Category: Infocom

  • ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների…

    🇺🇸 ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին։

  • Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խ…

    🇺🇸🇮🇷 Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խախտել է մեզ հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։
    🗣 «Մասնավորապես, իրենց ստորագրած փոխըմբռնման հուշագրով նրանք պարտավորվել էին կրակ չբացել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Ցավոք, նրանք կայացրել են ողբերգական որոշում՝ անել դա», – ասել է Լևիթը։ |azatutyun.am|

  • Հայկական ակադեմիական սփյուռքը․ Scopus-ում հրապարակումների վերլուծություն՝ հիմնվա…

    Հայկական ակադեմիական սփյուռքը․ Scopus-ում հրապարակումների վերլուծություն՝ հիմնված հայկական ազգանունների վրա
    👩‍🔬👨‍🔬 23 767․ սա հայկական ազգանուն ունեցող բոլոր այն հետազոտողների թիվն է, որոնք 1901-ից 2026 թվականների ընթացքում առնվազն մեկ հրապարակում են ունեցել Scopus-ում։
    🌍 Այս հետազոտողներից 21 672-ը կամ 92%-ը աֆիլացված է բացառապես օտարերկրյա հետազոտական կառույցների հետ։
    🔍 «Ինֆոքոմը» վերլուծել է աշխարհի խոշորագույն ակադեմիական շտեմարաններից մեկի՝ Scopus-ի տվյալները՝ հասկանալու համար հայկական սփյուռքի ակադեմիական ներուժը, ինչպես նաև Հայաստանի հետ աֆիլացված և օտարկերկրյա հաստատությունների հետ աֆիլացված ու հայկական ծագում ունեցող հետազոտողների միջև գոյություն ունեցող և հնարավոր համագործակցությունները։
    🇦🇲 Կարդացեք հոդվածը հայերեն
    🇬🇧 Կարդացեք հողվածը անգլերեն
    🗺 Ծանոթացեք հայկական ակադեմիական սփյուռքի քարտեզին

  • Իրանի ԱԳ նախարարությունը կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որոնք ու…

    🇮🇷 Իրանի ԱԳ նախարարությունը կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ռազմական բազաներ, արգելել Վաշինգտոնին իրենց տարածքներից հարձակումներ իրականացնել Իրանի վրա։
    📌 Նախարարությունը շեշտել է, որ Իրանը չունի թշնամանք հարևան պետություններից որևէ մեկի նկատմամբ և համոզված է, որ տարածաշրջանում խաղաղության միակ ուղին երկրների միջև փոխադարձ հասկացողությունն ու համագործակցությունն է։ |shantnews.am|

  • Մեկ օրում միջինում 12 ՃՏՊ․ Հայաստանի ճանապարհային թվաբանությունը Մինչ դուք կարդո…

    Մեկ օրում միջինում 12 ՃՏՊ․ Հայաստանի ճանապարհային թվաբանությունը
    🚗 Մինչ դուք կարդում եք այս գրառումը, հնարավոր է՝ Հայաստանի որևէ ճանապարհին նոր վթար է գրանցվում։
    🤔 Հայաստանում միջինում օրական գրանցվում է 12 ճանապարհատրանսպորտային պատահար, վիրավորվում է 19 մարդ, և գրեթե ամեն օր 1 մարդ զոհվում է։
    🔎 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2020-2025 թվականների ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքների վիճակագրությունը և պարզել
    ▪️ որտեղ և երբ են ամենահաճախը տեղի ունենում վթարները,
    ▪️ ինչպես են փոխվել զոհերի և վիրավորների թվերը,
    ▪️ որոնք են վթարների հիմնական պատճառները,
    ▪️ ինչ է փոխվել վարորդական իրավունքի վերականգնման կարգում։
    🔗 Մանրամասները՝ մեր հոդվածում։

  • Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամի…

    📦 Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։
    📌 Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հունիսին Հայաստան է արտահանվել 1,39 տոննա պլաստիկե շինանյութեր՝ 5,910 դոլար արժողությամբ։|factor.am|

  • Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղ…

    ❗️⚖️ Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, news.am-ին հայտնել է քույրերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
    ‼️ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել, 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ ⚖️ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի…

  • Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հ…

    ⚖️ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։
    📌 Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, ըստ մեղադրանքի՝ Մամիկոն Ասլանյանը 2016-ից մինչև 2021 թվականը, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին: |factor.am|
    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ 👨‍⚖️ Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը՝ ազատազրկման…

  • Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը։ Ըստ հիմնավոր…

    🇪🇺🐟 Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը։
    📃 Ըստ հիմնավորման՝ 2025 թ. մարտի 16-ից ՀՀ պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել ԵՄ երկրներ։ Տնտեսավարողները, որպեսզի կարողանան իրականացնել արտահանում, պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում (TRACES)։
    📣 Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապյոնաը նշել է, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով 5 ընկերություն արդեն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է իրենց որոշմանը․ «Այն բարձր ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն ապահովել է։ Հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից և դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը»։

  • Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի …

    🇺🇦 Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնում։

    🗳️ Որոշումը հաստատվել է 289 ձայնով։ Կորեցկու թեկնածությունը ներկայարցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա հայտարարել է, որ խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնի համար առավել համապատասխան թեկնածու է համարում «Նավթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկուն։ |azatutyun.am|
    🇺🇦 Ուկրաինայի խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և նրա կառավարության հրաժարականի օգտին։ 📌 Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարների կաբինետի հրաժարականի օգտին քվեարկել է Ռադայի պատգամավորներից 258…