Category: Infocom

  • Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղ…

    ❗️ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
    📣 «Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, վարձու, անօտարելի հողի վրա՝ խախտումներով։ Պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»։
    🗣 Ավինյանի խոսքով՝ խախտումները արձանագրվել են դեռևս 1 տարի առաջ․ «Տարբեր քննարկումներ ունեցել ենք իրենց հետ, և լուծումներ այդպես էլ չեն գտնվել։ Լուծումներ չգտնելուց հետո արդեն վերջնական որոշում է կայացվել», — ասել է Ավինյանը։
    Պատասխանելով հարցին՝ Երևանի քաղաքապետն ասել է, որ կոնկրետ այս գործընթացը կապ չունի Ծառուկյանի քրեական գործերի հետ, նրա խոսքով՝ սա ավելի վաղ է սկսվել և տեղի էր ունենալու՝ անկախ որևէ գործընթացից։

  • ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի…

    💰 ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար՝ նրանց 2026թ. առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա։
    🔸 Գործադիր մարմնի հաստատած նախագծի համաձայն՝ խրախուսումը կտրամադրվի կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում, որը հաստատվել էր կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։ |arm.sputnikews.am|

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը. ՀՀ գլխավոր դա…

    ‼️ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը. ՀՀ գլխավոր դատախազություն
    🔸 «Որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
    🔸 Նույն հայցով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազություն:

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ «երբ ՀՀ սահմանադրության փոփոխո…

    🇦🇿 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ «երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, իրենք կարծում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա»:
    🔸 Նա նշել է, թե, չնայած առաջընթացին, Բաքուն պահպանում է իր դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։
    🗣 «Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է: Ադրբեջանի համար կարևորն այն է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես հեռացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունմամբ, թե այլ իրավական մեխանիզմով»,- ասել է Հաջիևը Reuters-ին: |tert.am|

  • Կառավարությունը հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի ռազմավարական համագործակ…

    Կառավարությունը հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
    💬 «TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար դեռևս առջևում ունենք երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը։ Այժմ աշխատում ենք այս փաստաթղթերի վրա»,- ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    ⚖️ Կառավարության այս որոշումից հետո նախատեսվում է դիմել ՍԴ՝ պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ Եթե ՍԴ-ն պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի ԱԺ: |arm.sputniknews.ru|

  • ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածների հինգերորդ գիշերն էր: ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է իրա…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածների հինգերորդ գիշերն էր:
    🔻 ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է իրանական հրամանատարական շտաբներին, հակաօդային պաշտպանության կայանքներին, հրթիռային և դրոնային կարողություններին, ինչպես նաև առափնյա հսկողության օբյեկտներին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ հարձակման այս փուլն ամփոփվել է:
    🔻 ԻՀՊԿ-ն էլ հայտարարել է, որ տարածաշրջանի ամերիկյան օբյեկտներին է հարվածել՝ մանրամասնելով, որ Քուվեյթի «Ալի Ալ Սալեմ» ավիաբազայում ամերիկացի զինծառայողների է թիրախավորել։ Պենտագոնից արձագանք այս մասով դեռ չկա։
    🔻 Պարսից ծոցում Վաշինգտոնի դաշնակից Քուվեյթը տեղեկացրել է, որ իր զինուժը Իրանից արձակված չորս հրթիռ և 21 անօդաչու է որսացել։ Իրանի բանակի թիրախում նաև հորդանանյան «Ազրաք» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան հաղորդակցական համակարգեր և վառելիքի պահեստներ են եղել։ Հորդանանն էլ հայտնել է, որ 8 իրանական հրթիռ է վնասազերծել։ |azatutyun.am|

  • Infocom pinned «CTRL Z՝ Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19 Ctrl Z-ի տասնիններո…

    Infocom pinned «CTRL Z՝ Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19 Ctrl Z-ի տասնիններորդ թողարկման հյուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։»

  • #ԱԱ_2026 Արգենտինան եզրափակիչում է. աշխարհի գործող չեմպիոնները դրամատիկ խաղում …

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇦🇷 #ԱԱ_2026 Արգենտինան եզրափակիչում է. աշխարհի գործող չեմպիոնները դրամատիկ խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարան անգլիացիների նկատմամբ։
    ℹ️ Մինչև 85-րդ րոպեն անգլիացիները 1-0 հաշվով հաղթում էին 55-րդ րոպեին Գորդոնի գոլի շնորհիվ։ Բայց, «որքան մութը սև, այնքան արգենտինացիները՝ համառ». նախ 85-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը հավասարեցրեց հաշիվը, ապա 92-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը խփեց հաղթական գնդակը։
    ⚽️ Այսպիսով՝ հուլիսի 19-ին՝ ժամը 23:00-ից կհետևենք «չեղարկված ֆինալիսիմային»՝ Արգենտինա-Իսպանիա հանդիպմանը։
  • #ԱԱ_2026 Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ ճակատամա… հանդիպման առաջին խաղակեսը ավա…

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇦🇷 #ԱԱ_2026 Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ ճակատամա… հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ։
    ⚽️ Գոլային հարվածները առատ չէին, բայց օդում կախված լարվածությունը զգալի էր, ինչի հետևանքով երկու թիմերում էլ մեկական դեղին քարտ գրանցվեց։
  • Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ…

    ⚖️ Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։
    🎞 Համացանցում տեսանյութ է տարածվել Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում կրակոցներ են հնչում։ 📌 Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին…