Բլոգեր Արամ Ավետիսյանի՝ Արարատի մարզ այցից և քաղաքացու հետ միջադեպից հետո քրեակա…

❗️Բլոգեր Արամ Ավետիսյանի՝ Արարատի մարզ այցից և քաղաքացու հետ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով, մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
⚖️ Ձերբակալվածը «Ծիածանի շուկա»-ի վաճառողն է, որի հետ վեճի էր բռնվել Արամ Ավետիսյանը։
📌 Օրերս Արամ Ավետիսյանն այցելել էր Արարատի մարզի մեծածախ «Ծիածանի շուկա»։ Իրավիճակը կտրուկ լարվել էր այն պահին, երբ շուկայի վաճառողներից մեկը, դիմելով նկարահանող խմբին, հարցրել էր՝ արդյո՞ք «դավաճանների լրատվականն» են։ Ավետիսյանը փորձում էր պարզել, թե տղամարդն ում նկատի ունի «դավաճան» կամ «հողատու» ասելով։ «Չգիտես՝ ո՞վ է»,- ասում է տղամարդն ու նրանց հորդորում հեռանալ։ 
🔸 Այնուհետև լեզվակռիվ է սկսվում, հնչում են փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ այն բանից հետո, երբ Ավետիսյանը իրենց դավաճան ասողների հասցեին հայհոյանք է հնչեցնում, վաճառողն էլ դրան պատասխանում է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով