Category: Infocom

  • Infocom pinned «Հանդիպում ենք երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին. սպասվող Գիտարբուքը «Ար…

    Infocom pinned «Հանդիպում ենք երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին. սպասվող Գիտարբուքը «Արհեստական բանականության առաջացումը ֆիզիկական բարդ համակարգերում» թեմայով է։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Մուշեղ…»

  • Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է երկրում 48 ժամով արտակ…

    🇱🇧🇮🇱 Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է երկրում 48 ժամով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ Պատճառը Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին կանխարգելիչ հարվածներն են:
    📌 ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները՝ իսրայելական տարածքի վրա հրթիռային հարձակման նախապատրաստման հետ կապված: |1lurer.am|

  • ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները ներառվել են Բաքվի «անցանկալ…

    🇦🇿 ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները ներառվել են Բաքվի «անցանկալի անձանց» ցուցակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։
    📌 Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է: Նա օրերս հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ ԵԽ-ին անդամակցությամբ, Բաքվին մեղադրել է խորհրդի կողմից առաջ քաշված արժեքներն անտեսելու մեջ։ |tert.am|

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օ…

    🇦🇲🇺🇦 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ:
    🗣 «Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը:
    Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը և փոխշահավետ համագործակցության բարձրացմանը որակապես նոր մակարդակի», – ասված է ուղերձում։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տ…

    🇦🇿🇺🇦 Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում. Իլհամ Ալիևի շնորհավորական նամակը Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ
    🔸Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանին և Ուկրաինային կապում են բարեկամական հարաբերություններ եւ վստահություն հայտնել, որ կողմերը հաջողությամբ կշարունակեն համատեղ ջանքերը՝ ուղղված «ադրբեջանա-ուկրաինական բարեկամության և հուսալի գործընկերության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը»: |1lurer.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ,…

    🇦🇲🇰🇿 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
     
    🔸Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։
     
    🔸ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Վոլգոգրադի թիվ 19 կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել տեղի աշխատակից…

    ‼️ Վոլգոգրադի թիվ 19 կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել տեղի աշխատակիցներին։ 🔸 TACC-ը հայտնում է, որ աշխատակիցներից մեկը սպանվել է, կան վիրավորներ։ 🔸 Այս պահին գործողություն է տեղի ունենում պատանդներին ազատելու ուղղությամբ։

  • Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հայտնվել է դիա…

    🇦🇲🇹🇷 Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ: ՀՀ Կառավարությունը կազմակերպել է Հայաստան օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը:
     
    ✈️ «Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և Կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան։ Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում»,- հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

  • Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով մի շարք …

    🇺🇿🇦🇿 Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես՝
    – «Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը»,
    – Ադրբեջանի ՆԳՆ-ի և Ուզբեկստանի ազգային գվարդիայի միջև գործակցության մասին պայմանագիրը,
    – երկու երկրի քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության, առևտրի, տնտեսության, ներդրումների, նավթային և այլ ոլորտներում գործակցության ընդլայնման մասին փաստաթղթեր:
    🗣 Ալիևը հայտարարել է՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանները վերածվում են աշխարհաքաղաքական միասնական տարածաշրջանի, որտեղ դրական գործընթացները, ըստ Ադրբեջանի նախագահի, մեծապես կախված են Ուզբեկստանի և Ադրբեջանի արդյունավետ շփումներից։ |1lurer.am|

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Սեյեդ Աբբ…

    🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
    ‼️ Միրզոյանը նշել է՝ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը:
    [ՀՀ ԱԳՆ]