Category: Infocom

  • Հունիսի 21-ին ժամը 11:00-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Հայաստանի` Եվրո…

    🇦🇲🇪🇺 Հունիսի 21-ին ժամը 11:00-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով։
    🔶️ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի եւ քաղհասարակության կողմից: 
    🔶️ Առաջարկը ներկայացրել են չորս արտախորհրդարանական ուժեր (Հայաստանի Եվրոպական, Հանրապետություն, Հանուն Հանրապետության, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններ): 
    🔶️ Հանձնաժողովի նիստին ներկա են եղել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը և «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
    [Ազգային ժողով]

  • Առաջիկայում նաև իրավական գործընթացներ ենք սկսելու, բոլոր դեպքերը արձանագրված ե…

    🗣 Առաջիկայում նաև իրավական գործընթացներ ենք սկսելու, բոլոր դեպքերը արձանագրված են, բոլոր դեպքերը վավերացվում են, ամենաստորին աստիճանի ոստիկանից մինչև ամենաբարձր պատասխան տալու են։
    🔶️ Իրավապահ համակարգը ամբողջությամբ լցված է այս հանցագործությունները արդարացնելուն. ՔԿ, դատախազություն, ոստիկանություն։ Այսքան մարդիկ կան կալանավորված, մեկ ոստիկանի վերաբերյալ անգամ վարույթ գոյություն չունի։
    🔶️ Մինչև երեկ գիշեր ոչ մի դատական բժիշկ չի այցելել վիրավորում ստացած մարդկանց։ Չորս օր է անցել, սա ի՞նչ է նշանակում։
    [Բագրատ Սրբազան]

  • Գիտությունների ազգային ակադեմիայի առաջ մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շա…

    ❗️Գիտությունների ազգային ակադեմիայի առաջ մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։
    📍 Բաղրամյան փողոցը փակ է՝ շարժման համակիրները այնտեղ են հավաքված։

  • Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հա…

    📌 Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքել է. – «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»:
    🗣 «Սահմանազատման հարցերը, մյուս հարցերը, իրանք դառնում են աշխատանքային հարցեր, որ, իհարկե, Կառավարությունը պիտի շարունակի լայնորեն իրազեկել ժողովրդին», – ասել է Փաշինյանը։ |azatutyun.am|

  • ԱԺ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին քվորում չապահովվեց. գրանցվեց 34 պատգամ…

    ԱԺ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին քվորում չապահովվեց. գրանցվեց 34 պատգամավոր։
    📃 Նշենք, որ նիստը կկայանա, եթե առաջիկա 4 ժամվա ընթացքում գրանցվեն անհրաժեշտ թվով պատգամավորներ (առնվազն 54 պատգամավոր)։
    📌 Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտարարել էին, որ նիստին չեն մասնակցելու։

  • «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում ակցիաների ընթացքում առե…

    ⚖️ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
    📌 10-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը, 14-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 3 անձի վերաբերյալ, կալանքի հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու որոշում է հանձնվել ոստիկանությանը։
    [Քննչական կոմիտե]
    🔗Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում հայտարարել է՝ սահմանազատման ընթացքում «ո…

    🗣 Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում հայտարարել է՝ սահմանազատման ընթացքում «որտեղ առաջ ենք, պետք է հետ գանք, որտեղ իրենք [ադրբեջանցիները-խմբ․], իրենք հետ գնան»։
    ❗️ «Կամ կարող է տեղեր լինի, որտեղ խոշոր կտորների մասին է, որովհետև կարող է գաղափար լինի, որ եկեք 100 քառ․ մետր մենք ձեզ տանք, 100 քառ․ մետր դուք մեզ տվեք, դա էլ, մենք չենք կարող անել, եթե էդպիսի թեմաներ լինի, մենք պետք է հանրաքվե անենք․ դուք պետք է որոշեք՝ ուզում եք դա, թե չեք ուզում։ Որովհետև պետք է ճիշտ արձանագրենք՝ Ադրբեջանի հետ նոր սահման չենք ձևավորում, մենք Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանը վերականգնում ենք», – ասել է Փաշինյանը՝ ցույց տալով ՀՀ տարածքի մակետը։

  • ՆԱՏՕ-ն քննարկելու է միջուկային զենքը մարտական վիճակի բերելու խնդիրը։ Ասել է ՆԱՏ…

    🗣 ՆԱՏՕ-ն քննարկելու է միջուկային զենքը մարտական վիճակի բերելու խնդիրը։ Ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նշելով որ հարցի թափանցիկությունը հստակ ուղերձ է առ այն, որ ՆԱՏՕ-ն միջուկային դաշինք է:
    📌 «ՆԱՏՕ-ի նպատակն է աշխարհը տեսնել առանց միջուկային զենքի, բայց քանի դեռ այն կա, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան կունենան միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն չի ունենա, վտանգավոր աշխարհ կլինի», – ասել է Ստոլտենբերգը։
    🇷🇺 ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հայտարարությունը, լարվածության հերթական սրացում է անվանել այն․ «Այն, ինչ ասել է պարոն Ստոլտենբերգը, ակնհայտորեն չի տեղավորվում նախօրեին Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովում ընդունված հռչակագրում, որում ասվում է, թե հարկ է խուսափել նման հռետորաբանությունից»,- ասել է Պեսկովը: |azatutyun.am|

  • Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղոր…

    🗣 Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի հայտարարություններում։
    🔶 Բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական արտահայտություններով։
    [ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի համատեղ հայտարարությունը]

  • ՔՊ-ն չի մասնակցի հունիսի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։  «Արմենպրես»-ին …

    📌 ՔՊ-ն չի մասնակցի հունիսի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։     
    🗣 «Արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասել է Հովհաննիսյանը։