Category: Infocom

  • Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աս…

    🌡 Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
    ☔️ Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🔥 Հուլիսի 24-29-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Իսպանիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել անտառային հրդեհների հետևանքով ստեղծ…

    🇪🇸 Իսպանիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով։
    ℹ️ Հրդեհի տարածման պատճառով տարհանվել է ավելի քան 10 000 մարդ։
    🔸 Ըստ իշխանությունների՝ հրդեհները դեռևս տեղայնացված և վերահսկողության տակ վերցված չեն։ Գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի ծայրահեղ բարձր մակարդակ: |tert.am|
    Լուսանկարը՝ AP

  • Ռոսսելխոզնադզորն արգելել է հայկական կաթնամթերքի ներմուծումը ՌԴ մի շարք ձեռնարկո…

    🇷🇺🥛 Ռոսսելխոզնադզորն արգելել է հայկական կաթնամթերքի ներմուծումը ՌԴ մի շարք ձեռնարկություններում կատարած ստուգումներից հետո։
    💬 «Միջոցներ են ձեռնարկվել կանխելու Ռուսաստան խիստ վտանգավոր վարակների ներթափանցումը և ներքին շուկայում անվտանգության պահանջներին չհամապատասխանող կաթնամթերքի իրացումը» ,- ասվում է գերատեսչության հայտարարությունում: |azatutyun.am|

  • Թրամփը սպառնում է իրանական սառեցված ակտիվներով փոխհատուցել թիրախավորված բեռնանա…

    🇺🇸 Թրամփը սպառնում է իրանական սառեցված ակտիվներով փոխհատուցել թիրախավորված բեռնանավերի վնասները՝ չհստակեցնելով, թե ինչպես է իրականացնելու դա։
    🇮🇷 Մեկնաբանելով Թրամփի մտադրությունը՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Նրանք, ովքեր տոնում են կամ շահույթ ստանում նման միջոցներից, պետք է հիշեն՝ այն պահից, երբ կառավարությունները բռնագրավումը սովորական դարձնեն, ոչ ոքի ակտիվներն այլևս ապահով չեն։ Հաջորդիվ քաոսը ո՛չ գեղեցիկ կլինի, ո՛չ խաղաղ»։ |azatutyun.am|

  • ՌԴ-ում անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով դարձյալ հրդ…

    🇷🇺🇺🇦 ՌԴ-ում անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով դարձյալ հրդեհներ են բռնկվել Wildberries-ի պահեստներում։ Հարվածների մասին տեղեկություններ կան Լենինգրադի և Տվերի մարզերից, ինչպես նաև Ղրիմից։
    🔻 Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով՝ երեք մարդ է տուժել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։
    🔻 Ընկերությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող երկու լոգիստիկ համալիրների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ |azatutyun.am|

  • Հութիների կողմից նախօրեին սաուդյան երկու նավթատարի թիրախավորումից հետո Թրամփը ս…

    🇺🇸 Հութիների կողմից նախօրեին սաուդյան երկու նավթատարի թիրախավորումից հետո Թրամփը սպառնացել է՝ զինյալների կողմից հետագա հարձակումների դեպքում պատասխանատվության կենթարկի նաև Իրանին. «Եթե նրանք կրկին դա անեն, ԱՄՆ-ն Իրանին պատասխանատու կհամարի, քանի որ հութիները Իրանի պրոքսին են, և խոշոր ռազմական պատիժ կհասցվի Իրանին և, իհարկե, հենց նրանց՝ հութիներին»:
    🇮🇷 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին է արձագանքել Սպիտակ տան ղեկավարին՝ X-ում գրելով, որ ԱՄՆ վարչակազմի որոշ անդամների կողմից խրախուսվող «անմտորեն սանձազերծված ագրեսիան» միայն կհանգեցնի նրան, որ Միացյալ Նահանգների նախագահն ավելի բարձր գին կվճարի այն համաձայնագրի համար, որին ձգտում է հասնել։ |azatutyun.am|
    Եմենի հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող երկու նավի։

  • ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է, հա…

    📊 ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է, հայտնում են ՆԳՆ-ից։
    📣 «2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ՝ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։
    🔸 2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ»,- նշված է հաղորդագրությունում։

  • ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովու…

    🇪🇺 ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը։
    📣 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դրանք գնահատել է որպես տարածաշրջանային կայունությանը սպառնացող և իրավիճակի վտանգավոր սրացման հանգեցնող քայլեր։
    🛳 Նա ընդգծել է, որ ազատ նավարկությունը պետք է ապահովված լինի ինչպես Հորմուզի նեղուցում, այնպես էլ Կարմիր ծովում, և որևէ խոչընդոտ չպետք է ստեղծվի միջազգային ծովային հաղորդակցության համար։ |armenpress.am|
    🛥 Եմենի հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող երկու նավի։ Նրանց պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է Սաուդյան Արաբիայի դեմ հայտարարված ծովային շրջափակման շրջանակում։ Սաուդյան պետական SPA լրատվականի փոխանցմամբ՝…

  • Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների…

    🇮🇳 Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ՝ 906մմ դառնալով ջրհեղեղների պատճառ։
    🎞 Այս մասին գրել և տեսանյութ է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

  • Վաղարշյան փողոցի բակում վիճաբանություն, կրակոցներ և վրաերթի դեպքի առթիվ հանրայի…

    ❗️⚖️ Վաղարշյան փողոցի բակում վիճաբանություն, կրակոցներ և վրաերթի դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, news.am–ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    📣 «Նրանցից երկուսի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից), երրորդի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։
    📌 Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը: Երրորդի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել»,–հայտնել են ՔԿ–ից։
    ⚖️ Վաղարշյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով: 🗣 Այս մասին Factor TV-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: