Category: Infocom

  • ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավո…

    🇺🇸🇸🇦 ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին: Ըստ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության՝ սա պատասխանն է ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ ԻՀՊԿ հարձակումների։ Իրանական կողմը հերքել է հարձակումների հետ առնչությունը։
    ◾️ Իրաքում հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։

  • ՌԴ-ն Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գ…

    🇷🇺⚖️ ՌԴ-ն Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի։
    📣 ՌԴ անվտանգության Դաշնային ծառայությունից նշում են՝ հաղորդագրությունների հավելվածի վարչակազմը չի ջնջում ՌԴ-ում ահաբեկչական հարձակումների և դիվերսիաների համակարգման համար օգտագործվող ալիքներն ու բոտերը: |factor.am|

  • Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին…

    🇦🇲 Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։
    🗣 Իրան կատարած եռօրյա այցից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։
    💬 «Երկուստեք արձանագրել ենք, որ ՀՀ-ն փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- նշել է Խուդաթյանը։ |azatutyun.am|
    Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵՆ

  • Զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խ…

    📌 Զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։
    🔸 Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։
    [ՀՀ ՊՆ]
    Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով: 🔸 Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ «Ֆեյսբուքում» տարածվել է իրականությանը չհամապատասխանող…

  • Դատախազը հաստատել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիած…

    ❗️⚖️ Դատախազը հաստատել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը. 🔸 «Արգելվել է Վեհափառ…

  • «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանը տուգանվ…

    ⚖️ «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով։
    📃 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթերից «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ, ինչպես նաև 2023 և 2024 թվականների առկա գույքի և եկամուտների հայտարարագրերը և յուրաքանչյուր խախտման համար նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200,000 ՀՀ դրամի չափով։ |pastinfo.am|

  • Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։ «Մենք…

    🇺🇸🇺🇦 Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։
    🗣 «Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը։
    🔸 Քննարկեցինք նաև դիվանագիտական ​​գործընթացը ակտիվացնելու կարևորությունը։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար»,-հանդիպումից հետո գրել է Զելենսկին։ |tert.am|
    🇺🇸🇺🇦 Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ 📌 Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ հանդիպումն ընթանում է դռնփակ ռեժիմով։ 📣 Սպիտակ տուն մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահը Х-ում արված գրառմամբ նշել…

  • 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավետիսյանը 8-0 հաշվո…

    🥉🤼 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
    🔸 Ավետիսյանը 8-0 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին՝ Բաքվում կայացած առաջնությունում։
    🤼‍♂️ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը: [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]

  • Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը, ըստ որի՝ նա …

    ⚖️ Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը, ըստ որի՝ նա ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    🗣 «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել է նա հրապարակված տեսանյութում՝ հորդորելով կանանց խոսել ընտանեկան բռնության մասին, հայտարարել, որ չեն հանդուրժելու այլևս։ |aysor.am|

  • Օգոստոսի 1-ից խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկա…

    🌮🛵 Օգոստոսի 1-ից խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. ՍԱՏՄ
    📣 ՍԱՏՄ-ից նշում են վերահսկողությունեն սկսելու՝ նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին։
    📌 Առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն։
    📅 Առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրել են տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար: