Category: Infocom

  • Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին…

    ✍️ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
    📌 Այս մասին հայտնել է ինքը Կատվալյանը՝ նշելով, որ այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն։

  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրու…

    📣 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։
    📌 Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։
    [ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան]
    ‼️ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: |1lurer.am|

  • Մենք համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շո…

    🇦🇲🇪🇺 Մենք համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են այնտեղ։
    [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս] |azatutyun.am|

  • Հուլիս 13-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքն…

    ◾️ Հուլիս 13-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:
    🏥 Իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները, բայց ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։
    [Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ]

  • ՊԵԿ-ը շինանյութի արտադրության ոլորտում առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր…

    ‼️ ՊԵԿ-ը շինանյութի արտադրության ոլորտում առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր է բացահայտել:
    🔻 Մասնավորապես՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները, նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։
    🔻 Միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։
    💰 ՊԵԿ-ը հայտնում է, որ ընդհանուր առմամբ պետությանը պատճառվել է ավելի քան 472 մլն դրամի վնաս:
    🔗 Կարդալ ավելին

  • Գիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել են: ԱՄՆ զինված ուժերը շարունակե…

    🇺🇸🇮🇷 Գիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել են:
    🔻 ԱՄՆ զինված ուժերը շարունակել են հարվածել Իրանում գտնվող թիրախների, տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ հավելելով, որ հարվածների նպատակն է կանխել «Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը»: IRNA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ հարվածները խոցել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահր քաղաքի գյուղատնտեսական ջրային պոմպակայանը։ Մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
    🔻 ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին և բազաներին: |azatutyun.am|

  • Սիրիայի անցումային խորհրդարանը կիրակի անցկացրել է իր առաջին նիստը՝ սկսելով աշխա…

    🇸🇾 Սիրիայի անցումային խորհրդարանը կիրակի անցկացրել է իր առաջին նիստը՝ սկսելով աշխատանքը նոր սահմանադրության պատրաստման և ապագա ժողովրդավարական համակարգի հիմքերի ստեղծման ուղղությամբ՝ տասնամյակների ավտորիտար կառավարման ավարտից հետո։
    📌 Երկրի նոր ղեկավարությունը 2024թ․ դեկտեմբերին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո լուծարել էր նախկին խորհրդարանը և ընդունել ժամանակավոր սահմանադրական հռչակագիր, որը նախատեսված է հնգամյա անցումային շրջանի համար։ |news.am|

  • Հորմուզի նեղուցով նավարկությունն այս պահին անհնար է։ Այս մասին հայտնում է IRNA …

    🇮🇷 Հորմուզի նեղուցով նավարկությունն այս պահին անհնար է։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը` մեջբերելով Պարսից ծոցում նավագնացության ապահովման վարչության հայտարարությունը։
    📢 «Տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի վերջին անօրինական գործողությունների պատճառով՝ Հորմուզի նեղուցով անցումն այս պահին անհնար է։ Կայունության և անդորրի վերականգնումից հետո բոլոր ստացված հայտերը կդիտարկվեն հերթականության կարգով, և կտրամադրվեն անհրաժեշտ թույլտվությունները»,- նշված է հայտարարությունում։
    🇺🇸🇮🇷 Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ 📣 «ԱՄՆ զինված ուժերը իրենք դիրքում են և պատրաստ են ապահովելու նավագնացության…

  • Երևանում հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 12-15-ի ե…

    ☀️ Երևանում հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
    Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
    [Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն]

  • Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապար…

    🇺🇸🇮🇷 Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
    📣 «ԱՄՆ զինված ուժերը իրենք դիրքում են և պատրաստ են ապահովելու նավագնացության ազատության անխափանությունը՝ ի հեճուկս Իրանի կողմից դրսևորվող անհիմն ագրեսիայի, ոտնձգությունների, սպառնալիքների և կամայական հայտարարությունների։ Իրանը չի վերահսկում նեղուցը։ Նավագնացությունն իրականացվում է բնականոն հունով»,- նշված է հայտարարությունում։
    🇮🇷🇺🇸 ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ իրանական ուժերի կողմից բեռնանավի թիրախավորումից հետո։ Թեհրանն, իր հերթին, հայտարարել է, որ դարձյալ փակել է Հորմուզի նեղուցը, իսկ Ծոցի որոշ երկրներ ենթարկվել են հարձակման, գրում է Reuters-ը։ 🇨🇾 Ըստ ամերիկյան…