Category: Infocom

  • Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են …

    🇦🇲🇷🇺 Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են պայմանավորվել:
    🗣 Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ կոնկրետ օր չնշելով, միայն ասելով, որ հանդիպումը նախատեսված է հունիսի երկրորդ կեսին: |azatutyun.am|

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի և նույն գործի շրջ…

    📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի և նույն գործի շրջանակներում ձերբակալված մյուս անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։
    ‼️ Մեղադրյալների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը:
    🗣 Այս մասին factor.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
    ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը ևս հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:

  • Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի …

    💬 Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:
    📣 «Նրա հարկադիր հրաժարականը վկայում է վարչապետ Փաշինյանի կողմից ավելի ու ավելի որդեգրվող ավտորիտար քաղաքական ոճի, ինչպես նաև պատմական հիշողության քաղաքականացման մասին, հատկապես այն ամենի, ինչը վերաբերում է հայերի դեմ իրականացված ցեղասպանություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

  • ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը ևս հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:…

    📌 ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը ևս հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:
    🗣 «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք»,- հայտնել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով, քանի որ զգուշացված է նախաքննական գաղտնիքը չհրապարակել: |arm.sputniknews.ru|
    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը ձերբակալումից ազատ է արձակվել։

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը ձերբակալումից …

    📌 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը ձերբակալումից ազատ է արձակվել։
    🔸 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Սլավիկ Պողոսյանը՝ նշելով, որ Ասատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
    📌 Ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ 🗣 Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Իրանը սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջա…

    🇮🇷🇺🇸 Իրանը սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջարկեցին ավելի ողջամիտ, բոլորովին այլ և հակիրճ ծրագիր, հայտնել է Սպիտակ տան խոսնակը:
    🗣 «Նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանում ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել»,- նշել է Քերոլայն Լևիթը։ |tert.am|

  • Իրանը դադարեցրել է տանկերների երթևեկությունը Հորմուզի նեղուցով՝ Լիբանանի վրա Իս…

    🇮🇷 Իրանը դադարեցրել է տանկերների երթևեկությունը Հորմուզի նեղուցով՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։ |shantnews.am|

  • «Ալ Ջազիրա»-ի թղթակից Մոհամադ Վիշահը զոհվել է Գազայում, երբ իսրայելական անօդաչու…

    ‼️«Ալ Ջազիրա»-ի թղթակից Մոհամադ Վիշահը զոհվել է Գազայում, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է նրա մեքենային, հաղորդում է լրատվամիջոցը: |tert.am|

  • Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության և պիտանիության …

    ❗️ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության և պիտանիության հարցի վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ դիմել են դատարանին.
    ✍️ «Դատարանի ուշադրությունն ենք հրավիրում 18 տարեկան պատանու նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը, պիտանիությունն ու համաչափությունն ակնհայտորեն կասկածի տակ դնող մի շարք էական հանգամանքների վրա։
    🔸 Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի, ինչը պարտադիր է դարձնում հիվանդության/հիվանդությունների՝ խափանման միջոց կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված լինելու գնահատումն ու այդ հիմքով խափանման միջոց կալանքի վերացումը։
    📌 Անհրաժեշտ ենք համարում կրկին ուշադրություն հրավիրել Հայաստանում կալանավորված անձանց թվի մեծության և դատապարտյալների թվի հետ հարաբերակցության մտահոգիչ ցուցանիշներին, որոնք պարբերաբար, այդ թվում վերջին տարիներին, գրանցվում են թե ՀՀ ՄԻՊ տարեկան հաղորդումներում, թե միջազգային հետազոտությունների շրջանակում և խոսում ՀՀ-ում կալանքի կիրառման պրակտիկայի չափից շատ օգտագործման “overuse” մասին»,- նշված է հայտարարության մեջ։
    💬 ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ կալանավորված Դավիթ Մինասյանի կրթության հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ օրենսդրությունն ապահովում է, որ նման իրավիճակներում կրթության հարցը կարգավորվի, և այն պահից, երբ Դավիթի առողջական վիճակը թույլ կտա՝ այդ հարցը…

  • Իսրայելի նոր հարձակումների դեպքում Իրանը կլքի հրադադարի ռեժիմը, այս մասին գրում…

    🇮🇱🇮🇷 Իսրայելի նոր հարձակումների դեպքում Իրանը կլքի հրադադարի ռեժիմը, այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով երկրի բարձրագույն իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներին: |azatutyun.am|
    🇮🇱🇱🇧 Իսրայելը ապրիլի 8-ին հարվածել է Բեյրութի կենտրոնական թաղամասերին՝ չնայած հրադադարի պայմանավորվածությանը։ 🔸 Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան, դրանց հստակ թիվը ճշտվում…