Category: Infocom

  • Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում (Դաղստան)։ Այս…

    🛩 Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում (Դաղստան)։ Այս մասին, ինչպես հայտնում է «TASS»-ը, տեղեկացրել են «Պոբեդա» ավիաընկերությունից։
    📣 Քաղավիացիայից ArmeniaSputnik-ին հայտնել են, որ ինքնաթիռը Մախաչկալայից որոշ ժամանակ անց կթռչի Մոսկվա։ Գերատեսչությունից նշել են, որ Մախաչկալայում վայրէջքը տեխնիկական պատճառներով է եղել։

    📌 Ավելի վաղ, ըստ Flightradar-ի, ինքնաթիռը թռիչքի սկսվելուց մեկ ժամ չանցած բարձրացրել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան։

  • Կատարի Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում երկրի գլխավոր հեղուկացված բնական գազի…

    🇶🇦🔥 Կատարի Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում երկրի գլխավոր հեղուկացված բնական գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, ևս 18-ը անհետ կորած է։
    📍 Դոհայից մոտ 80 կմ հյուսիս գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ հեղուկացված բնական գազի արտահանման օբյեկտը, որն արտադրում է համաշխարհային մատակարարման մոտ մեկ հինգերորդը։ |armenpress.am|

  • Սահմանադրական դատարանի երկու դատավոր չեն մասնակցի հունիսի 7-ին խորհրդարանական …

    🖇 Սահմանադրական դատարանի երկու դատավոր չեն մասնակցի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությանը։
    👤 ՍԴ-ն որոշել է, որ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
    📌 Սահմանադրական դատարանը որոշել է ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումները միավորել և քննել մեկ նիստում, որը կկայանա հունիսի 26-ին։ |armenpress.am|

  • «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ ան…

    🎞 «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։
    ⚖️ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • Վերահսկողությունը Կիևյան կամուրջի վերանորոգման աշխատանքի ժամկետների և որակի հետ…

    ‼️ Վերահսկողությունը Կիևյան կամուրջի վերանորոգման աշխատանքի ժամկետների և որակի հետ կապված պետք է ինտենսիվ լինի. Տիգրան Ավինյան
    🗣 «Տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը։ Որքան էլ այս աշխատանքները կարևոր են և երևանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ, այս աշխատանքները բավականին խնդիրներ են ստեղծում՝ խցանումների հետ կապված։ Մեր վերահսկողությունը աշխատանքի ժամկետների և որակի հետ կապված պետք է ինտենսիվ լինի»,- գործակարգավարական նիստին ասել է Երևանի քաղաքապետը: |aravot.am|

  • 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկ…

    ❗️ 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ):
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում ավարտվել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև բա…

    🇮🇷🇺🇸 Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում ավարտվել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, հայտնում է Reuters-ը:
    🔸 Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե։ Բանակցություններին որպես միջնորդ կողմեր մասնակցել են նաև Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:
    🔹 Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պատվիրակության անդամները հանդիպման ընթացքում հրաժարվել են ձեռքսեղմումներից և համատեղ լուսանկարվելու արարողությունից: |civilnet.am|
    🇮🇷 Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի մասնակցությունը Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլին միտված է ապահովելու Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կատարումը՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող…

  • Իսրայելցի զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում ս…

    🇮🇱 🇱🇧 Իսրայելցի զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
    🔻 Նա վերահաստատել է, որ ՑԱՀԱԼ-ը չի պատրաստվում լքել Լիբանանի հարավում 10 կիլոմետր ձգվող «անվտանգության գոտու» դիրքերը։
    📌 Հրադադարի մասին համաձայնությունից ժամեր անց իսրայելական հարձակումից Լիբանանում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: |azatutyun.am|
    🇮🇷 Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի մասնակցությունը Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլին միտված է ապահովելու Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կատարումը՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող…

  • Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի հրաժարական կտա…

    🇬🇧 Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի հրաժարական կտա։ Տեղեկությունը հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «The Observer»-ը։
    🔹 Այս մասին արդեն գրառում է կատարել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    🗣 «Քիր Սթարմերը հրաժարական կտա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից։ Նա ձախողվել է երկու շատ կարևոր հարցերում՝ ներգաղթ և էներգետիկա (Բացե՛ք հյուսիսային ծովի նավթը)։ Նրան հաջողություն եմ մաղթում»,- նշել է նա «Truth Social»-ում։

  • Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել…

    ⚖️ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի:
    📌 Հիշեցնենք, որ Խումարյանը պահանջում էր 29.07.2024 թվականին Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի նիստի շրջանակներում Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը ճանաչել ոչ իրավաչափ: |aravot.am|
    ⚖️ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ Քննչական կոմիտե 🔸 «Գ․Խ․-ն (Գարեգին Խումարյան — խմբ․), ցանկանալով դատական կարգով վիճարկել Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի…