Category: Infocom

  • Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշու…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշումը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը։
    🗣 «Մեզ համար կա գլխավոր պայմանը՝ մենք պետք է հասնենք մեր նպատակներին», — ընդգծել է նա։ |news.am|
    🇰🇿 Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է դադարեցվի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին։

  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրան կատ…

    🇮🇷🇦🇲 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։
    🔹 Հանդիպման ընթացքում ճանապարհաշինության ոլորտին վերաբերող հարցերից բացի քննարկվել են նաև տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
    📌 Քննարկվել է նաև Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցը։ Նշվել է, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։
    [ՀՀ ՏԿԵՆ]
    🇦🇲🇮🇷 Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵՆ 📌 «Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ հանդիպման Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով…

  • Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանակա…

    🇦🇿 Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    📈 Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 03:04-ին։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ |news.am|

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամ…

    🇦🇲 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ։
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]

  • Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավի և Իրանի հետ փոխկապակց…

    🇮🇷🇺🇦 Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավի և Իրանի հետ փոխկապակցվող ռազմական բեռներ փոխադրող նավերի են հարվածել։
    📌 Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Կիևի տեղեկություններով, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իր արբանյակային դիտարկումների տվյալները փոխանցում է Իրանին՝ այդպես նպաստելով տարածաշրջանի պետություններին հասցվող ավիահարվածներին։
    🔸 Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ |azatutyun.am|

  • Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵ…

    🇦🇲🇮🇷 Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵՆ
    📌 «Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ հանդիպման Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։
    📌 Փաքնեժադին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ առկա տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում, ինչպես նաև աջակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- հայտնում են ՏԿԵՆ-ից։
    Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով՝ հայտնում է Mehr-ը:

  • Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարակա…

    🇦🇲🇫🇷 Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր։
    🔸 Փաշինյանն ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
    🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 4 բալլանոց 3.2 մագնիտ…

    ‼️ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 4 բալլանոց 3.2 մագնիտուդով երկրաշարժ։
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ…

    🇦🇲🇮🇷 Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով՝ հայտնում է Mehr-ը:
    📣 Այդ մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո:
    📌 Կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումները: |news.am|

  • Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձա…

    🇦🇲 Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»:
    🗣 Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:
    📌 Իրավապաշտպանը նշել է, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:
    Կարդալ ավելին