Իսրայելական ուժերի կողմից Բեյրութի բնակարաններից մեկի թիրախավորման հետևանքով զո…

🇮🇱 Իսրայելական ուժերի կողմից Բեյրութի բնակարաններից մեկի թիրախավորման հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ» շարժման ամենաակնառու ռազմական հրամանատարներից Հայթամ Ալի Տաբտաբային։ Տեղեկությունը հաստատել է «Հեզբոլլահը»:
💬 Ըստ իսրայելական կողմի՝ նա «ղեկավարում էր «Հեզբոլլահի» կարողությունների զարգացման և վերազինման աշխատանքները»:
📌 Իսրայելի կողմից շուրջ մեկ տարի առաջ ձեռք բերված հրադադարի խախտման հետևանքով Բեյրութի հարավային արվարձաններում 5 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել՝ ըստ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների: |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով