Category: Infocom

  • Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին…

    🇪🇺🇮🇷 Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
    🇷🇺 Ի թիվս քննարկված թեմաների՝ Կալլասը կոչ է արել Թեհրանին դադարեցնել Մոսկվային ցուցաբերվող ռազմական աջակցությունը։
    🗣 «Մոսկվան Ուկրաինային քաղաքացիական բնակչության շրջանում ավելի ու ավելի մեծ թվով զոհեր է պատճառում, և ցանկացած մատակարարում, որը նա ստանում է, օգնում է սպանել ավելի շատ խաղաղ բնակիչների։ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իրեն»,- X-ի իր էջում գրել է Կալլասը։ |azatutyun.am|

  • Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է՝ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր…

    🇮🇷🇺🇦 Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է՝ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չէր, և Կիևը չի ցանկանում սրել իրավիճակը։
    🗣 Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
    💬 «Իրանը նույնպես չի ձգտում իրավիճակի սրման, սակայն հայտարարել է, որ մեր քաղաքացիների կամ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Կորուստների համար պետք է լինի հատուցում», — X-ի իր էջում գրել է նա։ |azatutyun.am|
    Կիևը և նրա աջակիցները պետք է պատասխան տան իրանական նավի վրա հարձակման համար․ Իրանի ԱԳՆ՝ իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակման վերաբերյալ

  • ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավո…

    🇺🇸🇸🇦 ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին: Ըստ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության՝ սա պատասխանն է ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ ԻՀՊԿ հարձակումների։ Իրանական կողմը հերքել է հարձակումների հետ առնչությունը։
    ◾️ Իրաքում հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։

  • ՌԴ-ն Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գ…

    🇷🇺⚖️ ՌԴ-ն Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի։
    📣 ՌԴ անվտանգության Դաշնային ծառայությունից նշում են՝ հաղորդագրությունների հավելվածի վարչակազմը չի ջնջում ՌԴ-ում ահաբեկչական հարձակումների և դիվերսիաների համակարգման համար օգտագործվող ալիքներն ու բոտերը: |factor.am|

  • Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին…

    🇦🇲 Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։
    🗣 Իրան կատարած եռօրյա այցից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։
    💬 «Երկուստեք արձանագրել ենք, որ ՀՀ-ն փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- նշել է Խուդաթյանը։ |azatutyun.am|
    Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵՆ

  • Զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խ…

    📌 Զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։
    🔸 Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։
    [ՀՀ ՊՆ]
    Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով: 🔸 Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ «Ֆեյսբուքում» տարածվել է իրականությանը չհամապատասխանող…

  • Դատախազը հաստատել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիած…

    ❗️⚖️ Դատախազը հաստատել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը. 🔸 «Արգելվել է Վեհափառ…

  • «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանը տուգանվ…

    ⚖️ «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով։
    📃 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթերից «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ, ինչպես նաև 2023 և 2024 թվականների առկա գույքի և եկամուտների հայտարարագրերը և յուրաքանչյուր խախտման համար նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200,000 ՀՀ դրամի չափով։ |pastinfo.am|

  • Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։ «Մենք…

    🇺🇸🇺🇦 Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։
    🗣 «Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը։
    🔸 Քննարկեցինք նաև դիվանագիտական ​​գործընթացը ակտիվացնելու կարևորությունը։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար»,-հանդիպումից հետո գրել է Զելենսկին։ |tert.am|
    🇺🇸🇺🇦 Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ 📌 Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ հանդիպումն ընթանում է դռնփակ ռեժիմով։ 📣 Սպիտակ տուն մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահը Х-ում արված գրառմամբ նշել…

  • 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավետիսյանը 8-0 հաշվո…

    🥉🤼 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
    🔸 Ավետիսյանը 8-0 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին՝ Բաքվում կայացած առաջնությունում։
    🤼‍♂️ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը: [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]