Category: Infocom

  • Հուլիսի 19-ի առավոտյան Facebook և Instagram սոցիալական ցանցերը խոշոր խափանում ե…

    📌 Հուլիսի 19-ի առավոտյան Facebook և Instagram սոցիալական ցանցերը խոշոր խափանում են ունեցել ամբողջ աշխարհում։
    🔸 Խափանման պատճառները դեռևս անհայտ են։

  • Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակ…

    🇷🇺 Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժած 22 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Նրանցից ութը ծանր, ևս 14-ը՝ միջին ծանրության վիճակում են։ |arm.sputniknews.ru|
    📌 Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ էին դարձել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները Տամբովի և Մոսկվայի մարզերում։ Ըստ ՌԴ պաշտոնական տվյալների՝ զոհվել էր 7 մարդ։
    🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ գործողությունն իրականացրել են ի պատասխան ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված ռուսական հարվածների։
    ◼️ Այսօր՝ հուլիսի 19-ին, Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իրականացրել է բալիստիկ հրթիռային հարձակում․ առնվազն մեկ մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել։

  • 2007 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական լուսանկարահանման ժամանակ Լիոնել Մեսսին նկա…

    📍2007 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական լուսանկարահանման ժամանակ Լիոնել Մեսսին նկարվել է մի քանի ամսական Լամին Յամալի հետ:
    Գրեթե 20 տարի անց՝ հուլիսի 19-ին, նրանք հանդիպում են Աշխարհի առաջնության եզրափակչում: Յամալի Իսպանիան պայքարում է 16 տարի անց գավաթը վերադարձնելու համար, իսկ Մեսսիի Արգենտինան ձգտում է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։
    🇪🇸🇦🇷 Այս անգամ մեր ինֆոքարտերը ֆուտբոլային են։ Թերթիր դրանք` ծանոթանալու, թե թիմերն ինչ վիճակագրությամբ են մոտենում այս պատասխանատու խաղին և մեկնաբանություններում գրիր հաղթողի քո ֆավորիտի անունը։
    🔗 Ֆուտբոլային հետաքրքիր այլ փաստերի ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://infocom.am/10043324/
  • Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է հուլիսի 19-ի գիշերը Կիևի ուղղ…

    🇦🇿🇺🇦 Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է հուլիսի 19-ի գիշերը Կիևի ուղղությամբ ռուսական ուժերի իրականացրած զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական trend.az-ը։

  • «Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձե…

    📌 «Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- հայտնում են Քննչական կոմիտեից։ |factor.am|
    Մուրացան փողոցում միջադեպ է եղել, հայտնաբերվել է դի։ 🔸 Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ 🚔 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ…

  • Իրանում՝ Հորմոզգան նահանգում, տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդո…

    🇮🇷 Իրանում՝ Հորմոզգան նահանգում, տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Fars-ը։
    📌 Ավելի ուշ Խուզեստան նահանգի Սալենդի շրջանում գրանցվել են 5,0 մագնիտուդով ցնցումներ։ |news.am|

  • #ԱԱ_2026 «Ֆրանսիան տխուր է, Դեշամը՝ ավերված»․ Անգլիան 6-4 հաշվով ջախջախեց Ֆրանս…

    🇫🇷🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 #ԱԱ_2026 «Ֆրանսիան տխուր է, Դեշամը՝ ավերված»․ Անգլիան 6-4 հաշվով ջախջախեց Ֆրանսիայի հավաքականին՝ գրավելով 3-րդ տեղը այս Մունդիալում։
    ℹ️ Որքան էլ մեզ փորձում էին համոզել, որ բրոնզե մեդալի համար պայքարը լինելու է պարզապես «գնդակ, ուդառ, գոլ», անգլիացիներն ու ֆրանսիացիները խելագար գոլառատ ու դիտարժան խաղ ապահովեցին։ Առաջին խաղակեսն ավարտվեց անգլիացիների 3 անպատասխան գնդակով, իսկ երկրորդ խաղակեսում մեզ սպասվում էին ֆրանսիացիների քամբեքի փորձ, Բուկայո Սակայի հեթթրիկ ու Բելինգեմի գոլ 90+8-րդ րոպեին։
    ⚽️ Իսկ մենք հուսանք, որ մեզ նույնպիսի հրաշալի եզրափակիչ է սպասվում։ Իսկ դուք ո՞ւմ հաղթանակի մասին եք երազում՝ Իսպանիայի՞, թե՞ Իսպա․․․ Արգենտինայի։
  • Մուրացան փողոցում միջադեպ է եղել, հայտնաբերվել է դի։ Հուլիսի 18-ին` ժամը 21։18-…

    Մուրացան փողոցում միջադեպ է եղել, հայտնաբերվել է դի։
    🔸 Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
    🚔 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։
    📌 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Հորդանանում Իրանի հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի 2 զինծառայող: ԱՄՆ Կենտր…

    🇺🇸🇮🇷Հորդանանում Իրանի հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի 2 զինծառայող:
    📌 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն այսօր հայտարարել է՝ ուրբաթ օրը Հորդանանում ամերիկացի 2 զինծառայող է զոհվել՝ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու ընթացքում։ |azatutyun.am|
    🇺🇸 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր ուժերը «յոթերորդ անընդմեջ գիշերն իրականացրել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։ Հարվածները նպատակ ունեն շարունակել թուլացնել Իրանի ռազմական կարողությունները»: 🇮🇷 Reuters-ը հայտնել է, որ իր կողմից…

  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի խա…

    🇮🇷🇺🇸 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի խախտումը ևս մեկ անգամ ապացուցել է ԱՄՆ նախագահի ստորագրության անարժեքությունն ու անվավերությունը, հաղորդել է Tasnim-ը։
    📢 «Այժմ, երբ ամերիկյան թշնամին ձգտում է պատերազմ սանձազերծել, նա պետք է հաշվի առնի, որ Իրանը և դիմադրության առանցքն արդեն նրան անմոռանալի դասեր են տվել»,- ասված է Խամենեի գրավոր հայտարարությունում։ |news.am|
    🇮🇷Իրանում առնվազն 50 մարդ զոհվել է, ավելի քան 500-ը վիրավորվել են վերջին երեք շաբաթում երկրի տարածքին ԱՄՆ զինուժի հասցրած հարվածների հետևանքով։ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության մամլո խոսնակ Հոսեյն…