⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ Հայկ Վանյանի խոսքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 5-ին հակառակորդը կարողացել է ճեղքել Ջրականի շրջանում իրենց պաշտպանության ներքո գտնվող բնագիծն ու իրենց գցել շրջափակման մեջ, քանի որ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն իր զորքով ինքնագլուխ նահանջել է։
🔸 Ըստ քրեական գործի` Գաբրիելյանն այդ նահանջը իրականացրել է առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության, ինչի հետեւանքով յուրային զորքերն ընկել են շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։
🗣 Փոխգնդապետ Գաբրիելյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ճիշտ հակառակն է տեղի ունեցել․ Վանյանի զորքը դեռ հոկտեմբերի 4-ի նահանջով է թուլացրել ճակատն ու իրեն մենակ թողել։
📎 Կարդալ ավելին
Վկան Հովիկ Գաբրիելյանի զորքին է մեղադրում բնագիծը թուլացնելու մեջ, Գաբրիելյանը՝ վկայի զորքին — Infocom
44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ-թիկունքի պետ Հայկ Վանյանի խոսքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 5-ին հակառակորդը կարողացել է ճեղքել Ջրականի շրջանում իրենց պաշտպանության ներքո գտնվող բնագիծն ու իրենց գցել շրջափակման մեջ, քանի որ փոխգնդապետ…
Թողնել պատասխան