatutyun.am|

  • Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են…

    🇦🇲🇪🇺 Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ որոշումները և անխոնջ դիվանագիտական ջանքերը: Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները և պատերազմը կարծես թե գերակայում են:
    📌 Այդ մասին Նիկոլ Փաշինյանի և Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինի հետ հայտարարությունների ժամին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
    🗣 «Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը և բոլորս այսօր այստեղ ենք, հստակ ցույց է տալիս է Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապահը: Հայաստանն ու ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին»,- ասել է նա։ |1lurer.am |

  • Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճ…

    🇦🇲🇹🇷 Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Նիկոլ Փաշինյանն ու Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել, քննարկել Հայաստան-…

    🇺🇦 Նիկոլ Փաշինյանն ու Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել, քննարկել Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
    🇪🇸 Փաշինյանը հանդիպել է նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Նրանք հեռանկարային են համարել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում: