Category: Infocom

  • Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետություններ…

    🇦🇲🇪🇺 Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։
    🗣 Վարչապետը և դեսպանները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները։
    📣 Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։
    [ՀՀ կառավարություն]

  • Երևանի բժշկական կենտրոններից մեկում նորածնի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քր…

    🏥⚖️ Երևանի բժշկական կենտրոններից մեկում նորածնի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով:
    🗣 Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
    📌 Ավելի վաղ Armlur.am-ը գրել էր, որ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաներում, Աստղիկ ԲԿ ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Ժամեր անց բժիշկները ծննդկանի հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։

  • Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։…

    Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։

  • Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Համապատասխան հր…

    Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար:
    ✍️ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

  • ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի եւ հայտնել, …

    ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի եւ հայտնել, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն։
    🔸 Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Զարգացման հ…

    🇦🇲 🇸🇦 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլթան բին Աբդուռահման Ալ Մարշադի հետ։
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը ներդրումային համագործակցության խորացման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
    [Էկոնոմիկայի նախարարություն]

  • Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։ Նոյեմբերի 10-ին, ժամը 17.17-ի…

    Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։
    📌 Նոյեմբերի 10-ին, ժամը 17.17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի եւ հայտնել, որ Աբովյան քաղաքի կինոյի շենքի հատվածում դանակահարված քաղաքացի կա, որն արնահոսում է։ Այս մասին «Ինֆոքոմին» հայտնել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
    🚔 «Մեկնել են խմբեր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և բացահայտելու ուղղությամբ»,- նշեց Սարգսյանը։

  • Այսօր համացանցում տարածվել է Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների…

    💧 Այսօր համացանցում տարածվել է Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութ։
    ⚖️ Տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]

  • Նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին Երևանում արտա…

    💡 Նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին Երևանում արտաքին լուսավորության ցանցը միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց:
    🔸 Նշենք, որ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր համաձայն գործող ռեժիմի՝ ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին:
    [Երևանի քաղաքապետարան]

  • ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը: Հ…

    💡 ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը: Համապատասխան որոշումը, որի նախագիծն արդեն հրապարակվել է, կքննարկվի հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում:
    Փաստաթղթում նշվում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել հանձնաժողով, ըստ որոնց՝ 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ 2018-ից սկսած։
    Որպես երկրորդ հիմք հանձնաժողովը ներկայացրել է ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները։
    Որպես երրորդ հիմք ՀԷՑ-ի լիցենզիան կասեցնելու համար նշվել է ընկերության կողմից «Տաշիր գրուպ»-ի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։ |azatutyun.am|