Category: Infocom

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ «երբ ՀՀ սահմանադրության փոփոխո…

    🇦🇿 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ «երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, իրենք կարծում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա»:
    🔸 Նա նշել է, թե, չնայած առաջընթացին, Բաքուն պահպանում է իր դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։
    🗣 «Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է: Ադրբեջանի համար կարևորն այն է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես հեռացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունմամբ, թե այլ իրավական մեխանիզմով»,- ասել է Հաջիևը Reuters-ին: |tert.am|

  • Կառավարությունը հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի ռազմավարական համագործակ…

    Կառավարությունը հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
    💬 «TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար դեռևս առջևում ունենք երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը։ Այժմ աշխատում ենք այս փաստաթղթերի վրա»,- ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    ⚖️ Կառավարության այս որոշումից հետո նախատեսվում է դիմել ՍԴ՝ պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ Եթե ՍԴ-ն պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի ԱԺ: |arm.sputniknews.ru|

  • ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածների հինգերորդ գիշերն էր: ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է իրա…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածների հինգերորդ գիշերն էր:
    🔻 ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է իրանական հրամանատարական շտաբներին, հակաօդային պաշտպանության կայանքներին, հրթիռային և դրոնային կարողություններին, ինչպես նաև առափնյա հսկողության օբյեկտներին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ հարձակման այս փուլն ամփոփվել է:
    🔻 ԻՀՊԿ-ն էլ հայտարարել է, որ տարածաշրջանի ամերիկյան օբյեկտներին է հարվածել՝ մանրամասնելով, որ Քուվեյթի «Ալի Ալ Սալեմ» ավիաբազայում ամերիկացի զինծառայողների է թիրախավորել։ Պենտագոնից արձագանք այս մասով դեռ չկա։
    🔻 Պարսից ծոցում Վաշինգտոնի դաշնակից Քուվեյթը տեղեկացրել է, որ իր զինուժը Իրանից արձակված չորս հրթիռ և 21 անօդաչու է որսացել։ Իրանի բանակի թիրախում նաև հորդանանյան «Ազրաք» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան հաղորդակցական համակարգեր և վառելիքի պահեստներ են եղել։ Հորդանանն էլ հայտնել է, որ 8 իրանական հրթիռ է վնասազերծել։ |azatutyun.am|

  • Infocom pinned «CTRL Z՝ Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19 Ctrl Z-ի տասնիններո…

    Infocom pinned «CTRL Z՝ Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19 Ctrl Z-ի տասնիններորդ թողարկման հյուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։»

  • #ԱԱ_2026 Արգենտինան եզրափակիչում է. աշխարհի գործող չեմպիոնները դրամատիկ խաղում …

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇦🇷 #ԱԱ_2026 Արգենտինան եզրափակիչում է. աշխարհի գործող չեմպիոնները դրամատիկ խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարան անգլիացիների նկատմամբ։
    ℹ️ Մինչև 85-րդ րոպեն անգլիացիները 1-0 հաշվով հաղթում էին 55-րդ րոպեին Գորդոնի գոլի շնորհիվ։ Բայց, «որքան մութը սև, այնքան արգենտինացիները՝ համառ». նախ 85-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը հավասարեցրեց հաշիվը, ապա 92-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը խփեց հաղթական գնդակը։
    ⚽️ Այսպիսով՝ հուլիսի 19-ին՝ ժամը 23:00-ից կհետևենք «չեղարկված ֆինալիսիմային»՝ Արգենտինա-Իսպանիա հանդիպմանը։
  • #ԱԱ_2026 Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ ճակատամա… հանդիպման առաջին խաղակեսը ավա…

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇦🇷 #ԱԱ_2026 Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ ճակատամա… հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ։
    ⚽️ Գոլային հարվածները առատ չէին, բայց օդում կախված լարվածությունը զգալի էր, ինչի հետևանքով երկու թիմերում էլ մեկական դեղին քարտ գրանցվեց։
  • Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ…

    ⚖️ Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։
    🎞 Համացանցում տեսանյութ է տարածվել Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում կրակոցներ են հնչում։ 📌 Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին…

  • Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկ…

    🇷🇺🇦🇲 Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
    📌 Զախարովան հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում տեղի ունեցած նիստի արդյունքներով։
    🗣 ««3+3» հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որն անցկացվել է հունիսի 5-ին Պետերբուրգյան համաժողովի շրջանակներում, մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ»,-նշել է նա։|tert.am|

  • Քրեական ոստիկանները սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազ…

    🚔 Քրեական ոստիկանները սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին հայտնաբերել են Շնող գյուղում։
    📌 Ձերբակալվել են Երևանի 39 և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչները։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամար…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Տանգոյի համար երկուսն են հարկավոր, բայց Վլադիմիր Պուտինը պատրաստ է շուտով գործարք կնքել»,- ասել է Թրամփը՝ խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության մասին։ 
    📣 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է բաց՝ Ուկրաինայում իր նպատակներին հասնելու հարցում խաղաղ դիվանագիտական բանակցությունների միջոցով, սակայն Կիևի կողմից ցանկության բացակայության պատճառով շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։ |tert.am|