Category: Infocom

  • Փեզեշքիանն Ալիևին հայտնել է, որ Իրանը կապ չունի Նախիջևանի վրա հարձակման հետ։ Իր…

    🇮🇷🇦🇿 Փեզեշքիանն Ալիևին հայտնել է, որ Իրանը կապ չունի Նախիջևանի վրա հարձակման հետ։
    🔍 Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Իլհամ Ալիևը երկուստեք կարևորել են Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը։
    📌 Զրուցակիցները նաև կարևորել են համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների շուրջ: |arm.sputniknews.ru|
    Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։

  • Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխութ…

    🇮🇷 Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ։

  • Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը ընդլայնել է ճանապարհորդական նախազգուշա…

    Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը ընդլայնել է ճանապարհորդական նախազգուշացումը՝ իր քաղաքացիներին հորդորելով խուսափել նաեւ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան ճանապարհորդելուց։

  • Զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցություն…

    🇫🇷📞🇦🇿 Զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը իր երկրին Իրանի հարվածներից հետո։
    🔸 Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին՝ մեր քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած օգնության համար։
    🇦🇲🇦🇿 Ես օգտվեցի այս հնարավորությունից՝ վերահաստատելու մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և մեր ցանկությունը՝ շարունակել երկկողմ երկխոսությունը Բաքվի հետ ավելի ամուր հիմքերի վրա։ [Էմանուել Մակրոն] |armenpress.am|

  • Վառելիքի պահեստների վրա հարձակումները ոչ այլ ինչ են, քան Իրանի քաղաքացիների դեմ …

    Վառելիքի պահեստների վրա հարձակումները ոչ այլ ինչ են, քան Իրանի քաղաքացիների դեմ ուղղված դիտավորյալ քիմիական պատերազմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային.
    🗣 «Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-Իսրայելական հանցավոր պատերազմը մտել է վտանգավոր նոր փուլ՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված դիտավորյալ հարվածներով։
    🔥 Վառելիքի պահեստներին թիրախավորելով՝ ագրեսորները վտանգավոր նյութեր և թունավոր նյութեր են արտանետում օդ, թունավորում քաղաքացիական անձանց, ավերում շրջակա միջավայրը և մեծ մասշտաբով վտանգում կյանքեր։
    📌 Այս հարվածները միաժամանակ ռազմական հանցագործություններ են, մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն»,- գրել է Բաղային X-ում։

  • Իրանը պատասխանել է Իսրայելի հարվածներին՝ իր հերթին թիրախավորելով Հայֆայի նավթավ…

    🇮🇷 Իրանը պատասխանել է Իսրայելի հարվածներին՝ իր հերթին թիրախավորելով Հայֆայի նավթավերամշակման գործարանը։
    🔸 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածները եղել են հրթիռային։ |armenpress.am|
    ❗️🛢 Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի չորս նավթապահեստարանի, հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Հոսեյնին։ 🗣 «Այս հարձակումները հասցվել են ընդամենը չորս նավթապահեստարանի։ Նախօրոք նախատեսված միջոցառումների…

  • Անհետ կորած զինծառայողների մայրերն ու կանայք բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կա…

    ❗️Անհետ կորած զինծառայողների մայրերն ու կանայք բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի, սակայն իրենց որդիների մասին որևէ տեղեկություն չունեն։
    🔸 Անհետ կորած զինծառայողների մայրերն ու կանայք դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պահանջելով գտնել իրենց որդիներին։ |factor.am|

  • Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի չորս նավթապահեստարանի, հայտարարել …

    ❗️🛢 Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի չորս նավթապահեստարանի, հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Հոսեյնին։
    🗣 «Այս հարձակումները հասցվել են ընդամենը չորս նավթապահեստարանի։ Նախօրոք նախատեսված միջոցառումների, ինչպես նաև երկրում այլ պահեստարանների առկայության շնորհիվ բենզինի և էներգիայի ապահովման հետ կապված մտահոգություն չկա»,- ասել է Հոսեյնին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։ |1lurer.am|

  • 4 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել են Բեյրութի կենտրոնում գտնվող «Ռամադա» հյու…

    ❗️🇱🇧 4 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել են Բեյրութի կենտրոնում գտնվող «Ռամադա» հյուրանոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

    🔸 Իսրայելի զինվորականները մարտի 8-ի վաղ առավոտյան հարված են հասցրել հյուրանոցի սենյակներից մեկին։ Գործակալությունը նշում է, որ սա առաջին իսրայելական հարվածն է Բեյրութի կենտրոնին այն պահից ի վեր, երբ անցյալ շաբաթ վերսկսվել են մարտական գործողությունները Իսրայելի և Հեզբոլլահի միջև։
    🇮🇱 Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել է, որ իրականացրել է ճշգրիտ հարված Բեյրութում գործող «Քուդս» ուժերի լիբանանյան կորպուսի առանցքային հրամանատարների դեմ։ Ըստ Իսրայելի հայտարարության՝ նրանք զբաղվում էին Իսրայելի դեմ հարձակումների պլանավորմամբ։ Իսրայելական զինվորականների պնդմամբ՝ հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցներ «քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար»։ |factor.am|

  • Այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր…

    Այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։
    📌 Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
    🔸 Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։
    [ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան]