Category: Infocom

  • Առավելագույնը՝ 26 աշակերտ. ի՞նչ է նախատեսում նոր որոշումըԵթե Ձեր երեխան 2027 թվա…

    Առավելագույնը՝ 26 աշակերտ. ի՞նչ է նախատեսում նոր որոշումը
    📚Եթե Ձեր երեխան 2027 թվականին առաջին դասարան է գնալու, ապա նրա դասարանը կլինի առաջիններից, որի դասարանի վրա կազդի դասարանների կազմակերպման նոր կարգը։ Իսկ եթե Ձեր երեխան սովորում է փոքր (17-ից քիչ աշակերտով) դասարանում, ապա, հնարավոր է՝ միանա իրենից մեկ տարով մեծ կամ փոքր դասարանին։
    2026 թվականի նոր որոշմամբ՝ Կառավարությունը հաստատել է դասարանների կազմակերպան նոր կարգը։
    🤔«Ինֆոքոմը» ուսումնասիրել է՝ ինչպես են կազմակերպվելու դասարանները, ի՞նչ թվաքանակով և ով է իրականացնելու այդ գործընթացը։
    Մանրամասները՝ հոդվածում

  • Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը…

    🔻 Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն:
    🔻 Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բժիշկների հսկողության տակ են:
    [ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյան]
    Զինծառայողների վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեքենայի վարորդը ձերբակալվել է:

  • ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից…

    ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից ընտրվեց միայն «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
    ‼️ ՔՊ-ի առաջադրած բոլոր թեկնածուները ևս ընտրվեցին.
    — Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Լուսինե Բադալյան
    — Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ — Սարգիս Խանդանյան
    — Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Սիսակ Գաբրիելյան
    — Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
    — Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Արուսյակ Ջուլհակյան
    — Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Վիլեն Գաբրիելյան
    — Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Նազելի Բաղդասարյան
    — Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Տրդատ Սարգսյան

  • Դատախազությունը պահանջում է ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի …

    ⚖️ Դատախազությունը պահանջում է ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել`
    🔻 3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը Կենտրոնում է, իսկ 2-ը Ավանում կառուցվող թաունհաուսներ են.
    🔻 Շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
    🔻 338 միլիոն 366 հազար դրամ:

  • Վարդաշենցիների ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է: Այդ մաս…

    👮‍♂️ Վարդաշենցիների ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է:
    🗣 Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
    💬 «Ակցիայի ժամանակ տղամարդը հարվածել է ոստիկանին, ինչը հստակ երևում է նաև ԶԼՄ–ների տեսանյութերում։ Տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության համայնքային բաժին»,- նշել են ոստիկանությունից։
    Իրավիճակը լարվել է, երբ ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու, ով ապտակել է ոստիկաններից մեկին այն պահին, երբ վերջինս խոսում էր իր մոր հետ: Ավելի ուշ քաղաքացիներից մեկը հայտնել է, որ բերման ենթարկված քաղաքացին առողջական խնդիրներ ունի:

  • Կառավարության նախորդ ծրագիրը հիբրիդային ծրագիր է եղել. մի կողմից ունեցել է նոր …

    ‼️ Կառավարության նախորդ ծրագիրը հիբրիդային ծրագիր է եղել. մի կողմից ունեցել է նոր բովանդակությունը, որ եղել է խաղաղության օրակարգը, մյուս կողմից՝ հին բովանդակությունն է նաև տեղ գտել այդտեղ (նկատի ունի Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի մասին կետերը):
    🔸 Բայց [2021-ի] նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ էական և կարևոր մի բան՝ ՀՀ քաղաքացիները, այն մարդիկ, հանրության այն հատվածը, ում ես ընկալում եմ որպես ՀՀ սնուցող մայրեր, մեզ և կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը, հայացքը և հայեցակարգը:
    📑 Կառավարության [նոր] ծրագիրը ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության և չորրորդ հանրապետության տեսլականի վրա, և սա է այն առանցքային, գաղափարական փոփոխությունը կամ վերափոխումը, որ տեղի է ունենում Կառավարության ծրագրում:
    [Նիկոլ Փաշինյան]
    Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զեկուցելով ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը:

  • ԱԺ-ում երեկվա միջադեպից հետո Վահագն Ալեքսանյանը հայտնում է, որ «հետևություններ …

    💬 ԱԺ-ում երեկվա միջադեպից հետո Վահագն Ալեքսանյանը հայտնում է, որ «հետևություններ կարվեն»:
    🗣 «Ինքնահայեցումը, իմ կարծիքով, քաղաքական գործչի համար պարտադիր և կարևորագույն բաղադրիչ է: Ես նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար, և դրանից հետևություններ կարվեն: Երկրորդը նաև խնդրում եմ, որ այդ ինքնահայեցումը փոխադարձ լինի, որովհետև վստահ եմ, որ եթե դուք էլ ձեր մասով նայեք, դուք էլ ինքնահայեցման հարց կտեսնեք»,- հայտարարեց նա ԱԺ նիստի ժամանակ:
    Ալեքսանյանը մեկնաբանություն թողեց մինչև հաջորդ հարցի քննարկմանն անցնելը: Սա ընդդիմադիր մի շարք պատգամավորների վրդովմունքի պատճառ դարձավ: Նրանք պնդում էին, որ նիստը վարողը պետք է պարզապես վարի նիստը և ամեն ելույթից հետո մեկնաբանություն չթողնի:

  • Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին: ԱՄՆ նախ…

    🇺🇸🇮🇷 Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին:
    📌 ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը նախկինում ստացել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու հնարավորություն, սակայն չի օգտվել դրանից, և այժմ Վաշինգտոնը կանցնի Իրանի դեմ «երբևէ իրականացված ամենածանր տնտեսական գործողությանը»։
    🌍 Թրամփը նախազգուշացրել է նաև բոլոր երկրներին, որ եթե նրանց ֆինանսական կառույցները, ընկերությունները, օդանավակայանները կամ պետական մարմինները որևէ աջակցություն ցուցաբերեն Իրանին, դա «հսկայական տնտեսական հետևանքներ» կունենա: |1lurer.am|

  • Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողների, մեկը մահացել է: «Օգոստոսի 19-ին՝…

    ‼️ Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողների, մեկը մահացել է:
    🔸 «Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։
    🔸 Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո:
    🔸 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կվերսկսի բանակցություններն Իրանի հետ։ …

    🇺🇸🇮🇷 Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կվերսկսի բանակցություններն Իրանի հետ։
    🗣 «Հնարավոր է՝ ինչ-որ պահի սկսենք բանակցությունները, բայց հիմա, իմ կարծիքով, իրավիճակը լավ է»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։
    📌 Նա կրկին հայտարարել է, որ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»։ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։ |shantnews.am|
    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում և նախատեսված չէ։ 📌 Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է «ամբողջ ուժով»։ 🇮🇷 Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր ավելի…