Category: Infocom

  • Թրամփը հայտարարել է, որ իր համար «պատիվ կլինի վերցնել Կուբան»: «Ես հավատում եմ,…

    🇺🇸🇨🇺 Թրամփը հայտարարել է, որ իր համար «պատիվ կլինի վերցնել Կուբան»:
    🗣 «Ես հավատում եմ, որ պատիվ կունենամ վերցնելու Կուբան։ Մեծ պատիվ կլինի դա։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը՝ շատ թուլացած երկիր է»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

  • «Հայաստան» դաշինքը ու Հայ հեղափոխական դաշնակցությունը միասնաբար հանդես կգան առա…

    📣 «Հայաստան» դաշինքը ու Հայ հեղափոխական դաշնակցությունը միասնաբար հանդես կգան առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
    ❗️ Նրանց թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը։
    🗣️ Այս մասին այսօր տեղի ունեցած համագումարի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ դաշինքին են միանում «Առաջ» կուսակցությունը եւ այլ հանրային ու քաղաքական գործիչներ։

  • ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ …

    🇦🇲🇮🇷 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին. անդրադարձ է եղել ՀՀ դպրոցներում որպես տարածաշրջանային լեզու պարսկերենի ուսուցմանը:
    🫱🏻‍🫲🏽Հանդիպմանը կարևորվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը Իրանի գիտակրթական կառույցների հետ, ինչպես նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի ակտիվացումը, դիպլոմների փոխճանաչման հարցերը: [ԿԳՄՍՆ]

  • ՔԿ-ն հայտնում է՝ «ամուսինները անձին հարկադրել են այս տարի կայանալիք ԱԺ ընտրությ…

    🗳 ՔԿ-ն հայտնում է՝ «ամուսինները անձին հարկադրել են այս տարի կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրել «Մեր ձևով» կուսակցության թեկնածուին»:
    🔻 Քննչական կոմիտեն պարզել է, որ 2026թ. մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցը և նրա կինը, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու, ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով, հարկադրել են հաշվառվել որպես վերոնշյալ կուսակցության անդամ, իսկ առաջիկա ընտրություններին ընտրել իրենց թեկնածուին, «հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար»:
    🔻 Ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:

  • Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կաց…

    ‼️ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։
    🔸 Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։
    [Մայր Աթոռ]
    Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող 10 բարձրաստիճան հոգեւորականները վարչապետի կեցավայրում հայտարարություն են ստորագրել, որը բովանդակում է, ըստ տեքստի, ճանապարհային քարտեզ կաթողիկոսի հեռացման, նոր կանոնադրության ընդունման եւ այլնի վերաբերյալ։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին «շատ մռայլ» ապագա է սպառ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին «շատ մռայլ» ապագա է սպառնում, Եթե Վաշինգտոնի դաշնակիցները չօգնեն ապաշրջափակել Հորմուզի նեղուցը: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է The Financial Times թերթի հետ հարցազրույցում։
    🇩🇪 Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը նշել է, որ չի կարծում, որ ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ որևէ որոշում է ընդունել կամ կարող է պատասխանատվություն ստանձնել Հորմուզի նեղուցի համար. «Եթե նման բան լիներ, ապա ՆԱՏՕ-ի մարմինները համապատասխան ձևով կքննարկեին այդ հարցը»:
    🇪🇺 Իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին անդամ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Հորմուզի նեղուց ռազմական նավեր ուղարկելու հարցը:

  • Տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևան…

    ℹ️ Տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը:
    💬 ՔԿ-ից 1lurer.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    👮‍♂️ Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

  • Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է…

    📑 Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:  
    🗣 Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում: |armenpress.am|

  • Դուբայի օդանավակայանում որոշ չվերթներ վերականգնվել են: Դրանք ժամանակավորապես դա…

    🛬 Դուբայի օդանավակայանում որոշ չվերթներ վերականգնվել են: Դրանք ժամանակավորապես դադարեցվել էին «անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի» պատճառով: Նշվում է՝ վառելիքի պահեստում բռնկված հրդեհը մարվել է։
    🇮🇱🇱🇧 Իսրայելական զորքերը նոր ցամաքային գործողություն են սկսում Լիբանանի տարածքում արմատական «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Նպատակը «առաջնային պաշտպանական գոտու ամրապնդումն է»:
    🇺🇸🗣 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ՝ նշելով, որ նավթի գները «կսկսեն անկում ապրել, հենց որ [պատերազմն] ավարտվի, և այն բավականին արագ կավարտվի»։
    🇮🇷🏢 Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ երկրում ավելի քան 54 հազար բնակարան է ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացվել:

  • Կայացավ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը 6 օսկար ստացավ “One battle after an…

    Կայացավ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
    🏆 6 օսկար ստացավ “One battle after another” ֆիլմը՝ Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Երկրորդ պլանի լավագույն դերասան, Լավագույն ադապտացված սցենար, Լավագույն մոնտաժ, Լավագույն դերասանական կազմ անվանակարգերում:
    🔻 Լավագույն դերասանի Օսկարը Մայքլ Բի Ջորդանին է “Sinners” ֆիլմի համար, որը ամենաշատն էր նոմինացված այս տարի, և որի համապրոդյուսերն է ամերիկահայ Սև Օհանյանը: Ֆիլմը մրցանակ տարավ նաև Լավագույն օրիգինալ սցենար, Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգերում:
    🔻 Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթեց Ջեսսի Բաքլին “Hamnet” ֆիլմի համար:
    🔸 Օպերայի և բալետի մասին Թիմոթի Շալոմեի վերջին հայտարարությունների ֆոնին 9 անվանակարգում նոմինացված “Marty Supreme” ֆիլմը հեռացավ ձեռնունայն: