Category: Infocom

  • Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանն ու Նա…

    🇦🇲🇮🇳 Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել։
    📣 Փաշինյանն ու Նարենդրա Մոդին ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։
    📌 Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
    🗣 Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։
    [ՀՀ կառավարություն]

  • Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծա…

    ⚖️ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։
    📌 Պրոբացիայի ծառայությունը միջնորդել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված՝ ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժն ազատազրկմամբ փոխարինել։ |armenpress.am|
    🔗 Կարդալ ավելին
    ⚖️ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է խստացնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը։ 📌 Հանցանքների համակցման կանոններով վերջնական պատիժ սահմանվել է 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը: Սա նշանակում է, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր…

  • ՍԴ-ն քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը՝ «Ազատ…

    ՍԴ-ն քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը՝ «Ազատությանը» հայտնել են ՍԴ-ից:
    👩‍⚖️ Այսպիսով, ընտրությունների արդյունքների վիճարկման՝ ուրբաթ օրը կայանալիք քննությանը կմասնակցի ՍԴ 9 դատավորից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը:
    «Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ընտրությունների վերաբերյալ դատավարությանը անհնարին ճանաչելու պահանջով։

  • ՔԿ-ն հայտնում է՝ Չալաբյանը, հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, 2026թ….

    ℹ️ ՔԿ-ն հայտնում է՝ Չալաբյանը, հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, 2026թ. մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում դրդել է վերջիններիս, որ նրանք տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիներին մեկնել ՀՀ և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
    🔸 «Փորձաքննությամբ հաստատվել է, որ ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը [Չալաբյանն է]։
    🔸 Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)»,- հայտնում են ՔԿ-ից։
    ⚖️ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): 🗣 Այս մասին գրել է պաշտպան Վարազդատ Հարությունյանը՝…

  • Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդո…

    ⚖️ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
    🗣 Այս մասին գրել է պաշտպան Վարազդատ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր կքննվի Չալաբյանին կալանավորելու միջնորդությունը:
    💬 «Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ»,- հայտնել է Հարությունյանը:
    Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

  • Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթի…

    ⚖️ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
    📌 Մեղադրյալ չկա, Քննչական կոմիտեն այլ մանրամասներ չի հայտնում: |azatutyun.am|
    Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև:

  • Քաղաքապետարանի դիմացի այգում բացվեց «Վահագն Վիշապաքաղի» հուշարձանը:…

    🔸 Քաղաքապետարանի դիմացի այգում բացվեց «Վահագն Վիշապաքաղի» հուշարձանը:

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակի…

    🎞 «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք:
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքակ…

    ‼️ Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին:
    📣 Այս մասին հայտնում են «Հայաքվե»-ից:

  • Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ա…

    🔸 Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ նշելով, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում։
    🔸 Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման հայտարարություն են արել նաև գերեվարված Էրիկ Ղազարյանի, Լևոն Բալայանի, Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները:
    📌 Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: |tert.am|