Category: Infocom

  • Բաքուն և Բեռլինը «Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակա…

    🇩🇪🇦🇿 Բաքուն և Բեռլինը «Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Իլհամ Ալիևի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում։
    📣 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ալևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ունենալն անհրաժեշտություն է։
    🗣 Մերցը նշել է, որ Գերմանիան և Եվրամիությունը լիովին հանձնառու են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Մերցը նաև շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։

  • ԿԸՀ-ն 3 կուսակցությունների ընտրական ցուցակներից 105 անձի պատգամավորի մանդատ է տ…

    🗳 ԿԸՀ-ն 3 կուսակցությունների ընտրական ցուցակներից 105 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել:
    📌 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորական մանդատ է ստացել 64 թեկնածու, «Ուժեղ Հայաստան» դաշինքից՝ 29, «Հայաստան» դաշինքից՝ 12 թեկնածու։
    🔗 ԿԸՀ-ն հրապարակել է մանդատ ստացած թեկնածուների անունները։

  • Իրավիճակը վառելիքի ներքին շուկայում մասամբ կայունացել է․ Ռուսաստանի փոխվարչապետ…

    🇷🇺 Իրավիճակը վառելիքի ներքին շուկայում մասամբ կայունացել է․ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակ
    📣 «Մենք տեսնում ենք, որ մեր կողմից ձեռնարկված քայլերը սկսել են արդյունք տալ, շուկան մասնակիորեն կայունանում է, նախկինում ներդրված սահմանափակումները մի շարք շրջաններում վերացվում են։ Դա են վկայում նաև աշխատող բենզալցակայանների թվի աճն ու հերթերի նվազումը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

    📌 Ռուսաստանում բենզինի սուր դեֆիցիտը ծագել էր ուկրաինական կողմի՝ նավթավերամշակման գործարաններին վերջին մի քանի շաբաթներին հասցված հարվածների հետևանքով։
    |azatutyun.am|
    🇷🇺🇺🇦 Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի ինտենսիվ դարձած հարձակումների ֆոնին՝ ՌԴ-ն սկսել է բենզին ներկրել այլ երկրներից, մասնավորապես Բելառուսից, Հնդկաստանից, ինչպես նաև քննարկում է Ղազախստանից մատակարարումների հնարավորությունը։…

  • Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։[ԿԸՀ …

    🗳 Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։
    [ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան]

  • Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել Կ…

    ⚖️ Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
    🗣 «Հիմա պատկերացրեք 15։00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, այսինքն՝ անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդությունը պետք է քննարկման առարկա դարձնի»։
    📌 Վարդևանյանի խոսքով՝ սա հերթական «հետապնդման, միջամտության, խոչընդոտման» դրվագն է․ «Սա մեղմ ասած իրավունքի հանդեպ ծաղր է», — նշեց նա։
    ❗️ Վարևանյանը նշեց՝ տեղեկություն չունի, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա։

  • Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է ավագանո…

    Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է ավագանու անդամի լիազորությունները:
    🗣 «Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին»,- գրել է նա:

  • Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Ս…

    🔥 Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում հուլիսի 21-26-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    🌧 Հուլիսի 22-23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված, հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրի…

    ❗️ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված, հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։
    🗣 ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
    📌 Նա նաև նշեց, որ չգիտի, թե որ գործով են Ծառուկյանին այսօր հրավիրել Քննչական կոմիտե։ |arm.sputniknews.ru|
    Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերել են ՊԵԿ քննչական վարչություն, նրան հարցաքննում են:

  • Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերել են ՊԵԿ քննչական վարչություն, նր…

    🔻 Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերել են ՊԵԿ քննչական վարչություն, նրան հարցաքննում են: Ծառուկյանին այստեղ քաղաքացիները դիմավորեցին ծափերով և «Ծառուկյան» վանկարկումներով:

  • Հուլիսին, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը՝ հայտարարում է…

    ‼️ Հուլիսին, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը՝ հայտարարում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
    💬 «Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր։ Իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել»,- գրել է նա։
    «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը. ՀՀ գլխավոր դատախազություն