Category: Infocom

  • Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20…

    ❗️ Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ 🔸 «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: 🔸 Դեպքի հանգամանքներն…

  • «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մա…

    📌 «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել։
    🔶️ ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։
    [Քննչական կոմիտե]

  • Ախթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է …

    🚧 Ախթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է
    🔸 Անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում: Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել:
    [Լոռու Մարզպետարան]

  • Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ամեն գնով իրեն…

    📢 Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
    🗣 «Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար: Ամբողջությամբ կեղծ և զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլև վկայում է այն հղացող անձանց արժեքային համակարգի մասին:
    🔸 Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցության Արմավիրի և Արարատի մարզային կառույցների նկատմամբ իրականացված նույն անպտուղ արարքների շարունակություն է: Զուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությանը և նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունն անխուսափելի է»:

  • EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պ…

    EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչ
     
    EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով: Համերգը կայանալու է հուլիսի 7-ին Բորիս Պայչաձեյի անվան «Դինամո» մարզադաշտում։
     
    EventHub-ում հասանելի է Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի երկու տարբերակ՝ Standing zone՝ 31,000 ՀՀ դրամ, և Golden zone՝ 41,000 ՀՀ դրամ։ 
    #վճարովի_բովանդակություն

  • Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շա…

    🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժ կամ միջադեպ չի արձանագրել։ Այս մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Նշվում է, որ առաքելությունը շարունակում է ամենօրյա պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։
    📌 Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ և այսօր հաղորդագրություններ է տարածել՝ սահմանի հարավարևմտյան հատվածում հայկական կողմից կրակոցների վերաբերյալ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի բոլոր 3 հաղորդագրությունները։

  • Ամերիկյան Politico պարբերականը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը,…

    🇧🇾🇦🇿 Ամերիկյան Politico պարբերականը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը, գրում է, որ Բելառուսը ժամանակակից զենքեր է մատակարարել Ադրբեջանին։
    ❗️ «Այժմ, ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական ​​նոտաների, վաճառքի հաշիվ-ապրանքագրերի և արտահանման անձնագրերի մի ամբողջ հավաքածու, որը տեսել է Politico-ն, վկայում է, որ Բելառուսն ակտիվ աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022թթ․, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառում էին ավելի հին հրետանային սարքավորումների արդիականացում և էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում»։ |civilnet.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Երեւանի հետ, որքան էլ Հ…

    🇧🇾 Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Երեւանի հետ, որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրդեն արտաքին խաղացողները․ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար 📌 Նա հավելել է, որ Բելառուսը չի խառնվում Հայաստանի ներքին կյանքին, հարգում է հայ ժողովրդին…

  • Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ բանակցությունն…

    🇷🇺🗣 Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ սկսելու պայմանները․
    📌 «Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի նոր շրջաններից՝ Լուգանսկից, Դոնեցկից, Խերսոնից, Զապորոժիեից այն վարչական սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Ուկրաինա մտնելու պահին։
    📌 Կիևում պետք է պաշտոնապես տեղեկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին»։ |civilnet.am|

  • Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի…

    ❗️ Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
    🔸 «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    🔸 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- հայտնում են ՊՆ-ից։