Category: Infocom

  • Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցեց 1400-…

    🇻🇪 Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցեց 1400-ը, հայտնում է Reuters-ը:
    📌 Նախօրեին երկրաշարժերից հետո ողջ մնացածներին որոնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Վենեսուելա է ժամանել 1600 օտարերկրյա փրկարար։ |azatutyun.am|
    🇻🇪 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։ 📌 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հետո Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։ 🗣️ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է…

  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կիրա…

    🇮🇷🇺🇸 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կիրակի գիշերը համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողություն է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարվածների, հաղորդում է Tasnim-ը։
    📌 ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 2:00-ից մինչև 3:00-ը բալիստիկ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցվել ԱՄՆ ութ ​​ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Քուվեյթի Ալի ալ-Սալեմի ավիաբազայի և Բահրեյնի Սալման նավահանգստում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի օբյեկտների վրա։ |news.am|
    🇺🇸 🇮🇷ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների։ 📢 «ԱՄՆ ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հո…

    🇺🇸🇱🇧 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի կանխել Լիբանանի և Իսրայելի միջև նախօրեին ձեռք բերված համաձայնագրի խախտումները՝ ապահովելով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։
    📌 Լիբանանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Աունը հորդորել է Թրամփին՝ ճնշում բանեցնել Իսրայելի նկատմամբ, որպեսզի նրա զինուժը դուրս գա Լիբանանի հարավից՝ միաժամանակ վստահեցնելով, որ Բեյրութը հավատարիմ կմնա իր ստանձնած հանձնառություններին։ |azatutyun.am|
    🇮🇱🇱🇧 Իսրայելի բանակը հայտարարել է շաբաթ օրը Լիբանանի հարավում գտնվող Նաբատիայի շրջանում ենթադրյալ զինյալների ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին, հայտնում է «AFP»-ն։ 🔸 Սա նմանատիպ առաջին հարվածն է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Իսրայելի և Լիբանանի…

  • ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ԱՄՆ ուժերը գիշերը հարված…

    🇺🇸 🇮🇷ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների։
    📢 «ԱՄՆ ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների՝ ի պատասխան M/T Kiku լցանավի վրա Իրանի անօդաչու թռչող սարքի հարձակման», — ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։| news.am|

  • «Հեզբոլա»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը մերժում է ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանի և Իսրա…

    📌 «Հեզբոլա»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը մերժում է ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև կնքված շրջանակային համաձայնագիր՝ այն որակելով որպես հանձնվել Իսրայելին:
    🔸 Քասեմն այդ համաձայնագիրը անվանել է «անվավեր»՝ մեղադրելով Լիբանանի կառավարությանը միակողմանի զիջումներ կատարելու և երկրի ինքնիշխանությունը խաթարելու մեջ։| azatutyun.am|
    🇮🇱🇱🇧 Իսրայելի բանակը հայտարարել է շաբաթ օրը Լիբանանի հարավում գտնվող Նաբատիայի շրջանում ենթադրյալ զինյալների ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին, հայտնում է «AFP»-ն։ 🔸 Սա նմանատիպ առաջին հարվածն է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Իսրայելի և Լիբանանի…

  • ALT SHIFT 6 | ՔՍԵՆՈՖՈԲԻԱ.այլոց ատելու պատճառները, կառուցվածքային ռասիզմն ու [ան]…

    ALT SHIFT 6 | ՔՍԵՆՈՖՈԲԻԱ.
    այլոց ատելու պատճառները, կառուցվածքային ռասիզմն ու [ան]հանդուրժողականությունը

    ALT SHIFT-ի վեցերորդ քննարկման թեման քսենոֆոբիան է՝ այլատյացությունը։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչ է քսենոֆոբիան, այլատյացության ինչպիսի դրսեւորումներ կան Հայաստանում եւ որոնք են դրանց պատճառները։

    ALT SHIFT 6 | ՔՍԵՆՈՖՈԲԻԱ. այլոց ատելու պատճառները, ռասիզմն ու [ան]հանդուրժողականությունը

    #infocom #ինֆոքոմ #altshift
    ALT SHIFT 6 | ՔՍԵՆՈՖՈԲԻԱ.
    այլոց ատելու պատճառները, կառուցվածքային ռասիզմն ու [ան]հանդուրժողականությունը
    ALT SHIFT-ի վեցերորդ քննարկման թեման քսենոֆոբիան է՝ այլատյացությունը։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը…

  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, …

    🇷🇺 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։ Նրա խոսքով՝ ՌԴ են վերադարձել Կուրսկի մարզի հինգ բնակիչ և ևս երկու մարդ՝ երկրի այլ շրջաններից։
    🇺🇦 Փոխանակման փաստը հաստատել են նաև Ուկրաինայում։ Հայրենիք են վերադարձել 35-ից 66 տարեկան ուկրաինացիներ։ |azatutyun.am|

  • Իսրայելի բանակը հայտարարել է շաբաթ օրը Լիբանանի հարավում գտնվող Նաբատիայի շրջան…

    🇮🇱🇱🇧 Իսրայելի բանակը հայտարարել է շաբաթ օրը Լիբանանի հարավում գտնվող Նաբատիայի շրջանում ենթադրյալ զինյալների ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին, հայտնում է «AFP»-ն։
    🔸 Սա նմանատիպ առաջին հարվածն է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի մասին։ |news.am|
    🇮🇱🇱🇧 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն: 🤝 Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։ |tert.am|

  • Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայաց…

    ⚖️ Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումների հիման վրա գործի քննությունը, որը վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփմանը:
    🗳 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում միջնորդեցին փորձաքննության ուղարկել ընտրական ծրարները, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ծրարի մեջ դրված քվեաթերթիկները երևացել են, այսինքն՝ ծրարները եղել են թափանցիկ, ինչով խախտվել է քվեարկության գաղտնիությունը:
    🔸 ԲՀԿ ներկայացուցիչները միջնորդեցին ՍԴ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովին տրամադրված 10-ական ծրար և նշանակել փորձաքննություն դրանց թափանցելիության վերաբերյալ: |hetq.am|

  • ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգո…

    🇦🇲🇬🇪 ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։
    🔸 Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին և նախանշել համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։
    [ՀՀ ներքին գործերի նախարարություն]