Category: Infocom

  • Թnւրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական…

    🇦🇲🇹🇷 Թnւրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
    🗣 «Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասել է նա:
    📌 Ծառուկյանը նշել է, որ հրավիրվել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցներ: Հարցին, թե ում դիմել են, բոլորը եկե՞լ են, թե մերժողներ էլ են եղել, Գոռ Ծառուկյանն ասաց, որ բոլորը եկել են:
    📌 «Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- ասել է նա:

  • Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել․ Գլխավոր դատախազություն «Լուրերի» հ…

    ⚖️ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել․ Գլխավոր դատախազություն
    📌 «Լուրերի» հարցմանն ի պատասխան գերատեսչությունից հայտնել են, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար:
    📌 Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովին միջնորդել է պատգամավոր Հովիկ …

    📌 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովին միջնորդել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալ:
    🔎 Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023 թ․ մի քաղաքացի դիմել է Աղազարյանին, որպեսզի նա առանձնապես խոշոր չափերով՝ 200.000-300 .000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օգտագործի ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, որպեսզի այդ քաղաքացին կարողանա առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով կազմակերպել գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը։
    🔗 Կարդալ ավելին

  • Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման….

    🇬🇪 Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման. նա մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցների՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:
    👨‍⚖️ Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։ Դատարանը հատուկ անվտանգության ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և տուգանել 300,000 լարիով։
    📌 Սաակաշվիլին և Ջանաշիան նախկինում բազմիցս հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ գործընթացը քաղաքական բնույթ է կրում։ |tert.am|

  • Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են…

    ✉️ Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը.
    📍 «Ճանաչել 2023թ. սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունը որպես ռազմական գործողությունների հետևանք:
    📍 Լուծել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին հատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով պայթյունից տուժած բոլոր անձանց ու ընտանիքներին»:

  • Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական …

    🇺🇸 Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատանդների ազատ արձակման համար:
    💬 «Մենք հավատում ենք, որ Դուք միակն եք, ով կարող է փրկել քրիստոնյա պատանդներին: Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, սակայն Բայդենի վարչակազմը հրաժարվել է քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվում են խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրված է ստուգել նրանց վիճակը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»,- ասվում է նամակում։ |tert.am|

  • Ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձ հոսպիտալացվել Է: ՀՀ առողջապահության նախարարո…

    ❗️Ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձ հոսպիտալացվել Է: 🔸 ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև): 🚁 ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքներին…

  • Հայաստանի ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հայ գերիների…

    ‼️ Հայաստանի ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հայ գերիների հարցը:
    💬 «ՄԻՊ Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ քննարկել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացները, մարդու իրավունքների տեսանկյունից դրանց խնդրահարույց լինելու հանգամանքը»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

  • Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները և ես ուզում եմ շնորհակալություն հայ…

    🇺🇦🇷🇺🇺🇸 Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին մեր թիմերի զրույցի կառուցողական բնույթի համար: Այս մասին սոցիալական իր էջերում հրապարակված տեսանյությում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
    🗣 «Ուկրաինան պատրաստ է խաղաղության. Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու կամ պատերազմը շարունակելու իր պատրաստակամությունը»,- ասել է նա։ |tert.am|

  • ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները, ասել է ԱՄՆ…

    🇺🇸🇺🇦🇷🇺 ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
    📌«Թրամփը հրադադար է ուզում, Ուկրաինան պատրաստ է դրան, ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին։
    🤝 ԱՄՆ-ը հուսով է, որ Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի հրադադարի առաջարկը»,-ասել է նա։