Category: Infocom

  • Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեղադրանքով հայտնաբերվել, ձերբակա…

    ‼️ Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեղադրանքով հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
    📣 Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
    ℹ️ Ոստիկանությունից մանրամասնում են, որ ավելի վաղ Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են Աբովյանի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։
    Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի:

  • 2026թ․ առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ԶՊՄԿ-ն՝ վճար…

    💰 2026թ․ առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ԶՊՄԿ-ն՝ վճարված 41 մլրդ 613 մլն դրամ հարկով։
    🔸 Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է (38 մլրդ 155 մլն դրամ), որը նախորդ եռամսյակում գլխավորում էր ցանկը, իսկ երրորդ տեղում «Արդշինբանկն» է (33 մլրդ 600 մլն դրամ):
    🔸 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 4-րդ հորիզոնականում է (31 մլրդ 500 մլն դրամ), 5-րդում՝ «Գրանդ Տոբակոն» (28 մլրդ 951 մլն դրամ): |arm.sputniknews.ru|

  • Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաք…

    🇸🇦 Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքի տարբեր շրջանների ուղղությամբ:
    📌 Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Կարմիր ծովում ևս մեկ լցանավ է հարձակման ենթարկվել։ |arm.sputniknews.ru|
    🇺🇸 Հութիների կողմից նախօրեին սաուդյան երկու նավթատարի թիրախավորումից հետո Թրամփը սպառնացել է՝ զինյալների կողմից հետագա հարձակումների դեպքում պատասխանատվության կենթարկի նաև Իրանին. «Եթե նրանք կրկին դա անեն, ԱՄՆ-ն Իրանին պատասխանատու կհամարի, քանի որ հութիները…

  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից …

    ⚖️ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով։ 
    🗣 Այդ մասին երեկ ՔԿ բակում լրագրողներին հայտնել է ԲՀԿ առաջնորդի պաշտպաններից Էմին Խաչատրյանը՝ գործը «զավեշտ» որակելով և նշելով, որ Ծառուկյանը դեռևս 2003թ.-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման։
    🔸 Անդրադառնալով առերեսմանը՝ Խաչատրյանը նշել է, որ իրանցի եղբայրների՝ ավելի վաղ հայտնած ցուցմունքների և այսօրվա ասածի մեջ կար հակասություն։
    📌 Նշենք, որ Ծառուկյանը ՔԿ-ում է մնացել շուրջ 12 ժամ։ Նրան գիշերը Քննչական կոմիտեից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ |news.am|

  • ԱԺ-ում ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ա…

    📣 ԱԺ-ում ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը, դատարանի բակում լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
    📌 Նա նշել է, որ ամենայն հավանականությամբ ինքն է ղեկավարելու խմբակցությունը։
    🔸 Ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուին, Նարեկ Կարապետյանը նշել է, որ դեռեւս վերջնական որոշում չունեն՝ թեկնածու կառաջադրեն, թե ոչ։ |news.am|

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է Թրամփի հետ հանդիպել Սպիտակ…

    🇮🇱🇺🇸 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է Թրամփի հետ հանդիպել Սպիտակ տանը։ Այս մասին հայտնում են Նեթանյահուի գրասենյակից։
    📌 Նշվում է, որ վարչապետը ԱՄՆ կմեկնի հուլիսի 27-ին, իսկ Թրամփի հետ հանդիպումը նախատեսված է հուլիսի 28-ին։
    🔸 Գրասենյակից հաղորդում են, որ ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Նեթանյահուն նաև կմասնակցի հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը: |shantnews.am|

  • Բլոգեր Արամ Ավետիսյանի՝ Արարատի մարզ այցից և քաղաքացու հետ միջադեպից հետո քրեակա…

    ❗️Բլոգեր Արամ Ավետիսյանի՝ Արարատի մարզ այցից և քաղաքացու հետ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով, մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    ⚖️ Ձերբակալվածը «Ծիածանի շուկա»-ի վաճառողն է, որի հետ վեճի էր բռնվել Արամ Ավետիսյանը։
    📌 Օրերս Արամ Ավետիսյանն այցելել էր Արարատի մարզի մեծածախ «Ծիածանի շուկա»։ Իրավիճակը կտրուկ լարվել էր այն պահին, երբ շուկայի վաճառողներից մեկը, դիմելով նկարահանող խմբին, հարցրել էր՝ արդյո՞ք «դավաճանների լրատվականն» են։ Ավետիսյանը փորձում էր պարզել, թե տղամարդն ում նկատի ունի «դավաճան» կամ «հողատու» ասելով։ «Չգիտես՝ ո՞վ է»,- ասում է տղամարդն ու նրանց հորդորում հեռանալ։ 
    🔸 Այնուհետև լեզվակռիվ է սկսվում, հնչում են փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ այն բանից հետո, երբ Ավետիսյանը իրենց դավաճան ասողների հասցեին հայհոյանք է հնչեցնում, վաճառողն էլ դրան պատասխանում է։

  • Քննչական կոմիտեից հաստատել են, որ Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր…

    ⚖️ Քննչական կոմիտեից հաստատել են, որ Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար։ |arm.sputniknews.ru|
    ❗️Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրը։

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանք…

    ‼️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց:
    ⚖️ Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: 📌 Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝…

  • Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքն…

    🍑🇫🇷 Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։
    [Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն]