Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա. լրագրող…

❗️ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերականգնման հարց չկա. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
📌 Նա ընդգծեց՝ գնահատում է Գզոյանին որպես գիտնականի և գտնում է, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ թանգարանում:
🗣 «Այդ իմաստով կարծում եմ՝ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն», — նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ: |azatutyun.am|
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով