Category: Infocom

  • Այսօր «Արմավիր» ՔԿՀ կարանտինային խցում հայտնաբերվել է մարտի 13-ին կալանավորված,…

    ‼️ Այսօր «Արմավիր» ՔԿՀ կարանտինային խցում հայտնաբերվել է մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում։
    🗣 Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
    💬 ՔԿ-ից «Հետք»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ դեռ քրեական վարույթ նախաձեռնված չէ։ Նորություն լինելու դեպքում կտեղեկացնեն։

  • «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների …

    ‼️ «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

  • Իսրայելի պաշտոնյաները պնդում են, որ այս գիշեր թիրախավորել են երկրի Իրանի ազգայի…

    🇮🇱 Իսրայելի պաշտոնյաները պնդում են, որ այս գիշեր թիրախավորել են երկրի Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, սակայն դեռևս պարզ չէ՝ հարվածի հետևանքով Լարիջանին զոհվել է, թե վիրավորվել։
    🇮🇷 Իրանը դեռևս չի մեկնաբանել Լարիջանիին թիրախախվորելու վերաբերյալ տեղեկությունը։ |factor.am|

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա. լրագրող…

    ❗️ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
    📌 Նա ընդգծեց՝ գնահատում է Գզոյանին որպես գիտնականի և գտնում է, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ թանգարանում:
    🗣 «Այդ իմաստով կարծում եմ՝ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն», — նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ: |azatutyun.am|
    Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով:

  • ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում Իրանի տարրական դպրոցի վրա կատարված հարձակման հ…

    ‼️ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում Իրանի տարրական դպրոցի վրա կատարված հարձակման համար. Amnesty International
    🔻 Օգտագործելով արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ և փորձագետների հետ հարցազրույցներ՝ Amnesty-ն հայտնել է, որ հետաքննությունը ցույց է տվել, որ դպրոցը ուղիղ հարվածի է ենթարկվել՝ ԻՀՊԿ հարևանությամբ գտնվող ևս մոտ տասը շինությունների հետ միասին։
    🔻 «Սա մատնանշում է այն, որ ամերիկյան ուժերը հարվածի ժամանակ չեն ձեռնարկել հնարավոր նախազգուշական միջոցները՝ քաղաքացիական բնակչության շրջանում վնասներից խուսափելու համար, ինչը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում է»,- հայտարարել է կազմակերպությունը։ |news.am|
    Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցը թիրախավորվել էր Իրանի վրա իսրայելաամերիկյան հարձակման առաջին օրը, երբ աշակերտներն առավոտյան դասի էին։

  • Իրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի հանդիպում…

    🇮🇷⚽️ Իրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ:
    🇺🇸🗣 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հայտարարել էր, թե տեղին չի լինի, որ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը մասնակցի Աշխարհի գավաթի խաղերին՝ «հենց իրենց կյանքի և անվտանգության համար»:
    💬 «Երբ Թրամփը բացահայտ հայտարարել է, որ ինքը չի կարող ապահովել Իրանի ազգային հավաքականի անվտանգությունը, մենք բնականաբար չենք մեկնի Ամերիկա: Ներկայումս մենք բանակցում ենք ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության շրջանակում Իրանի խաղերը տեղափոխելու Մեքսիկա»,- հայտնել է Իրանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը:

  • Աֆղանստանը հայտնել է, որ 400 մարդ է զոհվել, 250-ը՝ վիրավորվել Քաբուլի հիվանդանո…

    🇦🇫 Աֆղանստանը հայտնել է, որ 400 մարդ է զոհվել, 250-ը՝ վիրավորվել Քաբուլի հիվանդանոցին Պակիստանի հարվածից:
    🗣 Այդ մասին հայտնել է երկրի Կառավարության խոսնակի տեղակալը՝ նշելով, որ 2000 հիվանդի տեղավորող հաստատության մեծ մասը ոչնչացել է:
    🇵🇰 Պակիստանը հերքել է հիվանդանոցին հարվածելու մեղադրանքները՝ նշելով, որ հարվածները չեն թիրախավորել որևէ քաղաքացիական օբյեկտ։ |armenpress.am|

  • Թրամփը հայտարարել է, որ իր համար «պատիվ կլինի վերցնել Կուբան»: «Ես հավատում եմ,…

    🇺🇸🇨🇺 Թրամփը հայտարարել է, որ իր համար «պատիվ կլինի վերցնել Կուբան»:
    🗣 «Ես հավատում եմ, որ պատիվ կունենամ վերցնելու Կուբան։ Մեծ պատիվ կլինի դա։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը՝ շատ թուլացած երկիր է»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

  • «Հայաստան» դաշինքը ու Հայ հեղափոխական դաշնակցությունը միասնաբար հանդես կգան առա…

    📣 «Հայաստան» դաշինքը ու Հայ հեղափոխական դաշնակցությունը միասնաբար հանդես կգան առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
    ❗️ Նրանց թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը։
    🗣️ Այս մասին այսօր տեղի ունեցած համագումարի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ դաշինքին են միանում «Առաջ» կուսակցությունը եւ այլ հանրային ու քաղաքական գործիչներ։

  • ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ …

    🇦🇲🇮🇷 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին. անդրադարձ է եղել ՀՀ դպրոցներում որպես տարածաշրջանային լեզու պարսկերենի ուսուցմանը:
    🫱🏻‍🫲🏽Հանդիպմանը կարևորվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը Իրանի գիտակրթական կառույցների հետ, ինչպես նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի ակտիվացումը, դիպլոմների փոխճանաչման հարցերը: [ԿԳՄՍՆ]