Category: Infocom

  • ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա։ Այս մասին հ…

    🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
    🗣 «Մենք Ուկրաինային կտանք Patriot-ներ արտադրելու իրավունքը, ցույց կտանք, թե ինչպես է դա արվում, դա շատ բարդ է։
    🔸 Շատ երկրներ չեն կարողանա արտադրել նման հրթիռներ, բայց ուկրաինացիները «շատ հնարամիտ են»,- ասել է Թրամփը։ |1lurer.am|

  • Այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավ…

    🗣 Այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ մենք, իհարկե, անխուսափելիորեն պետք է մտածենք, Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը։
    🔸Վահագն Խաչատուրյանն էլ նշել է, որ 2026 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր հանգրվանն են։
    🗣 «Մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում։ Կարողացել ենք հասնել մի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել»,- նշել է նա։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
    🤝 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ 📌 Այս մասին տեսանյութ է հրապարակել վարչապետը։

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին տեսանյութ…

    🤝 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
    📌 Այս մասին տեսանյութ է հրապարակել վարչապետը։

  • Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանառվում էին լուրեր, որ Ռու…

    ‼️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանառվում էին լուրեր, որ Ռուսաստանից Հայաստան է պատրասվում գալ 100 000 ՀՀ քաղաքացի՝ Մոսկվայի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար։
    🔍«Ինֆոքոմը» պարզել է՝ արդյոք այդ պնդումները ի վերջո իրականություն դարձե՞լ են, թե՞ ոչ, և թե ինչ է ցույց տալիս չոր վիճակագրությունը։
    🔷 Ռուսաստանից քանի՞ մարդ է ժամանել Հայաստան ընտրությունների նախաշեմին
    🔷 Ովքե՞ր առաջինը տարածեցին այդ լուրերը
    🔷 Ո՞ր պաշտոնյաները անդրադարձան թեմային
    🔗 Առավել մանրամասն՝ մեր հոդվածում

  • Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, այսօր երեկո…

    🇺🇸🇮🇷 Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան նոր հարվածներ կհասցնի՝ նախորդ օրը տեղի ունեցած հարձակումներից հետո։
    📣 «Մի փոքր նախազգուշացում կտամ. այսօր երեկոյան մենք նրանց ծանր հարվածներ կհասցնենք», — Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ նախքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը հայտարարել է նախագահ Թրամփը: |azatutyun.am|
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: 🔻 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում երեք նավի վրա հարձակումների: Դրանից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան…

  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել․ Քննչական կոմ…

    ⚖️ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել․ Քննչական կոմիտե
    📣 ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: |1lurer.am|
    ❗️Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն և կադրեր հրապարակել Ծառուկյանի առանձնատանը իրականացված գործողություններից։

  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՔԿՀ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավու…

    🔸 ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՔԿՀ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
    🔸 Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։
    ‼️ Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։
    [ՀՀ ՄԻՊ]
    Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։

  • Իսրայելը դեմ է Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին…

    🇮🇱 Իսրայելը դեմ է Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին:
    🗣 Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հետ հարցազրույցում։
    📌 Իսրայելի վարչապետը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային «կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը»։ Նեթանյահուն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ամենաառաջադեմ կործանիչ ինքնաթիռերի վաճառքը Թուրքիային այդ պետությանը «չի դարձնի Միացյալ Նահանգների բարեկամը»: |armenpress.am|
    Ավելի վաղ տարբեր աղբյուրներ հայտնել էին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային

  • ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։…

    🇪🇺🇦🇲 ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի երկրի տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։
    📌 Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործընթացում:
    [ՀՀ կառավարություն]

  • Դատախազությունը պահանջում է Հայաստանին վերադարձնել Սևանի ափամերձ տարածքում «Մու…

    ‼️ Դատախազությունը պահանջում է Հայաստանին վերադարձնել Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները։
    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։ Դատարանն արգելել է պատասխանողներին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը։
    [ՀՀ գլխավոր դատախազություն]