Category: Infocom

  • Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների…

    🗳 Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ծառուկյանի խոսքով՝ «նոր թիմ է լինելու»։
    🗣 «Դա լինելու է առաջարկ Հայաստանին։ Բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը, վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա։ Ոչ թե պետք է դատարկ–դատարկ խոսել, այլ լիարժեք ծրագիր, գործ իրականացնել», — նշել է Ծառուկյանը։ |news.am|

  • ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարտի 1-ի գործով կյանքի իրավունքի խախտում: Դատարանը միաձայն…

    ⚖️ ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարտի 1-ի գործով կյանքի իրավունքի խախտում:
    📣 Դատարանը միաձայն արձանագրել է, որ Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից բացի՝ մնացած բոլոր զոհերի մահվան հանգամանքներում պետության գործողությունները հանգեցրել են Եվրոպական կոնվենցիայի՝ կյանքի իրավունքի խախտման։ Արձանագրվել է նաև կոնվենցիայի խախտում՝ կապված դատարանի հետ չհամագործակցելու հետ։
    📌 ՄԻԵԴ-ը նշել է, որ ՀՀ իշխանությունները չեն իրականացրել զոհերի մահվան հանգամանքների արդյունավետ և լիարժեք քննություն։ Դատարանը վճռել է, որ յուրաքանչյուր զոհի հարազատին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 35 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի հատուցում։
    🗣️ Մեկնաբանելով՝ Փաշինյանը նշել է, որ ՄԻԵԴ-ը արձանագրել է ակնհայտը. «Որովհետև ես նախկինում էլ ասել եմ, որ, ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է: Այդ բացահայտման արդյունքները, իմիջիայլոց, այսօր քննարկվում են դատարանում»:

  • Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով: ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային …

    🇦🇲 Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով:
    📄 ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը այս ամիս Պորտուգալիային 0-5 հաշվով պարտվելուց և Իռլանդիային 2-1 հաշվով հաղթելուց հետո առաջադիմել է 2 հորիզոնական և հիմա 103-րդն է 210 հավաքականների մեջ:
    🇪🇸🇫🇷 Համաշխարհային ցուցակը նոր առաջատար ունի. դա Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է, որին հաջորդում է Ֆրանսիան: Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան նահանջել է 3-րդ հորիզանական: Լավագույն 10-յակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Բելգիան, Խորվաթիան, Իտալիան: |hetq.am|

  • Երևանի տրանսպորտային շարժակազմը կհամալրվի 45 նոր «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսնե…

    🚍 Երևանի տրանսպորտային շարժակազմը կհամալրվի 45 նոր «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներով։ Կառավարության որոշման նախագիծը ընդունվեց նիստի ժամանակ:
    🗣 «Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարուց ավելի օգտագործվող 30 Դիաս տրոլեյբուսներին, առաջարկվում է 45 տրոլեյբուսի համար կանխավճար վճարել 30 տոկոս»,- հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: |armenpress.am|

  • Հայաստանում էլեկտրամոբիլների հարկումն անարդար է իրականացվում․ այս համոզմանն են …

    🚘 Հայաստանում էլեկտրամոբիլների հարկումն անարդար է իրականացվում․ այս համոզմանն են ոչ միայն էլեկտրական մեքենաների սեփականատերերը, այլեւ այս մասին են խոսում իրավական ակտերն ու իրավասու պետական մարմինների արձագանքները։
    📌 Փոխադրամիջոցների հարկման բազան կապված է շարժիչի հզորության հետ, եւ եթե ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների դեպքում հզորությունը միարժեք է (օրինակ՝ 150 ձիաուժ), ապա էլեկտրական մեքենաների դեպքում հզորությունը միատեսակ չէ, այլ՝
    🔸 պիկային հզորություն,
    🔸 30-րոպեանոց առավելագույն հզորություն։
    ☝️ Խնդիրն այստեղ է. բանն այն է, որ պիկային հզորությունը ավելի բարձր է, քան 30-րոպեանոց տեխնիկական հզորությունը, եւ ՆԳՆ-ն մեքենան հաշվառելիս շարժիչի հզորության գրանցման ժամանակ հայեցողական մոտեցում է ցուցաբերում՝ գրանցելով պիկային հզորությունը, ինչը էլեկտրամոբիլների սեփականատերերի ուսերին ավելացնում է հարկային բեռը։
    🔗 Էլեկտրամոբիլների գույքահարկի հայեցողական հաշվարկ՝ հանուն հարկային մուտքերի

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հաագա մեկնարկել է։ Միրզոյանը…

    🇦🇲🇳🇱 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հաագա մեկնարկել է։
    📌 Միրզոյանը այցի սկզբում հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ առանձնազրույցով։ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված կարևորագույն համաձայնությունների կապակցությամբ Նիդերլանդների կողմից արտահայտված դիրքորոշման համար, ներկայացրել է դրանց մանրամասները։
    🔸Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցությանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավվածության հարցերի շուրջ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Քիմիկների գործով երեկ դատարան էր ներկայացել փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանը՝ մեկն այ…

    ⚖️ Քիմիկների գործով երեկ դատարան էր ներկայացել փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանը՝ մեկն այն սպաներից, որ քիմիկների շրջափակման մեջ ընկնելուց 2 օր անց ուղարկվել է՝ դուրս եկած զինծառայողների հետեւից՝ նրանց զորամաս բերելու։
    🗣 Տուժողի իրավահաջորդ Սեդա Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ վկան փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի հետ շփում ունեցե՞լ է, նա չի՞ ասել՝ էսինչ տեղում թաքնված զինվոր կա, գծագրեք, գնանք, օգնենք․ «Էդ էրեխեն ինչքա՞ն պիտի թաքնված մնար, վերջը ձեր զինվորն էր, շնչում էր, ի՞նչ գործողություններ եք արել»։ «Մանրամասներ չգիտեմ, լսելով իմացել եմ, որ Վարդանն եկել, ասել է՝ [շրջափակման մեջ] մարդ կա, որի հետ ինքը կապի է եղել»,- պատասխանեց վկան։
    ❗️ Հիշեցնենք՝ Հովհաննիսյանի որդին շրջափակման մեջ եղած ժամանակ ընտանիքին հաղորդագրություն էր գրել՝ նշելով․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն․․․ Շատ եմ ձեզ սիրում․․․»։ Փաստորեն, սրանից բացի զինծառայողը նաեւ սպաների հետ է կապ հաստատել, սակայն նրան օգնություն այդպես էլ չի հասել։
    📎Կարդալ ավելին

    «Քարտեզի վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան»․ փոխգնդապետի ցուցմունքը՝ դատարանում — Infocom

    «Քարտեզի վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան»․ փոխգնդապետի ցուցմունքը՝ դատարանում «2020 թ․ հոկտեմբերի 20-ի խորհրդակցության ժամանակ քարտեզների վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան, հստակ հիշում եմ՝ խնդիր չկար մարտական գործողությունների մեջ մտնելու, հավանական…

  • Ալեքսեյ Նավալնիի կինը հայտարարել է, որ առնվազն երկու երկրի լաբորատորիաներ միմյա…

    🔍 Ալեքսեյ Նավալնիի կինը հայտարարել է, որ առնվազն երկու երկրի լաբորատորիաներ միմյանցից անկախ հետազոտել են իր ամուսնուց վերցված կենսաբանական նմուշներ և հանգել են նույն եզրակացությանը՝ Նավալնին սպանվել է, իսկ ավելի կոնկրետ՝ նրան թունավորել են։
    🗣 Նա նշում է, որ արևմտյան երկրները որևէ իրավական հիմք չունեն քրեական գործընթաց սկսելու համար․ «Կան նաև քաղաքական նկատառումներ։ Նրանք չէին ցանկանա, որ անհարմար ճշմարտությունը բացահայտվի սխալ պահի։ Հիմա ժամանակը չէ»։
    📌 Յուլյա Նավալնայան պահանջել է լաբորատորիաներից հրապարակել հետազոտության արդյունքները։ |armenpress.am|

  • 2025 թ. ապրիլին Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ն…

    🗣 2025 թ. ապրիլին Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
    📌 Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանում չգտնվելու պատճառով։
    📌 ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության։
    [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

  • Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքացիական դատար…

    ⚖️ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքացիական դատարան «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքում ԼՂՀ-ն լուծարելու մասին հրապարակումը հերքելու պահանջով։ Հայցադիմումը ներկայացվել է ԿԳՄՍՆ և դասագրքի այդ հատվածի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ։
    📌 Մասնավորապես՝ Շահրամանյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին հերքել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված հետևյալ տեղեկությունը․ «․․․ ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»: |hetq.am|