Category: Infocom

  • Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների…

    🗳🗣 Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ցուցակը գլխավորող անձինք այսօր իրենց ընտրությունը կատարելիս պատասխանեցին լրագրողների հարցերին։
    🔸 «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Նրա խոսքով՝ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է։
    🔸 ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը նշեց, որ բարձր է գնահատում իր հաղթանակի շանսերը ու որ անպայման 50+1 հավաքելու է:
    🔸 Վարդան Ղուկասյանը նշեց, որ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրենից շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանա նրանց։
    🔸 Անդրադառնալով Ղուկասյանի առաջարկին, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ով ինչքան քվե կստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին կխոսենք»:
    🔸 «Ո՞վ է ասել, որ ես ՔՊ-ի հետ եմ կոալիցիա կազմելու, եթե ես նման բան չեմ հայտարարել, հակառակը՝ ես ասել եմ, որ ոչ մեկին մենք քվե չենք տալու»,-ասել է ՀԱՍԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը:
    🔸 «Մայր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանը նշեց՝ «Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի սատարել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին։ «Մայր Հայաստան» դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրիում»,- ասաց նա:
    🔸 «Դեմոկրատական այլընտրանք»-ից Արտյոմ Ղարաղազարյանը նշեց՝ այլ ուժերի հետ միավորվելու մասին կխոսեն ընտրության արդյունքների հրապարակումից հետո։ Նրա խոսքով՝ իրենք չեն վնասելու ընդդիմադիր թեկնաշուներից ոչ մեկից, որ համագորշակցությունը հետո հնարավոր լինի։
    🔸 «Եվրադաշինքից» Լևոն Բարսեղյան նշեց՝ չեն պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել․ «Մենք որեւէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որեւէ բանակցություն չկա եւ չի լինելու»։

  • Գյումրու 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ համեմատությամբ 14։00-ի դրությամբ ը…

    Գյումրու 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ համեմատությամբ 14։00-ի դրությամբ ընտրության մասնակցության ցուցանիշի էական աճը պահպանվել է․ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 25255 ընտրող կամ 22,7 %-ը։
    Համեմատության համար՝ 2021 թվականի ընտրություններին քվեարկությանը ողջ ընթացքում մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 24․14 %-ը։
    Փարաքարում համայնքում էլ ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 7067 ընտրող կամ 33,71%-ը։

  • Գյումրու 31/37 ընտրական տեղամասում հանձնաժողովը քվեարկության սենյակից հեռացրել …

    Գյումրու 31/37 ընտրական տեղամասում հանձնաժողովը քվեարկության սենյակից հեռացրել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտորդին. հանձնաժողովի ողջ կազմը կողմ է քվեարկել հարցին։
    🗣 Գրանցամատյանում արձանագրված է, թե դիտորդը էապես խաթարել է հանձնաժողովի բնականոն աշխատանքը։ Ըստ հանձնաժողովի նախագահ Երվանդ Պետրոսյանի՝ մի տարեց մարդ եկել է քվեարկության թոռան հետ, սկզբում ասել է, որ իրեն օգնություն պետք չէ, իսկ հետո թոռան օգնությանն է ապավինել։ Իսկ ըստ դիտորդ Սեւադա Ղազարյանի՝ ընտրողին մի քանի անգամ են հարցրել՝ օգնություն պետք է, թե ոչ, նա պատասխանել է՝ ոչ, սակայն այնքան են նույն հարցը տվել, որ ի վերջո ընտրողը համաձայնել է, որ իրեն օգնեն։ Այս մասին դիտորդը բարձրաձայնել է, նրա եւ հանձնաժողովականների միջեւ լարված բանավեճ է եղել եւ ի վերջո հանձնաժողովը դիտորդին հեռացնելու որոշում է կայացրել։
    📌 Հանձնաժողովի նախագահն ասում է՝ թյուրիմացությունը հարթվել է, անձնական խնդիր չկա։ Սեւադա Ղազարյանը պնդում է, որ որոշումն ապօրինի է, եւ առաջիկայում դրա առնչությամբ հաղորդում կներկայացվի։

  • Ժամը 11։00-ի դրությամբ՝ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 ա…

    Ժամը 11։00-ի դրությամբ՝ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 8100 մարդ կամ 7.28 %-ը։
    Փարաքարում ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 3094 մարդ կամ 14.76%-ը։ [ԿԸՀ]

  • Գյումրիի 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացր…

    Գյումրիի 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացրել։ «Ինֆոքոմի» թղթակիցը տեսել է ֆլեշային լույսը, որից հետո միացրել իր տեսախցիկը։
    📌 Ընտրողը նաև քվեախցիկից հեռախոսազանգ է կատարել (տեսանյութում երևում են համապատասխան շարժումներ)։ Ընտրական հանձնաժողովի նախագահը հենց քվեատուփի դիմաց է եղել։
    🗣 Հանձնաժողովի նախագահ Նարինե Ղազարյանը մեկնաբանելով նշել է, որ ինքը երկար ժամանակ կանգնած է եղել այնտեղ բայց ոչինչ չի նկատել։

  • Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ բոլոր թար…

    🗳 Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ բոլոր թարմացումներին կարող եք ծանոթանալ armVote by Infocom-ում։

  • Գյումրիի 31/67 ընտրատեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը արձանագրել է, որ քվեախցիկներ…

    🗳 Գյումրիի 31/67 ընտրատեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը արձանագրել է, որ քվեախցիկները տեղադրված են այնպես, որ կարող է խախտվել քվերկության գաղտնիությունը։
    🗣 31/67 ընտրատեղամասում քվեախցիկները գտնվում են պատուհանների կողքին, որոնք ամբողջական ծածկված չեն։ Մեկնաբանելով՝ հանձնաժողովի նախագահ Անի Քոչարյանը նշել է, որ բակը [պատուհանից երևացող] ամբողջովին փակ է, և արտաքին մուտք ընդհանրապես չունի։
    📄 Ըստ Ընտրական օրենսգրքի՝ քվեախցիկները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:
  • Փարաքարում ևս այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են։ Փարաքար համայնքում առա…

    🗳 Փարաքարում ևս այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են։
    👤 Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝

    🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը,
    🔸 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Լյուդվիդ Գյուլնազարյանը,
    🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը,
    🔸 «Կայունություն» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը։
    🕰 Ե՛վ Փարաքարում, և՛ Գյումրիում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 08:00-ից, ընտրողները քվեարկելու հնարավորություն կունենան մինչև երեկոյան 20:00-ն։

  • Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։ 111.236 մարդ կարո…

    Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։
    👤 111.236 մարդ կարող է այսօր իրացնել իր ընտրական իրավունքը 82 ընտրատեղամասերում:
    Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 6 կուսակցություն և 3 դաշինք: Թեկնածուների թիվը 371 է:
    Գյումրու ընտրությունների մասին թարմացվող լրահոսին և ընտրատեղամասերի քարտեզին կարող եք հետևել այստեղ՝
    Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններ․ քարտեզ [թարմացվող]
  • «Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու՝ լռության օրվա սահմանափակումների խախտ…

    ❗️«Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու՝ լռության օրվա սահմանափակումների խախտումների մասով։ Այս մասին տեղեկացրել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
    🗣 «Մասնավորապես, Գյումրու ընտրություններին մասնակցող երկու քաղաքական ուժ և մեկ այլ սուբեկտ (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) այսօր համացանցում առերևույթ պրոակտիվ քարոզչություն ու հակաքարոզրություն են իրականացրել՝ խախտելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը։
    🔸 Նշված արարքը վարչական իրավախախտում է և դրա համար ՎԻՎՕ 40.1 հոդվածով նախատեսված է 400-ից 600 հազար դրամի տուգանք»,- նշված է հայտարարությունում։