Category: Infocom

  • «Արզնի-2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ …

    ❗️ «Արզնի-2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը՝ ժամը 23:00-ն, կդադարեցվի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
    [Վեոլիա ջուր]

  • Կառավարության հունիսի 27-ի նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատ…

    📌 Կառավարության հունիսի 27-ի նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը։ 
    📝 Փոփոխությունների նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել շահառուների նոր շրջանակ՝ այն դարձնելով առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հստակեցնել որոշ ձևակերպումներ։
    ❗️Առաջարկվող լրացումներով Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը։

  • Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կ…

    🛣📸 Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կմ հատվածում («Ծիրանի» ռեստորանային համալիրի հարակից ճանապարհահատված) տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։
    📌 Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հուլիսի 1-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
    [ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայություն]

  • Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնայի…

    📌 Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 743 անձ, վերադարձել՝ 7 435-ը։ Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։ Այս տվյալները տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
    📊 Մայիսի 1-ի համեմատ՝ Հայաստանից հեռացած Արցախի հաշվառում ունեցող անձանց թիվը ավելացել է 383-ով։|civilnet.am|

  • Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։
    🗣 «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
    📌 Միևնույն ժամանակ կրկին շեշտել, թե Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք էլ, նրա խոսքով, «գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտն է»։ |azatutyun.am|

  • Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ գրեթե վերջնականացվել է խաղաղութ…

    🗣 Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ գրեթե վերջնականացվել է խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը։

    🔸 «Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել այն և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում։
    🔸 Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչելու այդ համաձայնությունները»,- նշել է Միրզոյանը։ |civilnet.am|

  • Հայաստանի «հասարակությունը ԵՄ մաս լինելու որոշում ունի»։ Կարծում եմ՝ առաջիկայու…

    🇦🇲🇪🇺 Հայաստանի «հասարակությունը ԵՄ մաս լինելու որոշում ունի»։ Կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցով հանրաքվե կանցկացվի և «ժողովուրդը կասի՝ այո»։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայի Հանրային ՀԸ-ի հետ զրույցում։
    🗣 «Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն են, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն են այլ։ Մեզ անհրաժեշտ է աջակցություն՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կառավարության ցանկությունն է՝ խաղաղություն հաստատել։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և Լատվիայի, և եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար։
    🇷🇺 Ռուսաստանի խանդի մասին. պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին և ազնիվ լինել գործընկերոջ հետ։ Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել Եվրամիության մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հարցով հանրաքվե անցկացնելու թեման։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»,- ասել է Սիմոնյանը։ |civilnet.am|

  • Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հնարավորություն կունենան…

    Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

  • Քամու հետևանքով Երևանում և մի քանի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղ…

    🌬 Քամու հետևանքով Երևանում և մի քանի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր:
  • Երեկ ՌԴ-ում մարդատար գնացքի ինը վագոն ռելսերից դուրս է եկել Կոմի տանող հատվածու…

    🚉 Երեկ ՌԴ-ում մարդատար գնացքի ինը վագոն ռելսերից դուրս է եկել Կոմի տանող հատվածում: Գնացքում եղել է 195 ուղևոր և 20 երկաթուղային աշխատող։ Տուժել է մինչև 40 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հոսպիտալացված է 10 մարդ։
    🔸 Գնացքի վագոններից մեկի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։
    🔸 Տարածաշրջանում արտակարգ դրություն է մտցվել։ 9 վագոնների ռելսերից դուրս գալու պատճառը տեղումներից հետո երկաթուղու խարխլումն է եղել։ |arm.sputnikarmenia.ru|