Category: Infocom

  • ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։…

    🇪🇺🇦🇲 ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի երկրի տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։
    📌 Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործընթացում:
    [ՀՀ կառավարություն]

  • Դատախազությունը պահանջում է Հայաստանին վերադարձնել Սևանի ափամերձ տարածքում «Մու…

    ‼️ Դատախազությունը պահանջում է Հայաստանին վերադարձնել Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները։
    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։ Դատարանն արգելել է պատասխանողներին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը։
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • #ԱԱ_2026 1/8 եզրափակիչի վերջին Շվեյցարիա-Կոլումբիա հանդիպումը անցավ լարված ու հ…

    🇨🇭🇨🇴 #ԱԱ_2026 1/8 եզրափակիչի վերջին Շվեյցարիա-Կոլումբիա հանդիպումը անցավ լարված ու հավասար պայքարում: Ո՛չ խաղի հիմնական, ո՛չ լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, և հանդիպման ելքը որոշվեց 11-մետրանոց հարվածներով, որտեղ Շվեյցարիան հաղթեց 4-3 հաշվով:
    ⚽️ Այսպիսով՝ քառորդ եզրափակիչում սպասվում են հետևյալ հանդիպումները՝
    🇲🇦🇫🇷 Մարոկկո-Ֆրանսիա — հուլիսի 10, ժամը 00:00
    🇪🇸🇧🇪 Իսպանիա-Բելգիա — հուլիսի 10, ժամը 23:00
    🇳🇴🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Նորվեգիա-Անգլիա — հուլիսի 12, ժամը 01:00
    🇦🇷🇨🇭 Արգենտինա-Շվեյցարիա — հուլիսի 12, ժամը 05:00

  • #ԱԱ_2026 Արգենտինան կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ՝ 3-2 հաշվով։ Մինչև…

    🇦🇷🇪🇬 #ԱԱ_2026 Արգենտինան կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ՝ 3-2 հաշվով։
    ℹ️ Մինչև 67-րդ րոպեն Եգիպտոսը հաղթում էր 2-0 հաշվով, բայց աշխարհի գործող չեմպիոնները նախ հավասարեցրին հաշիվը Ռոմեռոյի ու Մեսսիի անվրեպ հարվածներով, ապա 93-րդ րոպեին հաշվից առաջ անցան Ֆերնանդեշի գոլի շնորհիվ։
    ⚽️ Արգենտինան քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիա-Կոլումբիա դիմակայության հաղթողի հետ։

  • Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկա…

    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։
    📣 Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    📌 Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։ |pastinfo.am|

  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձ…

    ‼️ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է: Այս մասին 1Լurer.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
    ‼️ Դատարանը բավարարեց իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ |azatutyun.am|

  • Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն Կենտրոն ՔԿՀ․ երբ որոշմանը ծանթանանք, հետագա քայլեր…

    ❗️ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն Կենտրոն ՔԿՀ․ երբ որոշմանը ծանթանանք, հետագա քայլերի մասին կտեղեկացնենք:
    📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել են Ծառուկյանի պաշտպանները։
    ‼️ Դատարանը բավարարեց իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ |azatutyun.am|

  • Գագիկ Ծառուկյանի տանից նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տ…

    📣 Գագիկ Ծառուկյանի տանից նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։
    💬 «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- նշված է հաղորդագրությունում։
    📌 Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա։
    ❗️ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ [ՀՀ քննչական կոմիտե]

  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նա…

    🇦🇲🇸🇪 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ:
    🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր։
    🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նախաձեռնություններին։
    [ՀՀ արտաքին գործերի նախարարություն]

  • Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել է, բացվել է երկկողմանի երթևեկութ…

    ⚡️ Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել է, բացվել է երկկողմանի երթևեկությունը։
    📌 Այս մասին հայտնել և տեսանյութ է հրապարակել Ճանապարհային դեպարտամենտը։
    ⚡️ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 📌 Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։