Category: Infocom

  • Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործըն…

    🇪🇺 Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար:
    [ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն` Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքների ու սպառնալիքների մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան] |armenpress.am|

  • Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություննե…

    🇺🇦🇪🇺🇲🇩 Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում են Եվրահանձնաժողովից։
    🤝 Լյուքսեմբուրգում նախատեսված է Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրամիության միջև միջկառավարական նիստը, որին պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին երկրների անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։
    📌 Հանդիպումը հաջորդում է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդի որոշմանը Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ։

  • ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներ…

    ‼️ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին:
    🔸 Ըստ հաղորդման՝ զորամասում շարքում կանգնած ժամանակ Դ. Ներսիսյանի մոտ ժամը 09:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ:
    🔸 Դիակի արտաքին զննության արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
    [ՔԿ]

  • Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունի…

    🌦 Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

  • ԿԽՄԿ աշխատակիցները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ձերբակալված հայերին։ Հուսեյ…

    📌 ԿԽՄԿ աշխատակիցները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ձերբակալված հայերին։ Հուսեյնովան այցելության հստակ օրը չի նշել։
    💬 ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի խոսքով ձերբակալվածների հետ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։ |azatutyun.am|

  • WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ազատ է արձակվել բրիտանական բանտից և վերադառ…

    ❗️ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ազատ է արձակվել բրիտանական բանտից և վերադառնում է իր հայրենիք Ավստրալիա ԱՄՆ արտահանձնման համար 12 տարի տևած դատական գործից հետո։ Ասանժը 5 տարի անցկացրել է բրիտանական բանտում, իսկ դրանից առաջ մոտ 7 տարի՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել ձերբակալությունից, որը կարող էր հանգեցնել ցմահ ազատազրկման:
    ⚖️ Երկուշաբթի օրը Ասանժը համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել ծանր հանցագործության մեջ, որը կապված է ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ իր ենթադրյալ դեր ունենալու հետ։
    📌 Հիշեցնենք, որ նրան պատկանող կայքը հրապարակել էր ԱՄՆ կառավարության մոտ կես միլիոն գաղտնի ռազմական փաստաթղթեր Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ պատերազմների վերաբերյալ։

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռու…

    🇷🇺🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում:
    🗣 APA  գործակալությունը հաղորդում է, որ այս մասին «Habertürk» հեռուստաալիքին տված հայտարարության մեջ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Մեղրիի զորամասի կապի վաշտի ավագ վարպետ Աբգար Խաչատրյա…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Մեղրիի զորամասի կապի վաշտի ավագ վարպետ Աբգար Խաչատրյանը ականատես է եղել Իշխանաձորի տարածքում հակառակորդի ԱԹՍ–ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու դեպքին․ «․․․Շարժվելուց մի քանի րոպե հետո ԱԹՍ–ի ձայն լսվեց, Արտյոմը արագացրեց մեքենայի ընթացքը, քանի որ շատ մոտիկից էր լսվում։ Մտածեցինք՝ մեզ վրա է գալիս, բացեցինք մեքենայի դռները ու մեզ դուրս գցեցինք․․․ Դրանից հետո պայթյունի ձայն լսեցինք․․․ Գնացինք ու տեսանք, որ ՈՒՐԱԼ–ի բեռնախցում զինվորներն իրենց տեղում վառվում էին»,– պատմել է նա իր նախաքննական ցուցմունքում։
    🗣 Վկայի այդ ցուցմունքը մի շարք դրվագներով հակասում էր այսօր դատարանում տված ցուցմունքին։ Նախկինում նա ասել էր, որ երբ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը երթը շարունակելու հրաման է տվել, ԱԹՍ–ի ձայն չի եղել, մինչդեռ դատարանում ասաց՝ ձայնը թույլ, բայց կար։
    📎 Կարդալ ավելին

    Երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ–ի ձայնը լսելի՞ է եղել․ հակասություններ՝ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքում

  • Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալնե…

    🇷🇺 Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել։
    🔸 Այս մասին փոխանցում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններ: |tert.am|

  • Հունիսի 24-ին ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել Երևան-Բաթումի-Ե…

    🇦🇲🇬🇪 Հունիսի 24-ին ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել Երևան-Բաթումի-Երևան երթուղու միջազգային գնացքը: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է մոտ 1500 տոմս։
    🚊Ընթացիկ տարում գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։
    [«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն]