Category: Infocom

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմ…

    🇦🇲 🇰🇿 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
    🔹 Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան տարեդարձի առիթով։
    🔸 Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոն…

    ◼️ Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
    👮 Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
    📌 Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն:
    🚨 Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն:
    [Ներքին գործերի նախարարություն]
    🏥 Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։ Այս մասին…

  • Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առ…

    🏥 Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։ Այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ։
    📢«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։
    📌 Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,- նշում են ԱՆ-ից։ |armenpress.am|
    📌 Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: Ինքնասպան եղածն Ա. Հ․-ն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: 🔹 Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: |factor.am|

  • Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: Ինքնասպան եղածն Ա. Հ․-ն …

    📌 Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: Ինքնասպան եղածն Ա. Հ․-ն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել:
    🔹 Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: |factor.am|

  • Այսօր ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 9-րդ օրն էր։ Կարդացեք՝ Ինչպես ե…

    🗳 Այսօր ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 9-րդ օրն էր։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 9-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 8-րդ օրը — Infocom

    Այսօր ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրն էր։ Քաղաքական ուժերը շարունակել են իրենց արշավը՝ անդրադառնալով ինչպես ծրագրերին, այնպես էլ ընդդիմացողների հայտարարություններին։ Արմավիրի մարզի Գայ բնակավայրում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության…

  • «Փաստացի Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանել է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջ…

    🔶 «Փաստացի Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանել է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»։ Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
    🗣 «Միանգամայն պարզ է դառնում իշխանությունների տարատեսակ շոուներ անելու գործելաոճը, որովհետև, երբ նույն օրվա ընթացքում քաղաքամայր Երևանի քաղաքապետը անլուրջ պահվածքով է հանդես գալիս, և դրան զուգահեռ վարչապետը անում է հայտարարություն այն մասին, որ Տիգրանաշենը մասնավորապես հանձնվելու է Ադրբեջանին, արդեն հասկանալի է դառնում, որ պարզապես սա քարոզչական հնարք է՝ հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու։
    📌 Սա իսկապես ցավալի է, որովհետև նույն Տիգրանաշենի հանձնումը սարսափելի հետևանքների է հանգեցնելու, որովհետև փաստացի մեր հանրապետությունը կիսելու է երկու մասի»,- նշել է նա։
    🔶 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին ներկայացրեց սահմանազատման ՀՀ սկզբունքները։ 🗣 «Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել…

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյ…

    🔶 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին ներկայացրեց սահմանազատման ՀՀ սկզբունքները։
    🗣 «Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։
    📌 Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,- ասաց Փաշինյանը։ |armenpress.am|

  • Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննակ…

    👮‍♂️ Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին: Նրանք, Ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, կասկածվում են քարոզչությանը խոչընդոտելու մեջ:
    🔹 Միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
    🔸 Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է: |azatutyun.am|

  • Իսրայելի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ Գազային նախորդ օրը հասցրած օդայի…

    🇮🇱🇵🇸 Իսրայելի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ Գազային նախորդ օրը հասցրած օդային հարվածով սպանել են «Համաս»-ի ռազմական թևի ղեկավար Իզզ ալ-Դին ալ-Հադդադին:
    📌 Գազայում «Համաս»-ի խոսնակն ավելի ուշ հայտարարել է, որ ալ-Հադդադը մահացել է, սակայն չի մանրամասնել պատճառը: |azatutyun.am|

  • Իրանը պատրաստել է և շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահս…

    🇮🇷 Իրանը պատրաստել է և շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկողության մեխանիզմ։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
    🗣 «Իրանը, իր ազգային ինքնիշխանության իրավունքի և միջազգային առևտրի անվտանգության ապահովման շրջանակներում, պատրաստել է Հորմուզի նեղուցում նավագնացության մոնիթորինգի մասնագիտական ​​մեխանիզմ՝ սահմանված երթուղով, այն շուտով կներկայացվի», – գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։| shantnews.am |