Category: Infocom

  • Լոռու ու Տավուշի մարզերում «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության միջազգային կապուղի…

    📱🌐 Լոռու ու Տավուշի մարզերում «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության միջազգային կապուղիների վնասման հետևանքով Հայաստանում բջջային ու ինտերնետ կապի սահմանափակումներ կան։ 🗣 Ընկերությունից հայտնում են, որ մալուխներից մեկը Կիրանցի շրջանցիկ ճանապարհի կառուցման պատճառով…

  • Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյա…

    🤝 Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։ 🔸 Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին…

  • Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպել եմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ…

    🗣 Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպել եմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման համար։ ԱՄՆ-ը Եվրամիության և մյուս գործընկերների հետ աջակցել է գործընթացին: Այսօրվա հանդիպումը հնարավորություն է վերանայելու արձանագրված առաջընթացը։
    📌 Կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։ Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները համաձայնության հասնելու համար։
    [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն] |1lurer.am|

  • Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ ]
  • Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄ…

    🇦🇲🇺🇸 Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 9-17-ը կայցելի Թբիլիսի և Երևան՝ քննարկելու ժողովրդավարական կառավարման ու կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության, ինչպես նաև մարգինալացված ու խոցելի խմբերի ներգրավման հարցերը:
    [ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայություն] |armenpress.am|

  • Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր ե…

    🇦🇲🇹🇷🇬🇪 Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով

    ✈️ 2020 թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում: 2020-ի հուլիսից մինչեւ 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաեւ ՀՀ կառավարական ինքնաթիռը:
    ❗️Բելգիայի Լիեժ քաղաքից Երեւան թռչող եթովպական «Ethiopian Airlines» ավիաընկերության «Boeing 777F» բեռնատար ինքնաթիռը տարանցելով Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի օդային տարածքները, մտել է Բուլղարիայի երկինք, որտեղից պետք է անցներ Թուրքիայի օդային տարածք, ապա ժամաներ Երեւան: Թռիչքներին առցանց հետեւող կայքերում, սակայն, կարելի է տեսնել, որ Բուլղարիայի երկնքում ինքնաթիռը մի քանի շրջապտույտ է կատարել ու, թուրքական կողմից մուտքի թույլտվություն չստանալով, շրջվել է հետ՝ դեպի Վիեննա, որտեղ միջանկյալ վայրէջք է կատարել, ապա վերադարձել է Լիեժ:
    🔗 Կարդալ ավելին |hetq.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջիրո դ’Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազ…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջիրո դ’Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին:
    🚲 Վարչապետը կարևորել է հեծանվասպորտի զարգացումն ու մասսայականացումը մեր երկրում, ինչը կնպաստի նաև առողջ ապրելակերպի խթանմանը: [ՀՀ կառավարություն]

  • Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամո…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Ամերիաբանկի Automarket.ameriabank.am հարթակում արդեն ներկայացված է առաջնային և ե…

    Ամերիաբանկի Automarket.ameriabank.am հարթակում արդեն ներկայացված է առաջնային և երկրորդային շուկաների 35 առաջատար դիլերի/ավտոսալոնի կողմից ներկայացված նոր և օգտագործված մեքենաների ավելի քան 350 մոդել։
     
    Հարթակը հնարավորություն է տալիս հաճախորդին ոչ միայն ընտրել, այլև Ամերիաբանկի թափանցիկ վարկավորմամբ, առանց որևէ տեսակի թաքնված վճարների օնլայն ձեռք բերել առաջնային և երկրորդային շուկայի չօգտագործված մեքենաները` առանց բանկ գալու, մի քանի պարզ քայլով` 5 րոպեում ստանալով հասանելի վարկի սահմանաչափի հաստատում: Ի դեպ, վճարներ չեն գանձվում նաև դիլերներից` վաճառվող մեքենայի գնի արհեստական բարձարացումներ չառաջացնելու նպատակով։
     
    * Տվյալները ներկայացված են 2024 ապրիլի դրությամբ և ներառում են ՀՀ դրամով տրամադրված ավտովարկերը։
    #վճարովի_բովանդակություն

  • Հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. …

    🚘 Հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը:

    📌 Հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում: Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
    📌 Փոփոխությունների նպատակը մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելն է։
    [Երևանի քաղաքապետարան]