Category: Infocom

  • Նոյեմբերի 2-ից հայտնաբերվել է 167 տրանսպորտային միջոց, որտեղ տեղադրված են եղել …

    👮🎶 Նոյեմբերի 2-ից հայտնաբերվել է 167 տրանսպորտային միջոց, որտեղ տեղադրված են եղել նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ։
    🚔 Իրավախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք և նորմերին չհամապատասխանող խլացուցիչների, բարձրախոսների և լրացուցիչ ուժեղացուցիչների բռնագրավում՝ տուգանային 2 միավորի կիրառմամբ:
    [
    ՆԳՆ ոստիկանություն]

  • Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

    Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը:

  • Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում, սակայն հ…

    ‼️ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում, սակայն հստակ որևէ թվային տվյալներ, անուններ չեն ստացվել։
    🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը՝ հավելելով, որ այդ հարցը բարձրաձայնել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։
    💬 «Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից մեզ վրա որևէ սահմանափակում չի եղել, որ այս հարցը չբարձրաձայնենք։ Միջազգային ատյաններում ու կառույցներում էլ այս հարցը բարձրաձայնել ենք ու շարունակում ենք բարձրաձայնել, և Կարմիր խաչի բացակայության հանգամանքով պայմանավորված՝ ևս մի ալիք նամակներ են գնացել»,- հայտարարել է Սուլթանյանը՝ նշելով, որ թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ Հաջիևը վստահեցրել են, որ գերիների հարցով ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում: |pastinfo.am|

  • Իսրայելական ուժերի կողմից Բեյրութի բնակարաններից մեկի թիրախավորման հետևանքով զո…

    🇮🇱 Իսրայելական ուժերի կողմից Բեյրութի բնակարաններից մեկի թիրախավորման հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ» շարժման ամենաակնառու ռազմական հրամանատարներից Հայթամ Ալի Տաբտաբային։ Տեղեկությունը հաստատել է «Հեզբոլլահը»:
    💬 Ըստ իսրայելական կողմի՝ նա «ղեկավարում էր «Հեզբոլլահի» կարողությունների զարգացման և վերազինման աշխատանքները»:
    📌 Իսրայելի կողմից շուրջ մեկ տարի առաջ ձեռք բերված հրադադարի խախտման հետևանքով Բեյրութի հարավային արվարձաններում 5 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել՝ ըստ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների: |armenpress.am|

  • Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքում կողմերը պատրաստել են «խաղաղու…

    🇺🇸🇺🇦 Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքում կողմերը պատրաստել են «խաղաղության թարմացված և լրամշակված աշխատանքային փաստաթուղթ»։
    📣 Սպիտակ տունը հայտարարությամբ նշել է, որ խաղաղության պլանի նոր տարբերակը ներառում է «անվտանգության ուժեղացված երաշխիքներ», իսկ ուկրաինական պատվիրակությունը հայտարարել է, որ այն «արտացոլում է Կիևի ազգային շահերը»։
    📑 Reuters-ի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ կարող է ժամանել ԱՄՆ ու Թրամփի հետ քննարկել խաղաղության պլանի այնպիսի «զգայուն հարցեր», ինչպիսին Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցն է։ |hetq.am|

  • 99 տարեկանում մահացել է օլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լա…

    ▪️ 99 տարեկանում մահացել է օլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը:
    Այդ մասին «Матч ТВ»-ին հայտնել է ՌԴ ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

  • Նոյեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:35-ին Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևե…

    ❗️Նոյեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:35-ին Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.2 մագնիտուդով գրանցվել է երկրաշարժ:
    📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Արմավիրի ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել։ Նոյեմբերի 23-ին` ժամը 11։10-ի սահմաններո…

    ❗️Արմավիրի ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել։
    📌 Նոյեմբերի 23-ին` ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական մասնաշենքում գտնվող, 1954թ. ծնված դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահը։
    [ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն] |factor.am|

  • Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամ…

    🗳 Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամփոփվել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները․ ԿԸՀ
    📌 Այսպիսով, մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝
    🔸 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝19 մանդատ (15298 քվե)
    🔸 «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 12 մանդատ (10051 քվե)
    🔸 «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 2 մանդատ (1692 քվե):

  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հ…

    ❗️ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը:
    [ՀՀ ԱԱԾ]