Category: Infocom

  • «Ես ուսուցիչներին չեմ պարտադրել, ես ընդամենը տեղեկացրել եմ, որ մարզպետը գալիս է…

    🔹 «Ես ուսուցիչներին չեմ պարտադրել, ես ընդամենը տեղեկացրել եմ, որ մարզպետը գալիս է մեր գյուղ»,— Factor TV-ի հետ զրույցում Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանն այսպես մեկնաբանեց ձայնագրությունը, որում ինքը ուսուցիչներին կոչ է անում հավաքվել գյուղապետարանի մոտ՝ Արագածոտնի մարզպետին դիմավորելու համար։
    🔸 Վարդանյանը պարզաբանեց, որ ուսուցիչները հարցեր ունեին մարզպետին․ «Իրենք հարցեր ունեին, տեղեկացրել եմ, որ մոտենան, իրենց հարցերը տան»։
    📌 Տարածված ձայնագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ ուսուցիչներ, վաղը՝ ժամը 11։40-ին, կխնդրեի, որ դուք բոլորով հավաքվեիք Բյուրականի գյուղապետարանի մոտ՝ ընդունելու մեր պարոն մարզպետին և իր թիմակիցներինԼինելու են նաև շատ հյուրեր, հարգելի ուսուցիչներ։ Խնդրում եմ, որ դուք նույնպես ներկա լինեք։ Լինելու է նաև համերգային ծրագիր»։ |factor.am|

  • Իսրայելի զինուժը գրավել է հարավային Լիբանանի 900-ամյա Բոֆորի ամրոցը և կից ռազմա…

    🇮🇱🇱🇧 Իսրայելի զինուժը գրավել է հարավային Լիբանանի 900-ամյա Բոֆորի ամրոցը և կից ռազմավարական նշանակության լեռնաշղթան:
    📌 Ռազմական գործողությունը, ըստ ՑԱՀԱԼ-ի, նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Բոֆորի լեռնաշղթայի և Վադի ալ-Սալուկիի շրջանի նկատմամբ՝ թուլացնելով «Հեզբոլա»-ին, ինչպես նաև լեռնաշղթայի վրա Իրանի ցուցումով ստեղծված նրանց ենթակառուցվածքները։
    📌 Բոֆորի ամրոցը ռազմավարական բարձունք է, որտեղից երևում են ինչպես հարավային Լիբանանի, այնպես էլ հյուսիսային Իսրայելի զգալի հատվածներ։ |azatutyun.am|

  • «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության…

    🔻 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
    🗣 «Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին` խնդրելով դադարեցնել հացադուլը,սակայն նա վճռական է տրամադրված։
    📌 Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասաց Հովհաննիսյանը։| arm.sputniknews.ru |
    ❗️Վարչապետի հետ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ 🗣 «Անազատության մեջ գտնվելով՝ Օսիպյանը շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի…

  • 2026 թվականի փետրվարի 7-ից Հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական…

    ⚖️ 2026 թվականի փետրվարի 7-ից Հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ, որոնցով մինչ օրս քրեական հետապնդումներ են հարուցվել 120 անձի նկատմամբ, ձերբակալվել է նրանցից 110-ը։ Նախաձեռնված վարույթներից 8-ը՝ 34 անձի վերաբերյալ շատ կարճ ժամանակահատվածում ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան:
    🔸 Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանը։
    🗣 «Մեր հորդորն է՝ չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ, չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից»,- ասել է նա։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ…

    🇮🇷🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի», բայց ընդգծել է, որ բանակցությունների տապալման պարագայում ռազմական գործողությունների տարբերակը մնում է սեղանին։
    🗣 «Սա արդեն իսկ հաղթանակ է։ Մենք պարտության ենք մատնել նրանց բանակը, ըստ էության պարտության ենք մատնել նրանց բանակը», – ասել է Թրամփը Fox News-ի մեկնաբան Լարա Թրամփին՝ իր հարսին, տված հարցազրույցում», – «Ես կնախընտրեի գործարք կնքել, քանի որ մենք կարող ենք [Հորմուզի] նեղուցը բացել՝ անմիջապես ստորագրելուց հետո»։
    📌 ԱՄՆ նախագահը վերստին շեշտել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, և դա բանակցությունների ենթակա հարց չէ։ |azatutyun.am|

  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հա…

    🇺🇦 🇦🇲 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։
    🗣 «Ռուսաստանն այժմ շատ ավելի բացահայտ է սպառնում իր մյուս մերձակա երկրներին, քան նախկինում։ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց այն, ինչ ասվեց Հայաստանի հասցեին, որի ժողովուրդը միակն է, ով ունի որոշում կայացնելու իրավունք և ինքը կընտրի իր երկրի ապագան։ Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանին չի վերաբերում։
    📌 Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության. Եվրոպան իրավունք չունի կորցնելու իր ժողովուրդներից և ոչ մեկին, անտեսելու որևէ երկիր։ Հայաստանը պետք է աջակցություն ստանա։ Մոլդովան պետք է աջակցություն ստանա։ Մերձբալթյան երկրները։ Ադրբեջանը պետք է աջակցություն ստանա։ Մենք պետք է ուղիներ գտնենք նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու համար, և սա համաեվրոպական համատեղ խնդիր է։ Ոչ ոքի չպետք է կորցնենք»,- գրել է նա X-ում։

  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածու…

    📄 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 248 մլն 687 հազար դրամ եկամուտ և 222 մլն 6 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • ALT SHIFT 2 | ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, Արթուր Օսիպյան, Փաշինյան, Կարապետյան, ատելությա…

    ALT SHIFT 2 | ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, Արթուր Օսիպյան, Փաշինյան, Կարապետյան, ատելության խոսք և բմբուլներ

    ALT SHIFT 2 | ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, Արթուր Օսիպյան, Փաշինյան, Կարապետյան, ատելության խոսք և բմբուլներ
    ALT SHIFT-ի երկրորդ թողարկման թեման խոսքի ազատությունն է։
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    ________________
    Website — ht…

  • «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելո…

    👩‍⚖️ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Դանիել Իոաննիսյանից։
    🔸 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ պահանջելով հիմնադրամին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար։
    📌 Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ պասրաստվում են 14 հայց ներկայացնել՝ Աննա Հակոբյանի դեմ։ |pastinfo.am|

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտ…

    📄 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 383 մլն 672 հազար դրամ եկամուտ և 278 մլն 406 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։