Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով: ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային …

🇦🇲 Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով:
📄 ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը այս ամիս Պորտուգալիային 0-5 հաշվով պարտվելուց և Իռլանդիային 2-1 հաշվով հաղթելուց հետո առաջադիմել է 2 հորիզոնական և հիմա 103-րդն է 210 հավաքականների մեջ:
🇪🇸🇫🇷 Համաշխարհային ցուցակը նոր առաջատար ունի. դա Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է, որին հաջորդում է Ֆրանսիան: Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան նահանջել է 3-րդ հորիզանական: Լավագույն 10-յակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Բելգիան, Խորվաթիան, Իտալիան: |hetq.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով