Category: Infocom

  • Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհա…

    ❗️Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին:
    🤝 Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասն…

    ❗️Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։
    📌 Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։
    🔸 Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։
    [ՀՀ կառավարություն]

  • Մոլդովայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մա…

    🇲🇩 Մոլդովայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական կուսակցություն, չորս ընտրական դաշինք և չորս անկախ թեկնածու։
    🗣️ «Մեր ընդհանուր տունը՝ Մոլդովան, վտանգի տակ է, և հիմա ձեզանից յուրաքանչյուրը կարևոր է։ Դուք կարող եք փրկել այն ձեր քվեով», – ասել է երկրի նախագահ Մաձա Սանդուն՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել քվեարկությանը։ |azatutyun.am|

  • Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. ՆԳՆ «ՆԳՆ Քրեական ոստիկանությա…

    Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. ՆԳՆ «ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային…

  • Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. ՆԳՆ «ՆԳՆ Քրեական ոստիկանության …

    Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. ՆԳՆ
    «ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
    Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է»,- հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

  • Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Արմավիրի մարզում հրազենի գործադրմամ…

    ❗️Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Արմավիրի մարզում հրազենի գործադրմամբ միջադեպի ահազանգ է ստացվել:
     
    🗣️ «Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:
     
    Հանգամանքները պարզվում են»,-նշել են նախարարությունից: |1lurer.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Ջեջե Օդ…

    🇦🇲🇺🇬 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Ջեջե Օդոնգոյի հետ։
    📌 Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ստեղծման, գործարար կապերի խթանման, նորարարական կրթության ոլորտում համագործակցությն զարգացման ուղղությամբ ջանքերը։
    🔸 Կրթության ոլորտում համագործակցության համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական դպրոցում վերապատրաստման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների ապահովման հարցում ՀՀ պատրաստակամությունը։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռո…

    🇦🇲🇨🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյայի հետ։
    📌 Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կուբայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները:
    🔸 Արարատ Միրզոյանը և Բրունո Ռոդրիգես Պարիյան մտքեր են փոխանակել բազմակողմանիության, միջազգային համակարգի արդյունավետության վրա ազդող խնդիրների շուրջ։ Ընդգծվել է բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առավել ակտիվացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։2020թ.-ի այս օրը՝ ժամ…

    ❗️Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։
    2020թ.-ի այս օրը՝ ժամը 07:10-ին, Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողություններ սկսեց:
    Նույն թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և ՌԴ նախագահները ստորագրեցին հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Արդյունքում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջաններ, Շուշին և Հադրութը։

  • Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից՝ Թե…

    🇮🇷 Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից՝ Թեհրանում խորհրդակցությունների համար։

    📌 Ուրբաթ օրն էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին պնդել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի եվրոպական եռյակի ջանքերը՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ, «անվավեր» են և իրավական ուժ չունեն։
    🔸 Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան 30-օրյա գործընթաց էին սկսել՝ Թեհրանին մեղադրելով համաշխարհային տերությունների հետ 2015 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ: |azatutyun.am|