Category: Infocom

  • Առնվազն մի քանի հարցի շուրջ եկել ենք ընդհանուր ըմբռնման․ Փաշինյանը՝ Պուտինի հետ…

    📞 Առնվազն մի քանի հարցի շուրջ եկել ենք ընդհանուր ըմբռնման․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
    📣 «Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանը այլընտրանքներ չունի։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Այստեղ հարցն այն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի»,- ասել է վարչապետը։
    Անդրադառնալով ԵԱՏՄ-ի հարցին՝ Փաշինյանը նշել է․ «Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ խնդիրը Հայաստանինը չէ։ Հայաստանը չէ խնդիրը, դա ԵԱՏՄ-ի խնդիրն է, որովհետև փաստացի ստացվում է, որ միությունը կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։ |armenpress.am|
    🇷🇺🇦🇲 Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: 📌 ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը և Փաշինյանը ընդգծել են Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ…

  • Փաշինյանը հաստատել է, որ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվելու է …

    📣 Փաշինյանը հաստատել է, որ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար։
    🗣 Փաշինյանը նշել է նաև, որ պաշտպանության և ՆԳ նախարարները վերանշանակվելու են։

  • Վարույթ է նախաձեռնվել ինստագրամյան ռուս բլոգերի նկատմամբ, որը սոցիալական ցանցեր…

    💧⚖️ Վարույթ է նախաձեռնվել ինստագրամյան ռուս բլոգերի նկատմամբ, որը սոցիալական ցանցերում կոշտ քննադատության էր ենթարկել Վարդավառի տոնը։
    🗣 «Pirzhokova_pro.online» էջի օգտատերը նշել էր, թե այդ օրը ամենից շատ ցանկանում է հեռանալ քաղաքից՝ տեղի ունեցողը որակելով որպես «հայերի շինծու մշակույթի և առավելագույն անտակտության բախում»։ Ըստ օգտատիրոջ՝ հայերը չեն հասկանում անձնական սահմանները, իսկ միմյանց և անցորդներին ջրելը ոչ թե մշակույթ է, այլ «անհարգալից վերաբերմունք» և «ագրեսիայի ուղղակի դրսևորում»։
    📌 ՔԿ-ից Factor.am-ին հայտնել են, հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են էջի օգտատիրոջը և ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ |factor.am|

  • Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Ավետ Կոնջորյանի՝ հրապարակային սեռական բնույթի …

    ⚖️ Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Ավետ Կոնջորյանի՝ հրապարակային սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել դատախազություն։
    📣 «Քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության (հայհոյանքներ բղավելու) դեպքով` ոչ, և, քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է (ու ռիսկ կա, որ իրավապահները աչք փակեն դրա վրա) վերջինիս մասով հաղորդում ներկայացրեցինք։
    🗣 Մենք պետք է պայքարենք, որ փողոցում/հրապարակային սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողների նկատմամբ իրավապահները դրսևորեն միանման պահվածք` անկախ այդ անձանց (կամ նրանց մերձավոր ազգականների) կարգավիճակից», — գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
    ⚖️ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: 🗣 Այս մասին iravaban.net-ին հայտնել են ՔԿ-ից: ℹ️ Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի…

  • Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին…

    🇪🇺🇮🇷 Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
    🇷🇺 Ի թիվս քննարկված թեմաների՝ Կալլասը կոչ է արել Թեհրանին դադարեցնել Մոսկվային ցուցաբերվող ռազմական աջակցությունը։
    🗣 «Մոսկվան Ուկրաինային քաղաքացիական բնակչության շրջանում ավելի ու ավելի մեծ թվով զոհեր է պատճառում, և ցանկացած մատակարարում, որը նա ստանում է, օգնում է սպանել ավելի շատ խաղաղ բնակիչների։ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իրեն»,- X-ի իր էջում գրել է Կալլասը։ |azatutyun.am|

  • Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է՝ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր…

    🇮🇷🇺🇦 Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է՝ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չէր, և Կիևը չի ցանկանում սրել իրավիճակը։
    🗣 Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
    💬 «Իրանը նույնպես չի ձգտում իրավիճակի սրման, սակայն հայտարարել է, որ մեր քաղաքացիների կամ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Կորուստների համար պետք է լինի հատուցում», — X-ի իր էջում գրել է նա։ |azatutyun.am|
    Կիևը և նրա աջակիցները պետք է պատասխան տան իրանական նավի վրա հարձակման համար․ Իրանի ԱԳՆ՝ իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակման վերաբերյալ

  • ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավո…

    🇺🇸🇸🇦 ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին: Ըստ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության՝ սա պատասխանն է ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ ԻՀՊԿ հարձակումների։ Իրանական կողմը հերքել է հարձակումների հետ առնչությունը։
    ◾️ Իրաքում հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։

  • ՌԴ-ն Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գ…

    🇷🇺⚖️ ՌԴ-ն Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի։
    📣 ՌԴ անվտանգության Դաշնային ծառայությունից նշում են՝ հաղորդագրությունների հավելվածի վարչակազմը չի ջնջում ՌԴ-ում ահաբեկչական հարձակումների և դիվերսիաների համակարգման համար օգտագործվող ալիքներն ու բոտերը: |factor.am|

  • Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին…

    🇦🇲 Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։
    🗣 Իրան կատարած եռօրյա այցից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։
    💬 «Երկուստեք արձանագրել ենք, որ ՀՀ-ն փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- նշել է Խուդաթյանը։ |azatutyun.am|
    Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵՆ

  • Զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խ…

    📌 Զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։
    🔸 Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։
    [ՀՀ ՊՆ]
    Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով: 🔸 Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ «Ֆեյսբուքում» տարածվել է իրականությանը չհամապատասխանող…