Category: Infocom

  • Համատիրության նախագահ Ա.Գ.-ն, ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյանի 29/0…

    📄 Համատիրության նախագահ Ա.Գ.-ն, ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյանի 29/09 ընտրատեղամասում մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և քվեարկության հետ կապված նրանց հետ ունեցել է զրույցներ։
    ⚖️ Նա ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Նուբարաշեն ՔԿՀ-ում քվեարկել է արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանը։…

    🗳 Նուբարաշեն ՔԿՀ-ում քվեարկել է արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանը։
    💬 Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չեն թույլատրել նրան այլ հարցեր տալ։ |hetq.am|
    Լուսանկարում՝ Արտուր Օսիպյանը, «Հետք»

  • Մասնակցության ցուցանիշը Երևանում ժամը 14։00-ի՝ ըստ վարչական շրջանների։ Ընդհանու…

    📈 Մասնակցության ցուցանիշը Երևանում ժամը 14։00-ի՝ ըստ վարչական շրջանների։
    🗳 Ընդհանուր առմամբ մասնակցությունը Երևանում եղել է 33,4%

  • «Ինֆոքոմը» մշակել է գործիք, որով հունիսի 7-ին կարող եք հետևել քվեարկության ընթա…

    📈 «Ինֆոքոմը» մշակել է գործիք, որով հունիսի 7-ին կարող եք հետևել քվեարկության ընթացքի վերաբերյալ թարմացվող տվյալներին․
    🔵 ընտրախախտումները և միջադեպերը՝ ըստ ընտրատեղամասերի,
    🔵 մասնակցության ցուցանիշները՝ ըստ ընտրատեղամասերի և համայնքների,
    🔵 մասնակցության ցուցանիշի ընդհանուր միտումներից շեղվող ընտրատեղամասերը,
    🔵 քվեարկության նախնական արդյունքները։
    🔗 Գործիքին կարող եք ծանոթանալ liveelections.infocom.am-ում։

  • «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում …

    🔍 «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դաշինքի դիտորդներն այսօր այցելել են 1420 ընտրական տեղամաս։ Նա ներկայացրեց դիտարկված տեղամասերում խախտումների տեսակները, և թե ում կողմից են եղել դրանք։
    🔸 «Տեղամասերի 41%-ը գնահատվել է որպես ոչ մատչելի։
    🔸Խախտումներ նկատվել են 387 տեղամասում կամ 27%-ում։ Դիտարկված տեղամասերի մոտ 5․5% խախտումներն ընթացակարգային էին, ոչ շատ էական։ Մոտ 4․5%-ում խախտումները գաղտնիության հետ կապված էին, մոտ 4%-ում՝ վերահսկողության դրսևորումներ, որոնք չէին հասնում գաղտնիության խախտմանը, և բանավեճի նման մի բան՝ տեղամասերի 1․8%-ում։
    🔸 Խախտումների մոտ 20%-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից էին արվում, մոտ 20%-ը՝ վստահված անձանց կողմից։
    🔸 Կուսակցությունների մասով բաշխումը մոտավորապես հետևյալն է․ 41%՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, 26%՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ»։

  • ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մ…

    ❗️ ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մտել է քվեախցիկ, որից հետո հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտարարել է, որ այն մոռացել է ընտրախցիկում և որոնելուց չի գտել:
    📌 Այնուհետև, հանձնաժողովի որոշմամբ նախագահը մտել է խցիկ և ստուգել կտրոնի առկայությունը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ս.Թ.-ն մոտեցել է ընտրախցիկին և տեսանկարահանել չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը և քվեաթերթիկները։
    🔸 Ս.Թ.-ն ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար։
    🔻 Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
    [ՀՀ ՔԿ]

  • Որո՞նք են ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշ գրանցած 5 ըն…

    Որո՞նք են ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշ գրանցած 5 ընտրատեղամասերը։
    📌 Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 14․48 %։
    🔹 Նշենք, որ 2018 թվականին մասնակցությունը եղել է՝ 7․8%, իսկ 2021-ին՝ 12․2%:

  • Քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավաքական …

    🗳 Քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավաքական ընդդիմությունը շանս ունի իշխող ուժին հաղթելու, նա պատասխանեց՝ միանշանակ։
    Ծառուկյանը, անդրադառնալով ներկայիս կառավարության քաղաքականությանը, նշեց․ «Էնքան ասեց խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Իսկ տնտեսական պատերազմն արդեն նշանակում է՝ եթե տնտեսություն չկա, պետություն չկա»։
    Նա կրկին խոսեց Քրիստոսի արձանի մասին․ «Ինչքան մենք շուտ կարողանանք Քրիստոսի արձանը բացել, իմացեք, որ տարեկան 50-ից 100 միլիարդ փող է գալու, բոլորն էլ հարստանալու են, բոլորն էլ լավ են ապրելու, տուրիզմը զարգանալու է, ամեն մեկը աշխատանք է ունենալու, ներդրումներ են լինելու, և մեր երկիրը ծաղկելու է»։

  • Երեւանի 3/24 ընտրական տեղամասում նկատվում է բարձր ակտիվություն. մուտքի մոտ հերթ…

    📣 Երեւանի 3/24 ընտրական տեղամասում նկատվում է բարձր ակտիվություն. մուտքի մոտ հերթեր են։
    ❗️ «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ դռան մոտի հերթերը «կառավարում են» «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքի վստահված անձինք. սիրալիր ընդունում և ճանապարհում են ընտրողներին` «տատիկին կանչեք», «համեցեք ձախ, աջ»։ Երբեմն կանգնում են քվեախցիկի հետևում և ընտրողներին բացատրում՝ ինչ անել, երբեմն էլ լցված քվեաթերթիկների պարկը տեղափոխում են ոտքի տակից: Դռան մոտ հերթերի կառավարում երբեմն իրականացնում է նաև ՔՊ վստահված անձը:
    📌 Այս տեղամասի հանձնաժողովի նախագահը Կարինե Վանյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

  • Քվեարկություն կատարեց «Ուժեղ հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետ…

    Քվեարկություն կատարեց «Ուժեղ հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի տակ է։
    Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ ներկայացված դիմումին՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղյալ համարելու, Կարապետյանն ասաց․ «Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ։ Ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան և արեցին ճիշտ ընտրություն (նկատի ունի ԿԸՀ որոշումը,- խմբ․)»։
    Անդրադառնալով ՌԴ-ից քվեարկությանը մասնակցելու համար մարդիկ տեղափոխելու լուրերին՝ նա նշեց․ «Օրինակ, դուք դա ո՞նց եք պատկերացնում»։ Կարապետյանը նաև հայտարարեց՝ իրենք ընտրակաշառք չեն բաժանել․ «Եթե բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած կլինեին»։
    Հարցին՝ ինչ պլան ունի ընդդիմությունը Փաշինյանի հաղթանակի պարագայում, նա պատասխանեց․ «Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի»։ Պատասխանելով հնարավոր հետընտրական զարգացումների մասին հարցին՝ ասաց․ «Ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որովհետև ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու»։