Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ…

🇦🇲🇮🇷 Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով՝ հայտնում է Mehr-ը:
📣 Այդ մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո:
📌 Կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումները: |news.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով