Category: Infocom

  • Ռուսաստանը Թուրքիայից կորիզավոր մրգերի մատակարարման սահմանափակումներ է մտցնում՝…

    🇷🇺🇹🇷 Ռուսաստանը Թուրքիայից կորիզավոր մրգերի մատակարարման սահմանափակումներ է մտցնում՝ հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»:
    ℹ️ Գերատեսչության հաղորդմամբ՝ արգելքը կվերաբերի հինգ թուրքական ձեռնարկությունների ծիրանի, բալի, դեղձի և նեկտարինի մատակարարմանը. «Որոշումը կայացվել է ԵՏՄ անդամ երկրների համար կարանտինի ենթակա կորիզավոր մրգերի արտադրանքում օրգանիզմների համակարգված հայտնաբերման պատճառով»:
    🇹🇷🇺🇦 Ռուսական գերատեսչությունն այս որոշման մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հանդիպումից մի քանի ժամ անց։ Հանդիպումից հետո Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է միանալ Կիևի համար անվտանգության երաշխիքներին և ղեկավարել այդ երաշխիքների ծովային բաղադրիչը՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին։ |factor.am|

  • ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպ…

    🔍 ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր:
    ℹ️ Պարզվել է, որ Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է 9 ընկերություն, որոնց անվամբ Իրանից ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ իրացվել է Հայաստանում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի  դուրսգրման։ Ռ.Կ.-ի հիմնադրած և ղեկավարած ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։
    ⚖️ Նախաձեռնվել են քրեական վարույթներ։

  • ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հ…

    🇺🇸 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարձակումների հերթական շարքը՝ հարվածելով ՀՕՊ համակարգերին և լոգիստիկ ենթակառուցվածքներին:
    🇮🇷 Իրանական պետական Press TV-ն պնդում է, որ հարվածների տակ են հայտնվել նաև քաղաքացիական օբյեկտներ։ Ըստ հեռուստաընկերության՝ թիրախավորվել են Հորմոզգանի նահանգի երեք կամուրջներ, Բանդար Աբբասի բնակելի թաղամասը, Քիշ կղզու էլեկտրական ենթակայանը, ինչպես նաև Բանդար Աբբասի և Իրանշահրի օդանավակայանների մերձակայքը։
    📑 Իրանի ԱՆ-ն հայտնել է, որ հուլիսի 9-ից ի վեր ԱՄՆ հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, տուժել է արդեն ավելի քան 400-ը:
    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին։

  • Փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնում է՝ Վերաքննիչ վարչական դատարանը ևս հաստատել է,…

    ⚖️ Փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնում է՝ Վերաքննիչ վարչական դատարանը ևս հաստատել է, որ 2024թ. համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։
    🗣 «Այսպիսով, ՀՀ վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են մեր պնդումը, որ ռեժիմը թե՛ 2024, թե՛ 2025թ ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը»,- գրել է Գրիգորյանը:
    💬 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը ևս անդրադարձել է թեմային՝ գրելով. «Մայր Հայաստան» խմբակցությունը վերաքննիչ դատարանում հաղթեց կարմիր կետագծերի նաև 2024թ. թանկացման դեմ գործը։ Նախկինում հաղթել էինք 2025թ. թանկացումը»:
    Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները:

  • ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների…

    🇺🇸 ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին։

  • Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խ…

    🇺🇸🇮🇷 Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խախտել է մեզ հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։
    🗣 «Մասնավորապես, իրենց ստորագրած փոխըմբռնման հուշագրով նրանք պարտավորվել էին կրակ չբացել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Ցավոք, նրանք կայացրել են ողբերգական որոշում՝ անել դա», – ասել է Լևիթը։ |azatutyun.am|

  • Հայկական ակադեմիական սփյուռքը․ Scopus-ում հրապարակումների վերլուծություն՝ հիմնվա…

    Հայկական ակադեմիական սփյուռքը․ Scopus-ում հրապարակումների վերլուծություն՝ հիմնված հայկական ազգանունների վրա
    👩‍🔬👨‍🔬 23 767․ սա հայկական ազգանուն ունեցող բոլոր այն հետազոտողների թիվն է, որոնք 1901-ից 2026 թվականների ընթացքում առնվազն մեկ հրապարակում են ունեցել Scopus-ում։
    🌍 Այս հետազոտողներից 21 672-ը կամ 92%-ը աֆիլացված է բացառապես օտարերկրյա հետազոտական կառույցների հետ։
    🔍 «Ինֆոքոմը» վերլուծել է աշխարհի խոշորագույն ակադեմիական շտեմարաններից մեկի՝ Scopus-ի տվյալները՝ հասկանալու համար հայկական սփյուռքի ակադեմիական ներուժը, ինչպես նաև Հայաստանի հետ աֆիլացված և օտարկերկրյա հաստատությունների հետ աֆիլացված ու հայկական ծագում ունեցող հետազոտողների միջև գոյություն ունեցող և հնարավոր համագործակցությունները։
    🇦🇲 Կարդացեք հոդվածը հայերեն
    🇬🇧 Կարդացեք հողվածը անգլերեն
    🗺 Ծանոթացեք հայկական ակադեմիական սփյուռքի քարտեզին

  • Իրանի ԱԳ նախարարությունը կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որոնք ու…

    🇮🇷 Իրանի ԱԳ նախարարությունը կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ռազմական բազաներ, արգելել Վաշինգտոնին իրենց տարածքներից հարձակումներ իրականացնել Իրանի վրա։
    📌 Նախարարությունը շեշտել է, որ Իրանը չունի թշնամանք հարևան պետություններից որևէ մեկի նկատմամբ և համոզված է, որ տարածաշրջանում խաղաղության միակ ուղին երկրների միջև փոխադարձ հասկացողությունն ու համագործակցությունն է։ |shantnews.am|

  • Մեկ օրում միջինում 12 ՃՏՊ․ Հայաստանի ճանապարհային թվաբանությունը Մինչ դուք կարդո…

    Մեկ օրում միջինում 12 ՃՏՊ․ Հայաստանի ճանապարհային թվաբանությունը
    🚗 Մինչ դուք կարդում եք այս գրառումը, հնարավոր է՝ Հայաստանի որևէ ճանապարհին նոր վթար է գրանցվում։
    🤔 Հայաստանում միջինում օրական գրանցվում է 12 ճանապարհատրանսպորտային պատահար, վիրավորվում է 19 մարդ, և գրեթե ամեն օր 1 մարդ զոհվում է։
    🔎 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2020-2025 թվականների ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքների վիճակագրությունը և պարզել
    ▪️ որտեղ և երբ են ամենահաճախը տեղի ունենում վթարները,
    ▪️ ինչպես են փոխվել զոհերի և վիրավորների թվերը,
    ▪️ որոնք են վթարների հիմնական պատճառները,
    ▪️ ինչ է փոխվել վարորդական իրավունքի վերականգնման կարգում։
    🔗 Մանրամասները՝ մեր հոդվածում։

  • Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամի…

    📦 Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։
    📌 Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հունիսին Հայաստան է արտահանվել 1,39 տոննա պլաստիկե շինանյութեր՝ 5,910 դոլար արժողությամբ։|factor.am|