Category: Infocom

  • Ներքին Չարբախում տեղի ունեցած վիճաբանության և վրաերթի դեպքով համայնքային ոստիկա…

    ‼️ Ներքին Չարբախում տեղի ունեցած վիճաբանության և վրաերթի դեպքով համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի վարորդին և ներկայացնում են Քննչական կոմիտե։ Այս մասին Factor.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։
    ‼️ ՆԳՆ-ն ահազանգ է ստացել Ներքին Չարբախում վիճաբանության մասին։ 🔻 «Մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ…

  • Արտուր Օսիպյանն, արդեն մի քանի օր է, զրկված է զբոսանքի հնարավորությունից։ Այս մ…

    📣 Արտուր Օսիպյանն, արդեն մի քանի օր է, զրկված է զբոսանքի հնարավորությունից։ Այս մասին Հայտնել է նրա պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը։
    🗣 «Սա անմարդկային վերաբերմունք է և խոսում է նրա մասին, որ Օսիպյանին քրեակատարողական հիմնարկում պահելը արդեն որոշ չափով նման է վրեժխնդրության»,- ասել է պաշտպանը։
    🔸 Նա նաև կոչ է արել ՀՀ ՄԻՊ-ին, «մարմնավորել «Մարդու իրավունքների պաշտպան» ձևակերպումը և կատարել իր պաշտոնին համապատասխան պարտականությունները»։
    Հիշեցնենք, որ այսօր Օսիպյանի ազատազրկման և հացադուլի 18-րդ օրն է։

  • ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապե…

    ❗️ ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
    ❗️ ԿԸՀ-ն հավանաբար այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը, «Ազատության»-ը հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։ 📌 Նիստը կանցկացվի դռնբաց: Թե որ ժամին, Ղուկասյանը չի հստակեցրել:

  • Գործարարների աշխատակիցներն ու համակարգված նվիրատվությունները․ ովքեր և ինչպես ֆի…

    Գործարարների աշխատակիցներն ու համակարգված նվիրատվությունները․ ովքեր և ինչպես ֆինանսավորեցին ՔՊ-ին 2025-ին
    💰2025 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1216 անձից ստացել է 1688 նվիրատվություն՝ ավելի քան 416 մլն դրամի չափով։ Միայն մարտին կուսակցությունը ստացել է ամբողջ նվիրատվության 46%-ը։
    🔍 «Ինֆոքոմը» նույնականացրել է նվիրատուներից գրեթե կեսին՝ 598-ին։ Նրանցից 508-ը պաշտոնյաներ են և պաշտոնյաների հետ համատեղ բնակվող անձինք, որոնք կատարել են ընդհանուր նվիրատվությունների շուրջ 27%-ը՝ փոխանցելով 114 մլն դրամ։
    📍Իսկ նույնականացրած բիզնեսների սեփականատերերը և տնօրենները կատարել են ստացված նվիրատվությունների շուրջ 35%-ը՝ առնվազն 146 մլն դրամ։ Միայն երեք խոշոր գործարար շրջանակից՝ Ալեքսանյաններ, Սուքիասյաններ, Արսենյաններ, կուսակցությունը ստացել է առնվազն 72,5 մլն դրամի նվիրատվություն կամ ընդհանուր նվիրատվությունների 17%-ը։
    📎 Առավել մանրամասն՝ մեր հոդվածում

  • ԿԸՀ-ն հավանաբար այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը, «Ազ…

    ❗️ ԿԸՀ-ն հավանաբար այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը, «Ազատության»-ը հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
    📌 Նիստը կանցկացվի դռնբաց: Թե որ ժամին, Ղուկասյանը չի հստակեցրել:
    ‼️ «Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով փաստաթղթեր ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: ✅ Առաջին կետով պահանջում են, որ անվավեր ճանաչվի դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը…

  • Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հերքո…

    ❌ Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հերքում է, որ ապահովագրության համար հատկացված բյուջետային միջոցները սպառվելու պատճառով բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման համար ներկայացված դեպքերը մերժվում են:
    🔸 «ՀՀ պետական բյուջեով առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորումն իրականացվում է նախատեսված ժամանակացույցին և ծավալներին համապատասխան:
    🔸 Բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման դեպքերի մերժումներն իրականացվում են […] սահմանված կարգով և հիմքերով։ Դրանք կրում են ընթացիկ աշխատանքային բնույթ և որևէ առնչություն չունեն ֆինանսական միջոցների սահմանափակության կամ բացակայության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • «Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրա…

    ‼️ «Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով փաստաթղթեր ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
    ✅ Առաջին կետով պահանջում են, որ անվավեր ճանաչվի դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը, իսկ եթե ԿԸՀ-ն համարի, որ իր որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու համար հիմքերը բավարար չեն, երկրորդ կետով պահանջում են, որ ԿԸՀ-ն դիմի ՀՀ վարչական դատարան:
    🗣 «Արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստան տեղափոխելու մասին… Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները ունեցել են անելիք և չեն արել»,- ասաց կուսակցությունից պատգամավորության թեկնածու Գրիգոր Առաքելյանը:
    📌 Այս հարցը պետք է հանգուցալուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը: Կախված ԿԸՀ որոշումից՝ կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի այն բողոքարկելու կամ չբողոքարկելու:

  • «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է, որ ահազանգեր է ստացել, որ Երև…

    ❗️ «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է, որ ահազանգեր է ստացել, որ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ՝ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։
    📣 «Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում»,- հայտնում են կուսակցությունից:

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել երկու բե…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել երկու բեռնատար նավ՝ երկրի 25  քաղաքացիներով, ինչի հետևանքով զոհվել է նրանցից հինգը։
    🗣 «Հունիսի լույս 5-ի գիշերը «Նատրա» և «Ցիրկոն» նավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներին։ Այդ երկու նավերի անձնակազմերում Ադրբեջանի 25 քաղաքացի էր ընդգրկված, սակայն տրանսպորտային միջոցները Ադրբեջանի Հանրապետության սեփականություն չեն հանդիսանում»,- մանրամասնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
    🇺🇦 Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտնել էր, որ հարվածներ են հասցրել բեռնատար նավերի Ազովի ծովի հյուսիսային ափի նավահանգիստներում:
    🇷🇺 Ռուսաստանի ԱԳՆ-ն միջադեպի համար մեղադրել է պաշտոնական Կիևին:

  • Ժամը 16:00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությո…

    ‼️ Ժամը 16:00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը՝ պայմանավորված կայանալիք հանրահավաքով:
    [Երևանի քաղաքապետարան]