Category: Infocom

  • Լիբանանցի շտապօգնության 6 աշխատակիցներ են զոհվել Իսրայելի կողմից 24 ժամվա ընթաց…

    🇱🇧 Լիբանանցի շտապօգնության 6 աշխատակիցներ են զոհվել Իսրայելի կողմից 24 ժամվա ընթացքում հասցված երկու հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
    📌 Լիբանանի ֆինանսների նախարարը Reuters-ին ասել է, որ պատերազմի հետևանքով, ըստ կանխատեսումների, այս տարի երկրի տնտեսությունը կկրճատվի առնվազն 7 տոկոսով, իսկ պատճառված վնասը կարող է մոտ 20 միլիարդ դոլարի հասնել։ |azatutyun.am|

  • «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում…

    ❗️ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։
    🔻 Թևանյանի խափանման միջոցը որոշելու հարցը կքննարկվի մայիսի 23-ին, ժամը 12։00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում։ |armenpress.am|
    ‼️ ԱԱԾ քննչական գործողությունները շարունակվում են Անդրանիկ Թևանյանի բնակարանում։ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում դրանք ավարտվել են:

  • Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրն էր։ Կարդացե…

    🗳 Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրն էր։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 15-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 15-րդ օրը — Infocom

    Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրն էր, որը բացվեց ԱԱԾ-ի կողմից «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկության լուրով։ ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտից նախ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, ապա նաև պետական դավաճանության…

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին,…

    ⚖️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
    📌 Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

  • «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը հայտարարում …

    📣 «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը հայտարարում է՝ իրենք ընդդիմություն են, հանդես են գալիս ընդդիմափոխության օրակարգով․
    🗣 «Ժողովուրդն ինչպես տերն է իշխանության, այնպես էլ տերն է ընդդիմության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը հաշվետու են քաղաքացուն: Մենք տեսնում ենք՝ անցած 5 տարիների ընթացքում ընդդիմությունը միանգամայն այլ օրակարգ է սպասարկում ու կապ չունի քաղաքացիների իրական պահանջմունքների հետ եւ ամեն ինչ անում է հակառակ մեր պետության շահերի: Այսօր պետության վզին թոկի նման ընկած խոչընդոտում է, որ պետությունն իր շահերից բխող քայլերն իրականացնի»։
    📌 Մեհրաբյանի խոսքով՝ ընդդիմության վերաբերյալ իրենք մի շարք լուրջ հարցեր ունեն իշխանությանը. «Այդ ոնց է՝ հեղափոխությունից 8 տարի անց այս մարդիկ հարցազրույցներ են տալիս, ոչ թե ցուցմունք: Նրանց թողտվությամբ է, որ մինչեւ հիմա նույնիսկ որպես թեկնածու են հանդես գալիս, առաջնորդ, մի բան էլ ասում են՝ հետ կգանք, հետ կբերենք»։ |aravot.am|

  • Վաղվանից մինչև մայիսի 27-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կա…

    🌤☔️ Վաղվանից մինչև մայիսի 27-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
    🌡 Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ի և 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • «Ռոսսելխոզնադզորն» այսօրվանից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկնե…

    🌷🇷🇺 «Ռոսսելխոզնադզորն» այսօրվանից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։
    ❌ «Չնայած Հայաստանի ՍԱՏՄ-ի կողմից տրված երաշխիքներին, այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստան ներմուծված 96,2 միլիոն ծաղիկների մեջ գրանցվել է սահմանված ֆիտոսանիտարական կանոնների խախտման 135 դեպք։ Սա ողջ 2025-ին հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ն է»,- նշել է կառույցը։
    🍅 Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով։ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը նշել է, որ հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։ |azatutyun.am|
    💬 ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը պարզաբանել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների հետ կապված խնդիրները. 🗣 «Անհայտ ծագման ընկերությունների վրա մեր արտադրողները ապրանք են արտահանել տարիներ շարունակ։ Իրենք բոլորը դա գիտեն։ Բայց մի օր ընդունող կողմն ասել…

  • «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով կուսակցության համակիրը Շիրակի մարզ…

    🎞 «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով կուսակցության համակիրը Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի և այլ անձանց հետ մի շարք ընտրողների տվել է 70-200․000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե
    📌 «Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ՝ նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։
    📌 Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասվում է Կոմիտեի հաղորդագրությունում:

  • Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել, որից հրաժա…

    🔸 Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել, որից հրաժարվել է։
    🗣 «․․․Մինչև ձերբակալելը, որ 1000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ, սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե՛ ՀԷՑ–ը, թե՛ ամեն ինչը հետ է վերադարձվում։ Ես չեմ ընդունել առաջարկությունը, և գնացել ենք առաջ»,- հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Կարապետյանը ասուլիսի ժամանակ: |arm.sputniknews.ru|

  • Քոչարյանը հերքում է Փաշինյանի պնդումը, թե տարիներ առաջ ինքը ձայնային հաղորդագր…

    💬 Քոչարյանը հերքում է Փաշինյանի պնդումը, թե տարիներ առաջ ինքը ձայնային հաղորդագրություն է ուղարկել ՌԴ նախագահ Պուտինին՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։
    🗣 Փաշինյանն այսօր ավելի վաղ պնդել էր, թե կարող է երաշխավորել, որ սոցիալական ցանցերում տարածված ձայնագրությունը իրական է, և որ Ռոբերտ Քոչարյանը փորձել է այն Ռուսաստանի նախագահին հասցնել երրորդ անձի միջոցով։ «Դա իրական և օրիգինալ ձայնագրությունն է, երաշխավորում եմ»,- հայտարարել է Փաշինյանը։
    📌 Քոչարյանը չի պատրաստվում Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ զրպարտության հիմքով՝ «Ազատությանը» հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանը։ |azatutyun.am|