🇦🇷🇪🇸#ԱԱ_2026 Սառնասիրտ Էմիլիանո Մարտինեսը 2 խաղակես փրկում է Արգենտինային. իսպանացիների ոչ մի հարված հաջողություն չունեցավ։ Եզրափակիչ խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։
🚨 Հուլիսի 19-ին Երևան-Սևան մայրուղում VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը։ 📌 Ջրափրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ 🔻 Հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
🇮🇱🇮🇷Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ հայտնաբերել է Իրանից դեպի Հորդանանի՝ Իսրայելի սահմանին հարակից Աքաբա քաղաք արձակված հրթիռներ։ 📌 Իսրայելի բանակը նաև նախազգուշացրել է, որ հրթիռների կամ դրանց բեկորների ընկնելու վտանգ կա Իսրայելի հարավում։ 🇯🇴 Միաժամանակ, Հորդանանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, երկրի տարբեր շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ |azatutyun.am|
🇮🇷🇺🇸 Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։ 🔹 Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրության…
🇮🇷🇺🇸 Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։ 🔹 Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրության հաղորդագրությանը։ 📢 «Այսօր ԱՄՆ-ն հարձակվել է ատոմային էլեկտրակայանի շինհրապարակի վրա՝ արձակելով մի քանի արկ», — գրել է լրատվամիջոցը։ |armenpress.am|
🇺🇸 ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ նոր օդային հարվածներ են հասցրել Իրանին: 🔸 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարության մեջ նշել է, որ ավիահարվածները սկսվել են շաբաթ օրը՝ ժամը 18:00-ին: 📢 «Հարվածները նպատակ ունեն Հորմուզի նեղուցում առևտրային…
🇺🇦🇷🇺 Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի հարավային Ստավրոպոլի երկրամասում գտնվող երեք նավթային պահեստների և մեկ վառելիքային օբյեկտի, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 🗣 «Անվտանգության ծառայության ստորաբաժանումները միաժամանակ հարվածել են Ստավրոպոլի երկրամասի երեք նավթային պահեստների, իսկ մեր զինված ուժերի ստորաբաժանումները նույն շրջանում խոցել են ևս մեկ վառելիքային օբյեկտ»,- հայտնել է Զելենսկին՝ նկատի ունենալով Կիևի անվտանգության ծառայությունը։ |azatutyun.am|
🇷🇺 Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժած 22 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Նրանցից ութը ծանր, ևս 14-ը՝ միջին ծանրության վիճակում են։ |arm.sputniknews.ru| 📌 Հիշեցնենք, որ հուլիսի…
🇷🇺 Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժած 22 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Նրանցից ութը ծանր, ևս 14-ը՝ միջին ծանրության վիճակում են։ |arm.sputniknews.ru| 📌Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ էին դարձել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները Տամբովի և Մոսկվայի մարզերում։ Ըստ ՌԴ պաշտոնական տվյալների՝ զոհվել էր 7 մարդ։ 🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ գործողությունն իրականացրել են ի պատասխան ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված ռուսական հարվածների։ ◼️ Այսօր՝ հուլիսի 19-ին, Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իրականացրել է բալիստիկ հրթիռային հարձակում․ առնվազն մեկ մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել։
📍2007 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական լուսանկարահանման ժամանակ Լիոնել Մեսսին նկարվել է մի քանի ամսական Լամին Յամալի հետ: ⚽Գրեթե 20 տարի անց՝ հուլիսի 19-ին, նրանք հանդիպում են Աշխարհի առաջնության եզրափակչում: Յամալի Իսպանիան պայքարում է 16 տարի անց գավաթը վերադարձնելու համար, իսկ Մեսսիի Արգենտինան ձգտում է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։ 🇪🇸🇦🇷 Այս անգամ մեր ինֆոքարտերը ֆուտբոլային են։ Թերթիր դրանք` ծանոթանալու, թե թիմերն ինչ վիճակագրությամբ են մոտենում այս պատասխանատու խաղին և մեկնաբանություններում գրիր հաղթողի քո ֆավորիտի անունը։ 🔗 Ֆուտբոլային հետաքրքիր այլ փաստերի ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://infocom.am/10043324/
🇦🇿🇺🇦 Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է հուլիսի 19-ի գիշերը Կիևի ուղղությամբ ռուսական ուժերի իրականացրած զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական trend.az-ը։