Category: Infocom

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին…

    🇦🇲🇱🇹 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
    🗣 «Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, և այդ ժամանակից ի վեր՝ մեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով:
    🔸 Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը»,- մասնավորապես նշված է ուղերձում։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հա…

    🇷🇺 ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանն ու մարդասիրական հարցերի լուծմանը։
    🗣 Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ:
    💬 «Մենք անդրադարձանք արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասը որպես աշխարհաքաղաքական դիմակայության ասպարեզ օգտագործելու փորձերի հարցին։ Այս համատեքստում մենք տեսնում ենք տարածաշրջանային համագործակցության զգալի ներուժ «3+3» հարթակի շրջանակներում, որը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին և նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային»,- ասել է Լավրովը: |armenpress.am|

  • ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու…

    ⚖️ ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Factor.am-ին հայտնել է Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
    📌 Հրայր Թովմասյանը 2024-ի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ չարաշահումներ կատարելու մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել, բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվել։

  • Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մ…

    🇦🇿🗣 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է:
    🔸 Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, հնարավորություն են ստեղծում տարածաշրջանում ապահովելու կայուն խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։ |armenpress.am|

  • Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը…

    👨‍⚖️ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոխվեց:
    Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոց՝ 3 ամիս տնային կալանք, գրավ՝ 15 մլն դրամի չափով, ինչպես նաև բացակայելու արգելք:
    Արգելվեցին նաև նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, շփումը այլ անձանց հետ, բնակության վայրում այլ անձանց հյուրընկալելը:
    Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։

  • Թրամփն ամերիկացիներին ուղղված ուղերձում պնդել է, թե Չինաստանը 2020թ. չարտոնված …

    🇺🇸 Թրամփն ամերիկացիներին ուղղված ուղերձում պնդել է, թե Չինաստանը 2020թ. չարտոնված հասանելիություն է ունեցել 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալների. «Այս տվյալները ներառում էին անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, քաղաքական պատկանելություն և այլ զգայուն տեղեկություններ»: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն «ԱՄՆ-ի այն հակառակորդների» թվում է, որոնք, ենթադրաբար, հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա:
    🇨🇳 Չինաստանը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները: «Չինաստանը միշտ առաջնորդվել է այն սկզբունքով, ըստ որի՝ չի կարելի միջամտել այլ երկրների ներքին գործերին»,- հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը:
    🇷🇺 Կրեմլը ևս հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները: «Եկեք հիշենք, որ ԱՄՆ-ում անցկացվել են տարբեր հետաքննություններ: Դրանք բոլորն էլ հանգել են այն եզրակացության, որ ՌԴ-ն ոչ մի կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

  • Ռոսսելխոզնադզորն Իրանին խնդրել է կասեցնել ՌԴ արտահանվող ծաղիկների սերտիֆիկացում…

    🇷🇺🇮🇷🇦🇲 Ռոսսելխոզնադզորն Իրանին խնդրել է կասեցնել ՌԴ արտահանվող ծաղիկների սերտիֆիկացումը, քանի որ արտադրանքն իր արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով նույնական է Հայաստանից մատակարարվողի հետ:
    📣 «Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ տեղեկացրել էր Իրանին ՀՀ ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին», — ասված է հաղորդագրությունում:
    📌 Սերտիֆիկացումը կկասեցվի, մինչև երկկողմ բանակցություններ անցկացվեն, և հարցը պարզաբանվի։

  • Բյուրեղավանում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչութ…

    📣 Բյուրեղավանում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է, որ ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։
    💬 «Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- հայտնում են ընկերությունից:
    Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել է ավելի քան 30-ի, հիվանդների մեծ մասը երեխաներ են։

  • Մեկ քաղաքացի է ընկել Մալաթիայի ջրանցքը, նրան դուրս են բերել և տեղափոոխել հիվանդ…

    ❗️ Մեկ քաղաքացի է ընկել Մալաթիայի ջրանցքը, նրան դուրս են բերել և տեղափոոխել հիվանդանոց: News.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
    Ոստիկանությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե բացի վերոնշյալ քաղաքացուց՝ այլ քաղաքացիներ ևս ընկել են ջրանցքը:
    📌 Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ ահազանգը ստացվել է գիշերը ժամը 01։10-ի սահմաններում։ Հենց ջրանցքից դուրս բերված անձն էր հայտնել, թե իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։

  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ՀՀ ԱՆ «Հանրապետական շտապօ…

    🏥 Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ՀՀ ԱՆ
    🔻 «Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով:
    🔻 Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:
    🔻 Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ: