Category: Infocom

  • Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, նոյեմբերի 1-2-…

    🌡🌤 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
    ⛅️ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 5 մլն եվրո կհատկացնի՝ երկրում միջուկային անվտ…

    🇪🇺💰 Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 5 մլն եվրո կհատկացնի՝ երկրում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանն աջակցելու համար։
    «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի նախագծին հավանություն տվեց ՀՀ կառավարությունը:
    ➡️ Գումարը նախատեսվում է ուղղել երկու հիմնական խնդրի լուծմանը. առաջինը Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության բարձրացումն է, երկրորդը՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին և «Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնին» աջակցելը: |civilnet.am|

  • Այսօր Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, բեռնատար գ…

    🚉🚙 Այսօր Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։
    🏥 Փրկարարները վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից․ նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Թրամփի երկրորդ նշանակումից հետո առաջին անգամ նա Հարավային Կորեայում հանդիպել է …

    🇺🇸🇨🇳 Թրամփի երկրորդ նշանակումից հետո առաջին անգամ նա Հարավային Կորեայում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե:
    💬 ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չինացի պաշտոնակցի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը, և կարծում է, որ Պեկինը կաջակցի կարգավորման հարցում:
    📌 Սպասվում էր, որ երկրների ղեկավարները կհամաձայնեցնեն երկարատև առևտրային կոնֆլիկտներից դուրս գալու ուղին, սակայն դեռ պարզ չէ՝ որևէ համաձայնություն ձեռք բերվել է, թե ոչ: Բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն չեն արել: |azatutyun.am|

  • 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի բյուջետային ծախսերը նախատե…

    ❗️2026 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի բյուջետային ծախսերը նախատեսված են 602 մլն դրամ: Այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 29-ի համատեղ նիստում։
    🗣 «Նախորդ տարվա համեմատ կա 15 մլն դրամի ավելացում, որը պայմանավորված է տեխնիկական հագեցվածության բարելավման գծով 8 մլն դրամը չնախատեսելով այս տարի: Այս տարի տեխնիկական հագեցվածության գծով միջոցներ չենք նախատեսել բոլոր պետական մարմիններում, եւ 23 մլն դրամ ավելացվել է ապարատի պահպանման ծախսերը»,- ասել է նախարարը: |iravaban.net|

  • Թրամփն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերումից հետո Պուտ…

    💬 Թրամփն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերումից հետո Պուտինը զանգահարել է իրեն։
    🗣️ «Պուտինը զանգահարել է ինձ և ասել, որ դա զարմանալի է, պարզապես անհավանական։ Մենք չէինք կարողանում կանգնեցնել այդ պատերազմը երկար տարիներ»,- ասել է ԱՄՆ նախագահը և նշել, որ իրեն դա հաջողվել է: |1lurer.am|

  • Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին՝ 9 դրվագո…

    ⚖️ Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա լիազորությունները կասեցվել են։
    📃 Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը:

    📌 Համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել նաև բացակայելու արգելքը։
    [Հակակոռուպցիոն կոմիտե] |1lurer.am|

  • Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը վերավորակ…

    📌 Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը վերավորակվեց զանգվածային անկարգություններ, ինչը նշանակում է, որ Թ. Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ (ինչը նախաքննական մարմնի մշուշապատ երազն էր): ⚖️ Պաշտպանական կողմը…

  • Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարա…

    🚔 Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:
    ⚖️ Քննչական գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
    [Հակակոռուպցիոն կոմիտե] |1lurer.am|

  • ԱԺ-ում Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի նիստին զուգահեռ տեղի է ունենում ն…

    🪧 ԱԺ-ում Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի նիստին զուգահեռ տեղի է ունենում նաև բողոքի ակցիա։ Մասնակիցները հայտարարում են՝ այստեղ են՝ հաջակցություն քաղբանտարկյալների՝ Բաքվում և Հայաստանում։
    🗣 «Եվրոպացի պաշտոնյաները պատշաճ տեղեկացվում են իրավիճակի մասին, այստեղ ենք՝ ասելու, որ ԵՄ անկյունաքարային արժեքը լռությունը չէ, այլ գործողություն անելն է, որը ակնկալում ենք», — նշեց մասնակիցներից մեկը։
    📣 ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց՝ ադրբեջանական բանտերում հայ գերիների խոշտանգում են․ «Մենք տեսնում ենք ձեր լռությունը, որն անթույլատրելի է։ Ոչ միայն բռնություն են գործադրում, այլև մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անելանելիության պայմաններում մարդիկ ինքնասպանության փորձեր են իրականացնում։ Մեր կոչն է, որ միջազգային հանրությունը ի վերջո հստակ գնահատականներ տա»։
    📌 Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց․ «Հայաստանում կալանավորված են սրբազաններ, բարերարներ, ընտրված քաղաքապետեր։ Եվրոպացի պաշտոնյաների կողմից շոշափելի գործողություններով քաղաքական գնահատականներ չենք տեսնում»։